Տնտեսություն 11:55 11/02/2019 Հայաստան

Ձվի շուկայում խոշոր ընկերությունների արտադրական ծավալներն աճել են 12 տոկոսով. ՏՄՊՊՀ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր հրապարակել է ձվի շուկայի ուսումնասիրության արդյունքները, որը սկսվել էր Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 31-ին՝ մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրված իրացվող ձվի ծավալների նվազման առնչությամբ:

ՏՄՊՊՀ-ից ներկայացնում են. «Հանձնաժողովի մոնիթորինգի խումբը, տոնական օրերին՝ դեկտեմբերի 28-ից 31-ը մայրաքաղաքի մի քանի խոշոր սուպերմարկետներում արձանագրել էր, որ չնայած պահանջարկի առկայությանը,  օրվա որոշակի ժամերի  հավկիթի ցուցափեղկերը փաստացի դատարկ են: Քանի որ այս շուկայում կան խոշոր տնտեսվարողներ, ապա, ստեղծված իրավիճակի պատճառները հասկանալու համար Հանձնաժողովը դիմել է վերջիններին ՝պահանջելով ներկայացնել տեղեկատվություն ձվի արտադրման եւ իրացման ծավալների ինչպես նաեւ գնային քաղաքականության, վերաբերյալ։ Պահանջվող տեղեկատվությունը  ամբողջությամբ ստացվել է, որի ուսումնասիրությունից պարզվել է հետևյալը.

Ձվի արտադրության ոլորտում խոշոր ընկերությունների համեմատական մասնաբաժիններով առաջատար են «Արաքս Թ/Ֆ» (50 տոկոս), «Աշտարակ ձու» (23 տոկոս) «Լուսակերտ» (15 տոկոս) և «Արզնու տոհմային ԹՏԽ» (12 տոկոս) ընկերությունները։ Նշված ընկերությունների կողմից 2018 թվականին արտադրվել է 192.8 միլիոն հատ ձու ինչը շուրջ 12 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա  ցուցանիշը։  Քանի որ պահանջարկի նվազման խնդիրը առաջացել էր 2018 թվականի դեկտեմբերին, ապա ընդգծենք, որ միայն այդ ամսում արտադրվել է շուրջ 18.3 միլիոն  հատ ձու՝ նախորդ տարվա 15.8 միլիոնի  փոխարեն։

Բացի վերոնշյալ խոշոր ընկերություններից տվյալ ոլորտում գործունեություն են իրականացնում նաև շուրջ 20 փոքր և միջին ընկերություններ:

Հանձնաժողովը գրությամբ դիմել է նաև ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությանը՝ ներկրված խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:  Ստացված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ  2018-ին տեղի է ունեցել ներկրված ձվի ծավալների խիստ էական նվազում: Այսպես. 2017 թվականի ընթացքում ներմուծում իրականացնելու համար եղել է  35 ներմուծման հայտ, որից բավարարվել է 25-ը։ Մինչդեռ 2018 թվականին առկա 25 հայտերից  բավարարվել է ընդհամենը 1-ը: Այսինքն, փաստացի մերժվել է ներկրման 24 հայտ, ինչի արդյունքում  նախորդ տարիների շուրջ 9 միլիոն ձվի փոխարեն, 2018-ին    ներմուծվել է ընդամենը  302 հազար 400 հատ ձու: Արդյունքում, եթե 2017-ի  դեկտեմբերին շուկա է  հանվել շուրջ 29 միլիոն հատ, ապա 2018-ի դեկտեմբերին այդ ցուցանիշը նվազել է շուրջ 3 միլիոնով, ինչն էլ Ամանորի նախաշեմին վաճառքում առկա  ծավալների որոշակի խնդիր է առաջացրել ։

Չնայած առաջարկի նվազմանը, գնային էական փոփոխություններ չեն արձանագրվել
Հանձնաժողովը կատարել է նաև գնագոյացման ուսումնասիրություններ,  պարզելու՝ արդյոք  առաջարկի նվազումը հանգեցրել է գնի փոփոխության: Համադրված տվյալները փաստում են, որ  ինչպես խոշոր արտադրողների, այնպես էլ խոշոր առևտրային ցանցերի մոտ էական գնային փոփոխություններ չեն արձանագրվել: Բացառապես ձվի որոշ տեսակների գծով ( N 03 խոշոր ) արձանագրվել է գների բարձրացում՝ 3-5 դրամի սահմաններում:

Ըստ Հանձնաժողովի գնահատականի, տոնական օրերին արձանագրված խնդրի հիմնական պատճառը առավելապես պայմանավորված է եղել ներմուծման ծավալների զգալի կրճատմամբ, ինչն էլ պահանջարկի կտրուկ աճին զուգահեռ հանգեցրել է վաճառքի ծավալների նվազման:  Ուսումնասիրության ավարտի պահին խոշոր արտադրողների և մանրածախ սուպերմարկետների կողմից մրցակցային օրենսդրության խախտման և չարաշահման դեպքեր չեն բացահայտվել: Այնուամենայնիվ Հանձնաժողովը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել բարձր կենտրոնացվածություն և սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ապրանքային շուկաները՝ հակամրցակցային երևույթների կանխարգելման և հնարավոր չարաշահումների բացահայտման նպատակով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:43
«ԵԺԿ նախագահին ներկայացրել ենք ՀՀԿ գործունեության արդյունքները և նոր ծրագրերը»
«Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ,...
Աղբյուր` Panorama.am
22:39
Թավշուտ գյուղի սարի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվել
Հոկտեմբերի 15-ին, ժամը 17:20-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Թավշուտ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
22:32
Հոկտեմբերի 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ
Հոկտեմբերի 16-18-ը, 19-ի և 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի և 20-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:...
Աղբյուր` Panorama.am
20:50
«Թիրախում Հայաստանն է»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական քարոզչամեքենայի հակահայաստանյան հարվածները չեն սահմանափակվում...
Աղբյուր` Panorama.am
20:32
«Զանգեզուրի պղնձամոլեբդենային կոմբինատի» տարածքից գողություն են արել ու բռնվել
Ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 14-ին «Զանգեզուրի պղնձամոլեբդենային...
Աղբյուր` Panorama.am
20:27
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության կազմում...
Աղբյուր` Panorama.am
20:21
Վաղը Վանաձորի մի շարք փողոցներում ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. հոկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Առաջին անգամ Բուքերյան մրցանակը միանգամից երկու հեղինակի են հանձնել
Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Բուքերյան մրցանակի (Man Booker International Prize) են արժանացել միանգամից երկու հեղինակ: kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Նոտր Դամի մոտ ահաբեկչության փորձ իրականացրած ֆրանսուհիները դատապարտվել են
Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ մեքենայում ռումբի պայթյունի փորձի  մեջ մեղադրվող հինգ կանայք դատապարտվել են 5-30 տարվա ազատազրկման: ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հանդիպում «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով համաժողովի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը և ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը հանդիպել են «Համագործակցություն...
Աղբյուր` Panorama.am
19:50
Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գրիգորի Հայրապետովն ազատվել է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:49
Կեղծ վկայական ու աշխատավարձի մասին կեղծ փաստաթուղթ՝ վարկ վերցնելու համար
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ անհայտ անձինք վարկեր ստանալու նպատակով բանկեր են...
Աղբյուր` Panorama.am
19:43
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վրաստանի վարչապետին
Հոկտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բեռլինում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումն օրակարգում է. դեսպան
Կողմերը պայմանավորվել են համատեղ իրականացնել գերմանացի կոմպոզիտոր Լ. Վ. Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ:
Աղբյուր` Panorama.am
19:22
ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է խաղաղապահների վարժանքներին
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվել է զորավարժություն, որին ներգրավված էին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի...
Աղբյուր` Panorama.am
19:12
Այս պահին բուժումը շարունակում է 13 երեխա. ԱՆ
Արտաշատի թիվ 5 դպրոցում տեղի ունեցած թունավորման դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Արտաշատի բժշկական կենտրոնում բուժումը...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվանից մեկնարկեց մասնավոր ընկերության կողմից սննդի ապահովման փորձնական ծրագիրը:...
Աղբյուր` Panorama.am
18:49
Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Կարո Փայլան. «Խաղաղություն ցանկանալը հանցանք է դարձել»
Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվում են քրեական հետապնդումներ: Այս խնդրին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տավուշի մարզում ժայռաբեկորն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված
Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղավնավանք գյուղում սարից քար է պոկվել և...
Աղբյուր` Panorama.am
18:15
Կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման տարբերակը դրական եզրակացություն ստացավ
Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց անշարժ գույքի կադաստրային գնահատմանը վերաբերող օրինագծի երկրորդ ընթերցման...
Աղբյուր` Panorama.am
18:03
ՈՒԵՖԱ-ն կքննարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Թուրքիայից տեղափոխելու հնարավորությունը
Ֆուտբոլի Եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, կուսումնասիրի Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակչի անցկացման վայրը Ստամբուլից տեղափոխելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Volkswagen-ը հետաձգել է Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը
Գերմանական Volkswagen ավտոընկերությունը հետաձգել Թուրքիայում գործարան կառուցելու որոշումը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ դա...
Աղբյուր` Panorama.am
17:56
Վիտալի Բալասանյան. Ադրբեջանին ձեռնտու է եղել, որպեսզի սահմանային լարվածությունը զրոյանա
«Խոսում են, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ սահմանում լարվածությունը թեթևացել է։ Դա հայտնի վերելակային դիվանագիտությունն է։ Ադրբեջանին ձեռնտու...
Աղբյուր` Panorama.am
17:49
Ավտոմեքենաների սրահներից կատարված հափշտակության դեպքեր են բացահայտվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դեպքի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Քննչական կոմիտե. Թունավորումից տուժել է 24 անձ
ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վիտալի Բալասանյան. Նիկոլ Փաշինյանը չարաչար սխալվում է
Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհուրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հակառակորդ չի համարում,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տնտեսության այսօրվա վիճակը համադրելի չէ տնտեսական հեղափոխության հետ. ՏԶՆԿ նախագահ
2019թ.  առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը  կազմել է 6.5%, ինչն առաջին հայացքից կարող է դրական գնահատվել, բայց ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}