Հասարակություն 10:15 11/02/2019 Հայաստան

«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է գործունեությունը

Մինասյան ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ։ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում մանրամասնել է.

«Սիրելի՛ ընկերներ,

պատիվ ունեմ տեղեկացնելու, որ իմ ընտանիքը հիմնել է կրթամշակութային հիմնադրամ ի հիշատակ երկու պապերիս՝ անվանի գիտնական ու քաղաքական գործիչ Միքայել Մինասյանի և ճարտարապետ, քաղաքական գործիչ Գրիգոր Հասրաթյանի:

Լուսանկարում պապերս են, մարդիկ, որոնք անսահման սիրել են իրենց երկիրն ու մասնագիտությունը, ունեցել են առաքելության զգացում և մեծ գործեր անելու նվիրում։

Հայրական պապս՝ Միքայել Մինասյանը, տարբեր պաշտոններ զբաղեցնելու հետ մեկտեղ, երբեք չի հեռացել գիտությունից: Լինելով միջազգայնագետ-պատմաբան՝ նա համատեղել է գիտական ու քաղաքական գործունեությունը, եղել է ամբիոնի վարիչ, արժանացել է պրոֆեսորի կոչման:

Պրոֆեսոր Մինասյանն իր գիտելիքներն ու փորձը ներդրել է նաև բացահայտելու քաղաքական լիդերի և քաղաքական էլիտայի էությունը: Նա համոզված էր, որ քաղաքական լիդերին զսպող ամենահզոր ուժն ու սխալներից պաշտպանողը պատմության առջև պատասխանատվության զգացումն է: Իր գրքերում նա նշում էր, որ քաղաքական գործիչը չի կարող հաջողության հասնել, եթե չգիտի կամ չի կարևորում պատմությունը: Նրա գնահատմամբ՝ պատմությունը փաստերի ոչ թե այսրոպեական, այլ ընդհանրական ընկալումն է, իսկ իրական լիդեր նա է, ով ի զորու է ընկալել և ճիշտ վերլուծել պատմությունն ու իր դերը պատմության շրջապտույտում:

Նա պնդում էր, որ պատմությունը երկրի վերնախավի համար ոչ միայն իմացություն է, այլև պատասխանատվության մեծ բեռ:

Մայրական պապս՝ Գրիգոր Հասրաթյանը, ևս քաղաքական գործունեությանը զուգահեռ զբաղվել է գիտությամբ: Պապս ինչ պաշտոնում էլ լիներ` հավատում էր, որ մեծ արդյունքի կարելի է հասնել միայն մեծ երազանք ունենալու դեպքում, որին տանող ճանապարհը պետք է հարթել մշակույթի միջոցով։ Ընդ որում, մշակույթ ասելով նա նկատի ուներ ոչ թե «հայկական մշակույթը հայերի համար», այլ «հայկական մշակույթն աշխարհի համար»։ Նա հավատում էր, որ պետք է բաց լինել աշխարհի առջև, դառնալ համաշխարհային հանրության մասը և ստեղծել զուտ հայկական, բայց աշխարհին հասկանալի ու մրցունակ մշակութային արժեքներ։ Նա համոզված էր, որ մշակույթը պահպանելուն զուգընթաց պետք է միշտ առաջ շարժվել:

Երկու պապերս էլ թողել են մեծ մշակութային ժառանգություն, որը կարելի է տեսնել պարզապես զբոսնելով Երևանի փողոցներում:

Ուստի մեզ՝ նրանց ընտանիքների անդամների համար, մեծ պատասխանատվություն է շարունակելու այն գործը, որով ապրել են նրանք։ Այդ պատճառով մեր երկու մեծ ընտանիքները որոշել են ստեղծել «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը։

Հիմնադրամն ունենալու է 2 հիմնական ուղղություն. «Մինասյան» բաժինը կզբաղվի պատմության վերաիմաստավորմամբ և քաղաքական մտքի այլընտրանքային հետազոտություններով: Իսկ «Հասրաթյան» բաժինը պայմաններ կստեղծի արվեստի և մշակույթի նոր, թեմատիկ գործերն ու համարձակ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Մեր երկու ընտանիքներն այս որոշումն ընդունել են պատասխանատվության մեծ զգացումով ու հավատով` ապագայի նկատմամբ։ «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամը սկսում է իր գործունեությունը»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:25
Թուրքիայում առաջին անգամ կբացվի հայկական թանգարան
Թուրքիայում առաջին անգամ հայկական թանգարան կհիմնվի: Նշվում է, որ թանգարանը բացվելու է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 4կմ հեռավորության վրա...
Աղբյուր` Panorama.am
10:19
Բակո Սահակյան. Սա է մեր պատասխանը ցեղասպանություններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Արցախի...
Աղբյուր` Panorama.am
10:15
Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է
Երկրի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդում է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն,...
Աղբյուր` Panorama.am
10:13
Էրդողանն ու Թրամփը հնարավոր է հանդիպեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Գազետա.ռու-ն, հղում անելով Anadolu-ին...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում առաջին օգնության տաղավարը
Ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի հիշատակի օրվան նվիրված երթի ամբողջ ընթացքում՝ ժամը 9։00-ից մինչև ուշ երեկո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ջահերով երթ՝ Ախալցխայում և Ախալքալաքում
Եղեկեցում տեղի է ունեցել Սրբոց նահատակաց նվիրված բարեխոսական աղոթք:
Աղբյուր` Panorama.am
09:46
Վարդերես Աթանեսյանի՝ աքսորի ընթացքում պատրաստած ուլունքաշար-համրիչը 99 մտավորականների անունների փորագրությամբ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է «Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան» խորագիրը կրող ցուցադրություն:
Աղբյուր` Panorama.am
09:30
ՀՀ նախագահ. Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է
«Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը»:
Աղբյուր` Panorama.am
09:27
«Փաստ». Իշխանության «սորոսական» թևը պատրաստվում է վրեժ լուծել
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունում գործող, այսպես կոչված, «սորոսական» թևը...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». «Իմ անմիջական ղեկավարը վարչապետն է»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնում Դավիթ Սանասարյանին...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժամանակ». Տեսչություններին հրահանգված է ոչ ֆորմալ հարաբերություններ ունենալ միայն փորձված հարկատուների հետ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հանրային սննդի ոլորտում ՀԴՄ խախտումն առաջացնում է 600 հազար դրամ տուգանք` ավանդական...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Թագուհի Ղազարյանի ուսման վարձը վճարել է Արշալույս գյուղի գյուղապետը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արշալույսցի Թագուհի Ղազարյանին հարցրինք` լսել...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժամանակ». Փաշինյան-Ծառուկյան հակասություններն ավելի են խորանում
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո նրանց հարաբերությունները ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:07
Թուրքական դրոշի «պատիվը»
Զատիկն անցանք, էլի հասանք թուրքական դրոշին։ Ամեն տարի գտնվում են մարդիկ, որ վրդովվում են թուրքական դրոշը այրելու փաստից, որոշում են...
Աղբյուր` Panorama.am
09:00
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը
Այսօր ողջ հայությունը հարգում է նահատակված հայերի հիշատակը:
Աղբյուր` Panorama.am
20:35
Ուկրաինայում անցկացվում են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ուկրաինայի հայկական տարածաշրջանային համայնքները կազմակերպում և իրականացնում են թեմատիկ և...
Աղբյուր` Panorama.am
20:30
ՌԴ դատարանը բավարարել է Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու միջնորդությունը
ՀՀ և ՌԴ դատախազությունների համագործակցության արդյունքում այսօր ՌԴ դատարանի կողմից բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ 40 օրով...
Աղբյուր` Panorama.am
20:19
Թրամփն ընդունել է Եղիսաբեթ Երկրորդի հրավերը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է պետական այցով թագավորություն այցելելու հրավերը։...
Աղբյուր` Panorama.am
20:02
Մեկնարկել է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի այս տարվա կարգախոսն է...
Աղբյուր` Panorama.am
19:51
Գեղարքունիքի մի շարք բնակավայրեր զրկվել են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակային պայմանների...
Աղբյուր` Panorama.am
19:47
2018 թ. ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով հարուցված 1233 քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2018 թվականի ընթացքում ՀՀ ՔԿ տարբեր ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Էլիբեկյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին
Մրցանակին հավակնում էին 14 թեկնածուներ՝ 8 երկրներից:
Աղբյուր` Panorama.am
19:21
Աշտարակում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Կարբիի Ձոր հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:17
«Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա
Քառալեզու ալբոմն արդեն պատրաստ է
Աղբյուր` Panorama.am
19:01
Քաղաքացուն խոշտանգելու մեջ մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է,...
Աղբյուր` Panorama.am
18:55
#sutNikol մրցանակաբաշխության համար հյուրանոցները տարածք չեն տրամադրում
#sutNikol նախաձեռնության համակարգող խմբի անդամ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան եթերում իրենց ակցիայի ամփոփումը ներկայացրեց։ «Ամսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Թարգեք այդ մշակույթը, ձյուն էլ է գալիս, ասում եք՝ նախկին իշխանությունից ժառանգություն է. Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետին
«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն այսօր ավագանու նիստում հայտարարեց, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Նախարարության գրականության ոլորտի ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ
Մշակույթի նախարարության ենթակայության տակ գործում է 12 գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, նախարարություն են...
Աղբյուր` Panorama.am
18:38
Զեկույց․ «Թուրքիայում 6 տարում աշխատանքի պատճառով 365 երեխա է զոհվել»
Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող  երեխաների տոնի առթիվ զեկույց է հրապարակվել երեխաների իրավունքների ոտնահարման մասին։ Զեկույցի հեղինակը...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ասադովը հայտարարել է՝ տարածքային ամբողջականության խախտման մասին կետն ընդգրկված է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի նախագծում
ԱԳ նախարարությունը հարցի վերաբերյալ ավելի ուշ հանդես կգա հայտարարությամբ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը
20:13 23/04/2019

Ազատության հրապարակում Ջահերով երթից առաջ այրեցին Թուրքիայի դրոշը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}