Իրանը քննարկում է Լիբանանին ու Հեզբոլահին զենքի մատակարարման հարցը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ժամանել է Բեյրութ՝ Լիբանանին աջակցության, մասնավորապես, զենքի մատակարարման հարցով բանակցություններ վարելու համար։ Այս մասինն տեղեկանում ենք euronews-ից։
Այցի ծրագրում ներառված է հանդիպումներ երկրի ղեկավարության ու նաև Հեզբոլահ կազմակերպության ղեկավարների հետ, որը մի շարք երկրներում ճանաչվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։
«Այս այցը երկու հիմնական նպատակ ունի. մեր աջակցությունը հայտնել եղբայրական լիբանանյան ժողովրդին ու հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել Լիբանանի կառավարության հետ բոլոր ոլորտներում։ Մենք մշտապես պատրաստ ենք աջակցել Լիբանանին ռազմական հարցերում, և մենք դրա մասին բազմից հայտարարել ենք։ Սակայն մենք սպասում ենք համապատասխան ցանկության Լիբանանի կողմից»,-ասել է Մոհամադ Ջավադ Զարիֆը։
Ավելի վաղ Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Զարիֆը հայտարարել էր Դամասկոսին լայն աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին