Հասարակություն 17:59 11/02/2019 Տարածաշրջան

«Ազգությամբ ադրբեջանցի գործիչների այս վարքագիծը հղի է ազգամիջյան բախումների վերաճման»

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել Միքայել Ավագյանի վերաբացված կիսանդրու շուրջ վերջերս ծավալված իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին գրում է Jnews կայքը։ 

«Օրեր առաջ Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բարերարների միջոցով վերաբացվեց գյուղի արժանավոր զավակ, Խորհրդային Վրաստանի իրավապահ համակարգի օրինապաշտ ներկայացուցիչ, 1990 թվականից` Հայաստանի Հանրապետության  սահմանների պաշտպանության, այնուհետև նաև Արցախի ազատագրման գործում իր նշանակալի ներդրումն ունեցած հետախույզ Միքայել Ավագյանի կիսանդրին, որը բուռն արձագանք գտավ ինչպես Ադրբեջանի պետական ու հասարակական-քաղաքական, այնպես էլ Վրաստանի որոշ շրջանակների մոտ: Նշյալ շրջանակները, միահամուռ կերպով Միքայել Ավագյանին ներկայացնելով որպես «ահաբեկիչ», պահանջում են Վրաստանի իշխանություններից ապամոնտաժել հուշարձանը: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակներ, տուրք տալով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքներին, ձգտելով բորբոքել վրաց հասարակությանը և նրանց տրամադրել իշխանությունների դեմ, հայտարարում են, թե, իբր, Միքայել Ավագյանը հանդես է եկել ոչ միայն Արցախում և «ահաբեկել» ադրբեջանցիներին, այլև հանդիսացել է աբխազական պատերազմի մասնակից և պայքարել Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակների, նրանց թվում նաև ազգությամբ ադրբեջանցի գործիչների այս վարքագիծը հղի է ազգամիջյան բախումների վերաճման և Վրաստանում անկայունության ստեղծման վտանգով: 

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, այս ամենը որակելով որպես

-Ադրբեջանի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու ակնհայտ դրսևորում,-Վրաստանի ընդդիմադիր շրջանակների և ազգությամբ ադրբեջանցի գործիչների և Ադրբեջանի պետական ու հասարակական-քաղաքական շրջանակների միահամուռ ջանքերով նախաձեռնված հակահայկական սադրանք,-ակնհայտորեն Վրաստանի պետության և պետականության դեմ ուղղված գործողություններ,-տարածաշրջանում հայկական գործոնի դուրսմղմանը և Վրաստանի` Ադրբեջանից քաղաքական ու տնտեսական հողի վրա կախյալ վիճակի խորացմանը ուղղված ծրագիր,
հայտարարում է.

-Միքայել Ավագյանը հանդիսացել է Խորհրդային Վրաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչը Աբխազիայում մինչև 1990 թ., ով պաշտպանել և ներկայացրել է Վրաստանի պետական շահերը տվյալ Ինքնավար Հանրապետությունում: Այդ իմաստով Մ. Ավագյանի հիշատակը հարգանքի է արժանի ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև մեր պետության` Վրաստանի կողմից:

-Միքայել Ավագյանը, 1990 թ. տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն, իր գործուն մասնակցությունն է ունեցել սկզբից ՀՀ սահմանների պաշտպանությանը, այնուհետև` արցախյան գոյապայքարին, Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական բռնությունների դեմ, կատարել է հանձնարարականներ և զոհվել այդ գործողությունների ժամանակ` 1994 թ.:

-Միքայել Ավագյանը 1990-1994 թթ. գտնվելով ՀՀ-ում և Արցախում` որևէ կերպ չէր կարող մասնակցել վաց-աբխազական պատերազմին, և այդ մասին տարածված լուրերը վրաց ընդդիմադիրների ու ադրբեջանական քարոզչամեքենայի հիվանդ երևակայության արդյունք են,

-Վրաստանի` հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցների և հասարակական-քաղաքական շրջանակների հանրայնացրած տեղեկությունները սպասարկում են հարևան Ադրբեջանի շահերը և որևէ ընդհանուր աղերս չունեն իրականության հետ,

-Վրաստանի մայրաքաղաքում այս օրերին տեղի ունեցող գործողություններն իրենց ամբողջության մեջ ուղղված են Վրաստանի պետության և պետականության դեմ,

-գնահատելի են Վրաստանի իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են հրահրված խնդիրը քաղաքակիրթ տարբերակով լուծելուն, ներքին և արտաքին սադրանքները չեզոքացնելուն:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դատապարտում է Վրաստանի ներքին գործերին միջամտելու դրսևորումները, որոշների՝ քաղաքական նպատակներով երկիրը և տարածաշրջանը ապակայունացնելու փորձերը և այս ծանր օրերին իր զորակցությունն է հայտնում Վրաստանի իշխանություններին», – գրում է Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը:

Հունվարի 20-ին Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում վերաբացվել է Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերանորոգված կիսանդրին: 1994 թ.-ին կառուցված հին հուշարձանը վնասվել էր և գյուղի բարերարը, Միքայել Ավագյանի ազգականը միջոցներ էր հատկացրել՝ նոր հուշարձանի համար: Նոր հուշարձանի բացումը տեղի է ունեցել պաշտոնական անձանց ներկայությամբ, ինչպես տեղական իշխանություններից, այնպես էլ դիվանագիտական կորպուսից:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:37
Ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշխարհի ամենագեղեցիկ կղզիները
Կազմվել է աշխարհում ամենագեղեցիկ կղզիների վարկանշային աղյուսակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 10BestLook-ին: Զբոսաշրջիկների...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) կոչ է արել համագործակցել իշխանական ուժերի հետ։ Նա զգուշացրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Պոլ Մերսոն. «Մխիթարյանը խելացի ֆուտբոլիստ է, բայց չգիտի, թե ինչ է ուզում»
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սիրիացի քրդերը մտադիր չեն ազատ արձակել ԻՊ գրոհայիններին
Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ազատի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:51
Իտալիայում ֆուտբոլիստի փոխարեն խաղին մասնակցել է մերսողը
Իտալիայի C սերիայի 27-րդ տուրի «Կունեո»-«Պրո Պյանչենցա» հանդիպման ժամանակ 20 գոլ է խփվել և բոլորը «Պրո...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը
Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից...
Աղբյուր` Panorama.am
19:42
Էրդողանը՝ Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է»
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովի շրջանակներում  ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:36
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան
Ժամը 19:20-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
19:32
Դատապարտյալը փախել է «Արմենիա» ԲԿ-ից
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Պլանային ջրանջատում Վանաձորում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
19:17
Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է նրանում, որ դաշինքը «ահաբեկիչներին զենք է մատակարարում»։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռոնալդուին հեռացրել են FIFA 19-ի շապիկից
FIFA 19-ի խաղի թողարկումից հինգ ամիս անց EA Sports-ը թարմացրել է խաղի շապիկը։ «Յուվենտուս»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն փոխարինել...
Աղբյուր` Panorama.am
19:02
Բրենդը մոդելին ցուցադրել է առանց դիմահարդարման և վիրավորել չինացիներին
Իսպանական Zara բրենդը նկարահանել է գովազդ, որտեղ չինացի մոդելի դեմքին բծեր են երևում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է South China...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նրա ծննդավայր Դսեղում անցկացվելու են միջոցառումներ։ Դսեղում երաժշտական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Քամու ուժգնացում է սպասվում
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19 տարեկանների մրցաշարի միջազգային դեսպանը»
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թուրք պատգամավոր. Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է
Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և...
Աղբյուր` Panorama.am
18:30
Խոշոր հարկ վճարողների դիրքերը փոխվել են
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու...
Աղբյուր` Panorama.am
18:22
Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն՝ առաջին անգամ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ փետրվարի 16-ին ՀՖՖ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:11
Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Գերմանիայում այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է
Այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել...
Աղբյուր` Panorama.am
17:51
Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանցին մուտք գործում Վրաստանում գործող հայկական եկեղեցի ու...
Աղբյուր` Panorama.am
17:44
2018թ-ին մայրական մահացությունն աճել է, մանկականը՝ նվազել
Հայաստանում 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքացիներն ահազանգում են՝ հունվարին գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է եկել
Հունվարին սպառած էլեկտրաէներգիայի ու գազի համար վճարումների չափը  Հայաստանի որոշ քաղաքացիներին ստիպել է մտածել՝ ո՞րն է ավելի մատչելի,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայ ազատ ոճայինները Խարկովում 8 մեդալ են նվաճել
Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ազատ ոճային ըմբիշները։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան
14:59 18/02/2019

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}