Քաղաքական 13:30 11/02/2019 Հայաստան

Հայաստանի կայուն զարգացման գրավականը համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է. Վարչապետ

ՀՀ կայուն զարգացման գրավականը մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է։ Այս մասին այսօր  «Պետություն-համայնք համագործակցության նոր ձևաչափ․ ենթակառուցվածքների զարգացում» համաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ համայնքներում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար  սրտացավ և ամենօրյա աշխատանք է պահանջվում: Սակայն, ըստ նրա, շատ կարևոր է նախ արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակներում պատկերացնում են այդ աշխատանքը:

«Ընդհանրապես ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս,  երբ մարդկանց բնորոշում են խմբերով՝ այս կամ այն գործին կամ այն խավին պատկանելիությամբ: Հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները չափազանց տարբեր են, իրարից տարբերվում են անցած ճանապարհով աշխարհընկալմամբ, կենսագրությամբ,  արժանիքներով, բայց պետք է ազնիվ լինել և ասել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է. ի՞նչ է անում համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ գյուղապետը ընտրություններում այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը, շատ արագ գյուղապետարաններն ու քաղաքապետարանները վերածվում են անշարժ գույքի վերաբաշխման  գրասենյակների։  Առաջին հերթին ձայներ բերածներին, ակտիվիստներին տալիս են սրճարանների, խանութների տեղեր, հողամասեր և այլն, իհարկե չեն մոռանում նաև սեփական անձը»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անընդհատ խոսում են ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց յուրաքանչյուր համայնքում, ինչպես ցույց է տվել իր լրագրողական և պատգամավորական երկարամյա փորձը, պարզվում է, որ համայնքներում աչքի ընկնող օբյեկտները պատկանում են համայնքի ղեկավարին, տեղակալին։

«Սա զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլ այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է նաև հանրության կողմից և ամեն անգամ այդ մոտեցումը ստանում է ընտրական որոշակի զարգացում, քանի որ յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալներն ընդլայնել»,- նշեց վարչապետը։

Նա հայտնեց, որ իր, կառավարության ու  ժողովրդի համար այս մոտեցումը ընդունելի լինել չի կարող:

«Ես ուզում եմ արձանագրել,  որ պետական ծառայությունը համայնքի ղեկավարի,  ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական  պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝  հավելելով, որ Հայաստանում այդպիսի երևույթներ չեն կարող լինել։

Ըստ նրա՝ Հայաստանում կան մտայնություններ, որ խորհրդարանական ընտրություններից հետո բոլորը կմոռանան, թե ինչու են հավաքվել ու ամեն ինչ կսկսվի նորից. «Խնդրում եմ նման հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից և որևէ բան չի վերադառնալու հնին: Եթե ինչ-որ անկյուններում կան մարդիկ, որ ասում էին՝ մինչև խորհրդարանական ընտրություննները՝ «հեսա բան չմնաց, մի բան կանեն, մի բան կլինի», ուզում եմ ասել՝ մի բան չեն անի ու ոչ մի բան չի լինի: Միակ բանը, որ կլինի Հայաստանում, կոռուպցիան և կոռուպցիոներին արմատախիլ անելն է: Այս ընթացքում մենք շանս ենք տվել ու տալիս ենք շատերին և գուցե բոլորին, որոնք չեն օգտվի այդ շանսից փոխվող իրականությանը զուգընթաց, այդ մարդկանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»։

Վարչապետը նաև նկատեց, որ օրինակ, երբ նայում են գյուղապետարանի հաստիքացուցակներին՝ պարզվում է, որ դրանց ընդգրկված են ախպեր-ախպոր կին, հորեղբոր տղա, ընկեր, բարեկամի ընկեր և այլն, որոնք երբեք աշխատանքի չեն գալիս: Հետո էլ, ըստ նրա, ասում են, որ Հայաստանում գումար չկա:

«Իհարկե չեմ կարող պնդել, որ համատարած այդպես է: Համայնքների ղեկավարները տարբեր են ու բոլորին չի կարելի մի չափանիշով չափել: Ես ընդամենն այն ավանդույթների մասին եմ խոսում, որոնք կան, գոյություն ունեն: Ես ողջունում եմ բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք ունեն իրենց համայնքների բնակիչների վստահությունը և պատրաստ են լինել կառավարության դաշնակիցը՝ հին իրականությունը նոր իրականությամբ փոխարինելու դեպքում: Մեր գործունեության ընթացքում ամեն ինչ անելու ենք այդ մարդկանց աջակցելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Որպես պետություն-համայնք համագործակցության հաջորդ կարևոր ուղղություն՝ վարչապետ Փաշինյանն առանձնացրեց շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մաքրության ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Ըստ նրա՝ կհամարի, որ Հայաստանում լրջագույն փոփոխություններ եղել են այն ժամանակ, երբ հաջողվի երկիրը մաքրել աղբից, ավտոմեքենաների ժանգոտած մասերից, ժանգոտած, տձև կրպակներից: Նրա խոսքով՝ սա այն ոլորտն է, որտեղ կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան իրար հետ համագործակցել:














 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:11
«Ժողովուրդ». Եվս մեկ թափուր հաստիք. Արդարադատության փոխնախարարը աշխատանքի կանցնի Գլխավոր դատախազությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներից մեկի հաստիքը թափուր կմնա: Բանն այն է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի...
Աղբյուր` Panorama.am
20:36
Խախտումների նվազում են, սակայն ԱԱՏՄ-ն խստացված ստուգայցերը շարունակում է
«Հայփոստի» մասնաճյուղ, նախորդիվ կրկնակի կասեցման ենթարկված առևտրի կենտրոն, ատամնաբուժական կենտրոն, սպասարկման սրահներ և ոչ միայն....
Աղբյուր` Panorama.am
20:30
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան նամազի համար հնարավոր է բացվի հուլիսի 11-ին
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիան կարող է մուսուլմաններ ընդունել ամենօրյա աղոթքների (նամազի) համար շաբաթ օրը: Նման կարծիք է հայտնել փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:23
Կարեն Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 12-ին
Ինչպես այսօր տեղեկացրել ենք, կյանքից հեռացել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լուկաշենկոն նախազգուշացրել է Բելառուսի փլուզման վտանգի մասին
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի փլուզման վտանգի մասին: Տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ այդ երկրի ղեկավարը հիմնական...
Աղբյուր` Panorama.am
20:07
ԿՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացնում Երևանի վարչական շրջաններում
ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել մայրաքաղաքի հերթապահ և ոչ պետական նախադպրոցական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
20:00
«Բրեքսիթ»-ի բանակցությունների ձախողման դեպքում ԵՄ-ն 5 մլրդ եվրո կտրամադրի
Եվրախորհրդի ղեկավարն առաջարկել է 2021-2027թթ. բյուջեում պահել 5 միլիարդ եվրո, որպեսզի ԵՄ երկրներին շտապ օգնություն տրամադրվի, եթե նրանք ձախողեն...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բացահայտվել է ինքնասպան եղած Սեուլի քաղաքապետի թողած գրության բովանդակությունը
«Yonghap» լրատվական գործակալությունը բացահայտել է Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սունի ինքնասպանությունից առաջ արած գրառումը: Վերջինիս դին...
Աղբյուր` Panorama.am
19:45
Մեկ տարում բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8% և 33.0%-ով
2020թ. հունիսին 2019թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2%, իսկ 2020թ. մայիսի համեմատ՝ 0.5% գնանկում: ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ոստիկանության ստուգումների արդյունքում հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:30
Կհիմնանորոգվի 23 մանկապարտեզ
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման 2020 թվականի ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են նախատեսված համայնքային ենթակայության 11...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հերթական ահազանգը տեղադրված ռումբի վերաբերյալ
Հուլիսի 10-ին, ժամը 18։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
19:15
«Պլակվենիլ» արգելված դեղամիջոցը կիրառվել է կորոնավիրուսով հիվանդ անձի բուժման մեջ.Գրիգորյան
Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնեով, որ Երևանում «Պլակվենիլ» արգելված...
Աղբյուր` Panorama.am
19:07
Կհիմնանորոգվի Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը
Կհիմնանորոգվի Արմավիրի կենտրոնական փողոցը և Երվանդաշատ-Բագարան 6,7 կմ ճանապարհահատվածը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵն տեղեկատվության և...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Sony»- ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում
«Sony»-ն 250 միլիոն դոլար է ներդրել «Epic Games»-ում և ձեռք է բերել 1,4% բաժնեմաս, փոխանցում է news.ru-ն։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:43
ՀՀ դատախազի տեղակալը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
ՀՀ դատախազի տեղակալ , արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է։...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հակոբ Արշակյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ներդրումների ներգրավման հնարավորությունները
 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների...
Աղբյուր` Panorama.am
18:27
Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ
Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ փոխխոսնակը շարունակաբար վիրավորում է լրագրողներին.«Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում լրատվականների դեմ ուղղված նման հարձակումները։ Այս մասին նշված է...
Աղբյուր` Panorama.am
18:12
Հուլիսի 9-ի դրությամբ դադարեցվել է 4339 կազմակերպության գործունեություն
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 9-ի  դրությամբ  կայացվել է  4339 կազմակերպության գործունեության...
Աղբյուր` Panorama.am
18:04
Հայտնի են VBET Հայաստանի գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարները
ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կկայանա VBET Հայաստանի գավաթի 2019/2020 խաղարկության եզրափակիչը: Միմյանց դեմ առաջին անգամ կմրցեն...
Աղբյուր` Panorama.am
17:57
Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 10-ին ընդունել է Արցախի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին:...
Աղբյուր` Panorama.am
17:50
Փաշինյան. Օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես եկող ուժերը պիտի արժանանան կոշտ հակազդեցության
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է...
Աղբյուր` Panorama.am
17:43
Կեցցե Արսեն Թորոսյանը, փառք Տիգրան Ավինյանին, կեցցե Վալերի Օսիպյանը. կոչեր Հանրապետության Հրապարակում
Քաղաքացի Միքայել Մարգարյանը Հանրապետության հրապարակում ակցիա է անում, որի ժամանակ ավտոմեքենայով պտտվում է հրապարակում և բարձրախոսով կոչ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Թուրքիայի Պետական ​​խորհուրդը թույլ է տվել փոխել Սուրբ Սոֆիայի կարգավիճակը
Այսպիսով, Թուրքիայի իշխանություններն օրինական հնարավորություն են ստացել փոխելու Սուրբ Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթի։
Աղբյուր` Panorama.am
17:27
«Բիլայն»-ում աշխատանքից զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայան
«Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ ընկերությունը վաճառվի Եսայան եղբայրներին։ Հիշեցնենք, որ...
Աղբյուր` Panorama.am
17:21
Սերժ Սարգսյանին ներկայացրել են Ամարաս վանական համալիրի աշխատանքների ընթացքը
ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}