Հասարակություն 14:03 11/02/2019 Հայաստան

Արալեզների ժամանակը

Ասորեստանի թագուհի Շամիրամը մեծ զորքով եկել է Հայաստան՝ Արային գերելու: Արան զոհվել է ճակատամարտում: Շամիրամը գտել է Արայի դին և ցանկացել արալեզների (առասպելական շնակերպ կենդանիներ) օգնությամբ վերակենդանացնել նրան...            
Մովսես Խորենացի

Վերջերս ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում հայաստանյան քաղաքական կյանքում հհշական  թարմացումներին:  Վարչապետի մամուլի խոսնակ նշանակվեց  Վլադիմիր Կարապետյանը: Շվեդիայում ՀՀ դեսպան նշանակվեց  Ալեքսանդր Արզումանյանը (դրանից առաջ  Դանիայում և Նորվեգիայում էր)… նույն այն Ա.Արզումանյանը, ով 2008թ. մարտի 1-ին համակարգում էր  «խաղաղ» ցուցարարաների  «ինքնաբուխ»՛ ջարդարարությունները, և մարտի 2-ին արժանացավ Լևոն Տեր-Պետրոսյանի գովասանքին՝ «…մալադեց, Ալիկ… նորմալ ա, ուրիշ ձև չկա…»:  Սոցցանցերում խոսվում է Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին, շրջանառվում են լուրեր Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազ նշանակելու մասին: Կյանքը  ցույց է տալիս, որ նմանատիպ «հետախուզական» բոլոր շշուկներն  իրականություն են դառնում: 

Աչքի առաջ ունենալով 2017-ի խորհրդարանական ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ի հավաքած 1,65 %, պարզ տրամաբանությամբ  ՀԱԿ ներկայացուցիչները չներգրավեցին 2018-ի դեկտեմբերի  9-ի «Իմ քայլի» նախընտրական ցուցակներում՝ գիտակցելով, որ նրանք ձայներ կորցնող են,  այլ ոչ թե բերող:  Կայացվեց «իմաստուն» որոշում՝ հհշականներին  պաշտոններ շնորհել  լիովին դրության տերը դառնալուց հետո...  ինչը և տեսնում ենք այսօր: 

Արդյոք սա նշանակում է, որ   վարչապետ Փաշինյանի իրական քաղաքական հենարանը ոչ թե մանուկ  ՔՊ-ն կամ «Իմ քայլը» են, այլ   ՀԱԿ դարձած ՀՀՇ-ի     կարկառուն  կործանիչ-մագիստրները:  Ի՞նչն է նրանց միավորում՝ մեղավոր անցյալը, թե՞ նույն   կենտրոնից  պարտադրված  ծրագրերի  իրականացման հրամայականը:

Էական էլ չէ՝  սա սխալ թե ճիշտ վարկած է, փաստն այն  է, որ այսօր նեոհհշականության  հոտ է գալիս: Նույնն է ձեռագիրը ՝ պետության հիմքերի խարխլում, ներքին և արտաքին հարաբերություններում  թշնամի-բարեկամ իրար խառնելն ու թշնամություն տարածելը: Նույնն է նախկիններից ստացած ժառանգության նսեմացման  և փոշիացման դրվածքը: ԼՏՊ-ն 1995-ին ծանր բեռ էր համարում ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացած  արդյունաբերությունը, իսկ  ներկայիս երիտկառավարությունը  10 ամիս շարունակ  քարկոծում է  ՀՀԿ-ի թողած ժառանգությունը:

Հպանցիկ  թվարկենք ՀՀՇ և ներկա իշխանությունների  գործելակերպի մի քանի նմանություններ ՝ անցյալի տրամագծորեն հակադիր շարադրումների  մեջ խճճված երիտասարդների և հիշողությունները կորցրած մեծերի համար:

90-ականների սկզբին փակելով ատոմակայանն ու «Նաիրիրտը»  և    սեփականաշնորհման անվան տակ ալան-թալան իրականացնելով՝ ՀՀՇ-ն երկիրը  հասցրեց  տնտեսական գահավիժման:  Ներկայումս արդեն  խարխլվում են պետության  հոգևոր հիմքերը՝ մշակույթը,  եկեղեցին, գիտությունը, ավանդական արժեքները:  Սփյուռքից անընդմեջ ներդրումներ մուրալով՝  այսօր լուծարեցին տարիների ընթացքում իր անհրաժեշտությունն ապացուցած  Սփյուռքի նախարարությունը: Տնտեսության մեջ ևս ավերիչ քայլերն են իրականացվում. կազմալուծվեց գյուղատնտեսության նախարարությունն  այն դեպքում, երբ  հայկական  գյուղմթերքն  արտաքին  շուկայում մեծ պահանջարկ ունի: Կանգնեցվեցին աշխատատեղեր ապահովող  Ամուլսարի ու Թեղուտի հանքերը,   անհասկանալի օպտիլացման շղարշի տակ հազարավոր պետական ծառայողներ կրճատվեցին:  Առանձնապես հույս չի ներշնչում կառավարության 2019թ. «ոչինչ չասող ու ոչինչ չպարտավորեցնող» ծրագիրը:  Ի դեպ,  այս կառավարությունում  ծովային  օրենսդրություն ստեղծելու գաղափարը  նույնպես հիշեցրեց   ՀՀՇ-ական մի վաղանցիկ  նախարարի անփառունակ  ծովային երազանքները:

ՀՀՇ-Փաշինյան կառավարման  նմանության ցայտուն օրինակ է հակառուսական տրամադրությունների ակտիվացումը.  այն ժամանակ փակեցին ռուսական դպրոցները, կտրվեցին հայ-ռուսական տնտեսական և  մշակութային կապերը:  Հիմա էլ անընդհատ շրջանառության մեջ է նետվում ռուսական 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից դուրս բերման հարցը:

Նման են անգամ առաջնորդների խոսքն ու շարժումները. համացանցում մի տեսագրություն  կա, որտեղ 2008-ի մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց Նիկոլ Փաշինյանը հրահանգում է.  « ... ուզում եք՝ սուրհանդակ ուղարկեք, ուզում եք՝ ծիտիկ ուղարկեք,  թող բոլորը  հավաքվեն էստեղ»:  Այն, որ ձայնի ելևէջները, կրկնասացությունները նման էին ԼՏՊ-ին՝  ակներև էր վաղուց, բայց  ապշեցրեց ձեռքի  շարժումների նմանությունը... Եթե միայն ձեռքը լիներ կադրում, հաստատ կմտածեինք, որ Տեր-Պետրոսյանն է ելույթ ունենենում:

Նման են նրանք  նաև թշնամի կերտելու և նրանց դեմ հասարակությանը թիրախավորելու հարցում... Տեր-Պետրոսյանի դեպքում Դաշնակցությունն էր մեղքերի մարմնացում, Փաշինյանի համար՝ Ռոբերտ Քոչարյանը: Երկու դեպքում էլ դատաիրավական համակարգի վրա անթույլատրելի ճնշումներ գործադրելով՝ նրանց հանցագործ հռչակեցին և  հասարակական պարսավանքի սլաքները նրանց դեմ ուղղեցին:  Արդյոք ՀՅԴ-ն կամ Ռ.Քոչարյանն էի՞ն մեղավոր,  որ 92-96թթ. մթի մեջ կորած Հայաստանում վագոններով մազութներ էին անհետանում, և ծննդատներում անգամ  ընդհատվում էր  էներգամատակարարումը: Իսկ այսօր թշնամանքի լիովին հակառակ թիրախ են հրամցնում մոմի լույսի տակ ծնված  ու մեծացած երեխաներին, որոնցից շատերն այսօր  հայտնվել են ԱԺ-ում կամ կառավարությունում, և մանկությունից ենթագիտակցանում կուտակված նեգատիվն ուղղում են նշանակված մեղավորների դեմ:

Եվ եթե ընդամենը 30 տարվա պատմության չիմացությունը կամ սխալ ընկալումները երիտասարդների կողմից կարելի է բացատրել տարիներ ձգված միակողմանի քարոզչության ազդեցությամբ, ապա խիստ զարմանալի է ավագ սերնդի մոռացկոտությունը դեպքերի ու դեմքերի իրական դասավորության առումով: Միթե իրոք մոռացել են 1991-97 թթ.  տառապանքները, թե՞ ինչ-որ ցնորական ակնկալիքներ ունեն   վաղուց իրենց սպառած քաղաքական գործիչների վերադարձից:  Մոռացե՞լ են, որ նրանք անպիտան էին իրենց  իսկ անսահմանափակ իշխանության ժամանակ... հիմա պիտի արժե՞ք ունենան՝ հեռացված լինելու մաղձը տարիներով հոգիներում  կուտակած, և կոնկրետ ուժերի ու անձանց դեմ չարացած:  Նրանց քաղաքական արժեքը միֆերի ժանրից է...

Եվ ինչպես  սիրատոչոր  Շամիրամի արալեզները չկարողացան վերակենդացնել Արա Գեղեցիկին, այնպես էլ նորհայաստանյան իշխանություններին չի հաջողվի վերակենդանացնել  հհշիզմը, որովհետև  դիակը դիակ  է, լինի քաղաքական թե ֆիզիկական:

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +9-ի
Փետրվարի 19-ի ցերեկը հանրապետության  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
19:49
«Ես չեմ զղջում, որ գնացի Սիրիա»
Բրիտանուհին չորս տարի առաջ գնացել է Սիրիա և ամուսնացել ԻՊ գրոհայինի հետ։
Աղբյուր` Panorama.am
19:38
Քաղաքագետ. Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր են, այլև՝ հնարավորություններ
Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:26
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Մայդանի հաջորդ հնարավոր երկիրը
Արևմուտքը կարող է հաջորդ Մայդանը կազմակերպել Մոլդովայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, «Комсомольской правде»-ին տված հարցազրուցում նման...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ
«Մեր ազգային գործիքները պրոպագանդելու կարիք կա։ Պատկերացրեք, հաջորդ տարի քամանչաներով անենք»։
Աղբյուր` Panorama.am
18:50
Մանկական նորաձևության շաբաթ՝ Փարիզում
Պոդիումին՝ երեխաներն են
Աղբյուր` Panorama.am
18:41
Պլանային ջրանջատում Զեյթունում փետրվարի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Պատերազմի երեխաները
Հակամարտությունների գոտիներում ապրում է 420 միլիոն երեխա կամ Երկրի ամբողջ երեխաների 18 տոկոսը՚
Աղբյուր` Panorama.am
18:16
Պորտուգալիայում համընդհանուր գործադուլ է
Պորտուգալիայում աղբ հավաքող չկա, հիվանդանոցների անձնակազմերի զգալի մասը չեն գնացել աշխատանքի, հարյուրավոր վիրահատություններ հետաձգվել են....
Աղբյուր` Panorama.am
18:06
Ուրարտական հուշարձանը՝ աղբավայր
«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից»
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության հարցում. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
17:46
Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի արևմուտքում Անբար նահանգում առևանգել են ութ խաղաղ բնակչի։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էդմոն Մարուքյանը ևս արձագանքում է
«Փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին»։
Աղբյուր` Panorama.am
17:22
ՀՀ նախագահն այն գործիչներից է, ով մտածում է՝ ինչ դեր կարող է ունենալ երկիրը քաղցի հարցը հաղթահարելու գործում. Բիսլի
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին
Աղբյուր` Panorama.am
17:17
Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը  շարունակվում է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
«Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է»,- ասում է թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը։
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանի ուղիղ հանձնարարականն Անանյանին
«Մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Սարգսի տոնը՝ մայրաքաղաքում
Երևանի Ս.Սարգիս եկեղեցուց այսօր մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները: Մաշտոցի անվան հին ձեռագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հարսնացուներ «փախցնելու» հաճախակի դեպքեր՝ Ախալքալաքում
Վրաստանում 2004 թվականից սկած այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել է:
Աղբյուր` Panorama.am
15:46
Կասպյան գավաթ մրցաշարում Արման Միքայելյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Իրանում շարունակվում է Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ, այդ թվում`7 գրոսմայստեր: Մրցաշարում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները (լրացված)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մյունխենյան 55-րդ անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Աստղային պատերազմների» նոր մասի նկարահանումներն ավարտված են
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 9-րդ մասի ավարտի մասին։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել Կերչի նեղուցի միջադեպի հետևանքով Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն
Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության...
Աղբյուր` Panorama.am
14:38
Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկների սև ցուցակ կկազմեն
Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրացի զբոսաշրջիկների սև ցուցակ կազմել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այնտեղ հայտնված անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արցախում գալիք ընտրությունների առթիվ ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը երկրում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
14:14
Եվրասիական փորձագիտական ակումբը ՀՀ տնտեսության զարգացման վիճակը 2018-ին գնահատում է բավարար
2018 թվականը  Հայաստանի համար դժվար տարի էր այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններ իրենց էական ազդեցություն են թողել ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ սիրիական Իդլիբ քաղաքում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ գործողություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}