Մակունցը կառավարության ծրագրում որոշ հստակեցումների կարիք է տեսնում
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ-ում խորհրդակցության ժամանակ քննարկել է, թե արդյոք հանձնաժողովները մանրամասն դիտարկել են կառավարության ծրագիրը և արդյոք ունեն հարցադրումներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Հանձնաժողովներում կան հարցադրումներ, հարցեր, որոնք վաղը կներայացվեն կառավարությանը: Առանձին դրվագներով նշվեցին, թե հանձնաժողովներում ինչեր են քննարկվել, օրինակ անցումային արդարադատության հետ կապված որոշակի մտքերի փոխանակություն եղավ»,- ասաց նա։
Հարցին, թե խմբակցությունը որոշե՞լ է ինչպես է քվեարկելու՝ միաձայն, թե հնարավոր է ազատ թողնեք, Լ. Մակունցը պատասխանեց, որ այդ թեմայով քննարկում ընդհանրապես չեն ունեցել՝ քննարկել են բովանդակային որոշակի դրույթներ։
Նա նշեց, որ ծրագրում շատ մտահոգիչ հարցեր իր համար չկան, «ընդհանուր առմամբ դրական են գնահատում», բայց որոշ չափով հստակեցումների կարիք տեսնում է, քանի որ ընդհանուր է ներկայացված, գործողությունների պլանին ծանոթնալուն են ծրագրի ներկայացումից հետո։
«Կարծում եմ՝ մինչև գործողությունների պլանին ծանոթանալն արժե որոշ պարզաբանումներ լինեն»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը վաղը քննարկելու է կառավարության ծրագիրը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյան. Կտրականապես դեմ եմ
- Որոշ բաներ կային, որ գալիս էին դեռ նախորդ կառավարության ծրագրից. կրթության փորձագետ
- Կառավարության ծրագիրը ԱԺ-ն կքննարկի փետրվարի 12-ին
- Ծրագրի գիտության բաժնում գրված է մի հատված՝ տեղը դատարկ չմնալու համար. գիտնական
- Բարի նպատակները քիչ են, կարևորը՝ մեխանիզմներն են. Ռուբեն Բաբայան
- Առավելագույնը «կթել» մշակույթից՝ փոխարենը ոչինչ չտալով. Հովիկ Չարխչյան
- Այնպես չէր, որ մեր տնտեսությունը «զոհված» էր. Բոստանջյանը կառավարության ծրագիրը լիրիկական է համարում
- Կառավարության ծրագիրը գյուղոլորտի հետազոտողին անեկդոտ է հիշեցրել
- Գործադիրի նիստում ներկայացվեց ՀՀ կառավարության ծրագիրը