Իրանի առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին բացատրել է՝ ում է ուղղված «Մա՛հ Ամերիկային» կարգախոսը
Իրանի իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ չի ցանկանում մահ ԱՄՆ-ի հասարակ քաղաքացիներին։ Խամենեին ընդգծել է, որ «Մա՛հ Ամերիկային» կարգախոսն ուղղված է ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարությանը։ Այս մասին տեղեկանում ենք regnum-ից։
««Մա՛հ Ամերիկային» կագախոսը նշանակում է մահ Դոնալդ Թրամփին, Ջոն Բոլթոնին ու Մայք Պոմպեոյին։ Այսինքն այն մարդկանց, ովքեր ներկայումս ղեկավարում են ԱՄՆ-ն»,-ասել է Խամենեին։
Հիշեցնենք, որ «Մա՛հ Ամերիկային» կարգախոսն Իրանում հայտնի դարձավ 1979թ.-ից, երբ տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը, որից հետո Թեհրանի ու Վաշինգտոնի հարաբերությունները կտրուկ վատացան։