Հասարակություն 09:00 11/02/2019 Հայաստան

Սկսվում է Առաջավորաց պահքը

Այսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը, որը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն, տևում է հինգ օր: Qahana.am-ը գրում է, որ Առաջավորացն առաջին պահքն է, որ հաստատվել է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից, և հենց այդ պատճառով էլ կոչվում է առաջվորաց` առաջին:

«Ինչպես ավանդում է մեզ պատմությունը, Խոր Վիրապից ելնելուց հետո Ս.  Գրիգոր Լուսավորիչը  նախքան Տիրոջ հրաշքով դարձի եկած Տրդատ արքային, հայոց մեծամեծերին ու ողջ ժողովրդին մկրտելը 65 օր շարունակ Քրիստոսի հավատքն էր քարոզում և այդ օրերից 5-ի ընթացքում պատվիրեց պահեցողությամբ և ապաշխարությամբ պատրաստվել մկրտության:

Հնում պահք ասելով հասկանում էին մեր այսօրվա ծոմը, այսինքն՝ ընդհանրապես ոչինչ չէին ուտում. սակավ ջուր էին գործածում, կամ էլ ուտում էին միայն սակավ բանջարեղեն: Բայց հետագայում բանջարեղենին ավելացան բուսական ծագում ունեցող նաև այլ կերակուրներ ու մեղրը, և տարբերակում մտավ պահքի ու ծոմի միջև` ծոմը դարձնելով պահքի ավելի խիստ տեսակ:

Առաջավորաց պահքը հիմնականում նախորդում է Ս. Սարգսի տոնին, սակայն տոնի հետ որևէ առնչություն չունի:

Պահք պահելուց առաջ ցանկալի է գնալ եկեղեցի, մասնակցել երեկոյան ժամերգության և աղոթել, որ Աստված զորացնի՝ պահքը ճիշտ անցկացնելու և հոգևոր օգուտներ քաղելու համար:

Պահքից դուրս գալու համար կարևոր է Ս. Սարգսի տոնին մասնակցել Ս. Պատարագին և հաղորդություն սատանալ:

Իսկ ինչո՞ւ ենք հինգ  օր պահք  պահում։
Մեր եկեղեցու հայրերը սրան մի քանի բացատրություն են տալիս:

Ա) Ինչպես արդեն ասվեց, Ս. Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ ողջ արքունիքը և հայ ժողովուրդն ապաշխարության և պահքի մեջ եղան 5 օր:

Բ) Քանի որ մարդը հինգ զգայարան ունի` տեսանելիք (աչքերը), լսելիք (ականջները), հոտոտելիք (քիթը), ճաշակելիք (բերանը) և շոշափելիք (ձեռքերն ու ոտքերը), որոնցով մեղանչում է, ուստի այս պահքի հինգ օրերի ընթացքում պիտի զղջա սրանցով կատարած իր մեղքերի համար, խոստովանի դրանք Աստծուն և ջանա այլևս չմեղանչել:

Գ) Ինչպես հայտնի է, Աստված աշխարհն ու նրանում եղած ամեն ինչ ստեղծեց 6 օրում։ Վեցերորդ օրը ստեղծեց մարդուն և, թեև մինչ այդ արդեն ստեղծել էր բոլոր տեսակի կենդանիներին, տվել նրանց աճելու ու բազմանալու հրաման, սակայն ուտելու հրաման դեռևս չէր տվել։ Այդ հրամանը (Տես` Ծննդ. 1:29-30) մարդուն ու կենդանական աշխարհին տվեց միայն վեցերորդ օրը, այսինքն` 5 օր հետո: Ուրեմն, աշխարհի ստեղծման առաջին 5 օրը, կարելի է ասել, պահքի կամ ծոմի օրեր էին, քանի որ ոչ ոք ոչինչ չէր ուտում։

Դ) Ըստ Եկեղեցու` հնգօրյա պահք սահմանել էին նաև Մովսեսից առաջ եղած նահապետները: Ավանդությունն ասում է, թե դրախտից արտաքսվելուց հետո Ադամը 5 օր քաղցած մնաց: Նրանից սովորելով` նրա որդիներն էլ են հնգօրյա պահք պահել, օրինակ, Աբելը` զոհ մատուցելուց առաջ, կամ Սեթը, երբ իր հայր Ադամը մեռավ։ Ենովքն էլ 5 օր պահք էր պահում ամեն ամսամուտի, իսկ Նոյն այս պահքը պահել է տապան մտնելուց առաջ և այնտեղից ելնելուց հետո։ Աբրահամը, Հակոբը և Հովսեփն էլ են հնգօրյա պահք պահել: Եվ ըստ մեր Եկեղեցու հայրերի բացատրության` Առաջավորաց պահքի` նաև նահապետներից սահմանված լինելն է պատճառը, որ այս պահքի առաջին չորս օրերի րնթացքում (երկուշաբթիից մինչև հինգշաբթի) Աստվածաշնչից հատվածներ` ընթերցվածներ, չեն կարդում եկեղեցում, որովհետև այս պահքը հաստատվեց այն ժամանակ, երբ դեռ չէին գրվել ոչ Հին Կտակարանի, ոչ էլ առավել ևս Նոր Կտակարանի գրքերը:

Առաջավորաց պահքի վերջին` ուրբաթ օրը Հովնան մարգարեի (ն. Ք. 8-րդ դար) հիշատակի օրն է, և եկեղեցում ընթերցվում է նրա գիրքը, որտեղ նույնպես խոսվում է պահքի ու ապաշխարության մասին. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում…» (Հովն. 3:7-8)»,- գրված է Qahana.am կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +9-ի
Փետրվարի 19-ի ցերեկը հանրապետության  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
19:49
«Ես չեմ զղջում, որ գնացի Սիրիա»
Բրիտանուհին չորս տարի առաջ գնացել է Սիրիա և ամուսնացել ԻՊ գրոհայինի հետ։
Աղբյուր` Panorama.am
19:38
Քաղաքագետ. Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր են, այլև՝ հնարավորություններ
Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:26
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Մայդանի հաջորդ հնարավոր երկիրը
Արևմուտքը կարող է հաջորդ Մայդանը կազմակերպել Մոլդովայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, «Комсомольской правде»-ին տված հարցազրուցում նման...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ
«Մեր ազգային գործիքները պրոպագանդելու կարիք կա։ Պատկերացրեք, հաջորդ տարի քամանչաներով անենք»։
Աղբյուր` Panorama.am
18:50
Մանկական նորաձևության շաբաթ՝ Փարիզում
Պոդիումին՝ երեխաներն են
Աղբյուր` Panorama.am
18:41
Պլանային ջրանջատում Զեյթունում փետրվարի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Պատերազմի երեխաները
Հակամարտությունների գոտիներում ապրում է 420 միլիոն երեխա կամ Երկրի ամբողջ երեխաների 18 տոկոսը՚
Աղբյուր` Panorama.am
18:16
Պորտուգալիայում համընդհանուր գործադուլ է
Պորտուգալիայում աղբ հավաքող չկա, հիվանդանոցների անձնակազմերի զգալի մասը չեն գնացել աշխատանքի, հարյուրավոր վիրահատություններ հետաձգվել են....
Աղբյուր` Panorama.am
18:06
Ուրարտական հուշարձանը՝ աղբավայր
«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից»
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության հարցում. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
17:46
Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի արևմուտքում Անբար նահանգում առևանգել են ութ խաղաղ բնակչի։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էդմոն Մարուքյանը ևս արձագանքում է
«Փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին»։
Աղբյուր` Panorama.am
17:22
ՀՀ նախագահն այն գործիչներից է, ով մտածում է՝ ինչ դեր կարող է ունենալ երկիրը քաղցի հարցը հաղթահարելու գործում. Բիսլի
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին
Աղբյուր` Panorama.am
17:17
Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը  շարունակվում է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
«Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է»,- ասում է թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը։
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանի ուղիղ հանձնարարականն Անանյանին
«Մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Սարգսի տոնը՝ մայրաքաղաքում
Երևանի Ս.Սարգիս եկեղեցուց այսօր մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները: Մաշտոցի անվան հին ձեռագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հարսնացուներ «փախցնելու» հաճախակի դեպքեր՝ Ախալքալաքում
Վրաստանում 2004 թվականից սկած այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել է:
Աղբյուր` Panorama.am
15:46
Կասպյան գավաթ մրցաշարում Արման Միքայելյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Իրանում շարունակվում է Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ, այդ թվում`7 գրոսմայստեր: Մրցաշարում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները (լրացված)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մյունխենյան 55-րդ անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Աստղային պատերազմների» նոր մասի նկարահանումներն ավարտված են
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 9-րդ մասի ավարտի մասին։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել Կերչի նեղուցի միջադեպի հետևանքով Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն
Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության...
Աղբյուր` Panorama.am
14:38
Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկների սև ցուցակ կկազմեն
Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրացի զբոսաշրջիկների սև ցուցակ կազմել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այնտեղ հայտնված անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արցախում գալիք ընտրությունների առթիվ ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը երկրում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
14:14
Եվրասիական փորձագիտական ակումբը ՀՀ տնտեսության զարգացման վիճակը 2018-ին գնահատում է բավարար
2018 թվականը  Հայաստանի համար դժվար տարի էր այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններ իրենց էական ազդեցություն են թողել ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ սիրիական Իդլիբ քաղաքում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ գործողություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}