Կուսումնասիրենք պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը թաքցնելու հանգամանքները. Անդրանիկ Քոչարյան
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ու անձամբ ես կուսումնասիրենք պայմանագրային զինծառայողի մահվան դեպքը թաքցնելու հանգամանքները»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե ինչ մեխանիզմների բացակայությունն է պատճառը, որ այսպիսի անորոշություն է առաջացել. «Նախկինում մեր պաշտպանական գերատեսչությունը տեղյակ պահում էր կորուստների մասին` կլիներ դադժբախտ դեպք, թե՝ նշանառու կրակոցի արդյունքում։ Այստեղ եթե ինչ-որ մեկը թերացել է, հանձնաժողովը հետամուտ կլինի բացահայտելու, բայց այստեղ արտառոց մի թաքցնելու բան չկար: Բացատրություն գուցե տրվել է, եթե չի տրվել, ապա մենք անպայման կուսումնասիրենք»։
Լրագրողների հարցին, թե սա վատ նախադեպ չի՞ դառնա, որ հաջորդիվ էլ նման դեպքերի մասին չհայտարարվի, Քոչարյանը պատասխանեց. «Սա երբեք նախադեպ չի դառնա։ Նախկինում նման նախադեպեր ես չեմ հիշում, իսկ հիմա, եթե այսպիսի մի բան է եղել, պետք է հասկանանք պատճառները, որպեսզի նախադեպ չդառնա, բա հանձնաժողովն ինչի՞ համար է»։
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը։ Դեպքի մասին հասարակությունն իմացավ ոչ թե պետական մարմիններից, այլ` լրատվամիջոցից։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին