Գյումրիի շոգեբաղնիքներից մեկում հրդեհ է բռնկվել
Երեկ երեկոյան ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, ըստ որի՝ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարկաչան» ռեստորանի շոգեբաղնիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ-ից հայտնեցին, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 22:32-ին, մարվել՝ 23:14-ին:
Գյումրի-Բենիամին ավտոճանապարհի 12-րդ կմ-ին այրվել են «Կարկաչան» ռեստորանի նկուղային շոգեբաղնիքի (մոտ 12 քմ) փայտյա կառուցատարրերը, նախամուտքի և շոգեբաղնիքի պլաստմասե 2 դռները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ