Քաղաքագետ. ԱՄՆ-ն կրկին զենք է վաճառել Ադրբեջանին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը նախորդ նոյեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է 197 մլն դոլարի «օդանավեր ու սատելիտներ» կատեգորիայի ապրանքատեսակներ:
Նա նկատել է, որ նույն չափով ներմուծում եղել էր նաև դրան նախորդող հոկտեմբեր ամսին:
«Այսինքն շարունակական գործընթաց է: Բայց քանի որ ոչ մեկին չի հետաքրքրում թե ինչ, ոնց, որտեղից, ումից ու ինչպես, թեման փակում եմ»,-վերջում ավելացրել է Սուրեն Սարգսյանը։
Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանն այս պահին ամերիկյան զենք գնելու հնարավորություն չունի։
Օրեր առաջ էլ հայտնի դարձավ, որ Իսրայելի կառավարությունն այս տարվա փետրվարի 4-ին թույլատրել է Aeronautics Defense Systems Ltd. ընկերությանը, որը կասկածվում էր 2017թ.-ին Ադրբեջանի պահանջով իր դրոնները հայկական զինված ուժերի նկատմամբ փորձարկելու մեջ, վերսկսել անօդաչուների վաճառքն Ադբեջանին։
«Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է ընկերությանը, որ լիցենզիայի կասեցումը դադարեցվել է։ Ընկերությունը կարող է շարունակել վաճառել իր անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանին»,-գրել է Aeronautics-ը։
Հարակից հրապարակումներ`
- Մնացականյանն ու Մամեդյարովը խոսել են ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու մասին. ԱԳՆ
- Փաշինյան. Ամերիկյան զենք գնելու կոնկրետ հնարավորություն չենք տեսնում
- Կարասին. Հույս ունենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը իր մեջ տղամարդկություն կգտնի
- Բոլթոնյան ուրվագծեր
- Ի՞նչ զենքեր է վաճառել Ռուսաստանն Ադրբեջանին 2005-ից ի վեր
- Ադրբեջանին վաճառած զենքը կրակում է Հայաստանի վրա. Շարմազանով
- BBC. Ադրբեջանը ցանկանում է ավելի շատ զենք ստանալ Իսրայելից
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին