Հասարակություն 15:46 11/02/2019 Հայաստան

Վերջին ամիսներին ՀՌՀ-ն ինչ-որ մի այլ դիրքորոշում է ընդունել. Բորիս Նավասարդյան

Հանրային  հեռուստառադիոընկերության խորհրդում թափուր տեղ է  առաջանալու՝ լրանում է նախագահ Ռուբեն Ջաղինյանի ժամկետը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն ամռանը գործընթաց էր սկսել, որպեսզի այդ տեղի համար մրցույթ անցկացնելու նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելիս ներգրավեն և պետական մարմինների, և ՀԿ ներկայացուցիչների։ Ստեղծվել է   մրցութային հանձնաժողով, այն գործելու է վեց տարի ժամկետով, և երբ թափուր տեղեր առաջանան Հանրային  հեռուստառադիոընկերության խորհրդում, կանցկացնի մրցույթներ։

«Այդ հանձնաժողովի կազմավորման փուլում որոշակի խնդիրներ առաջացան, որոնք մեզ լուրջ մտահոգում են։ Լրագրողական կազմակերպությունների կողմից կոնսենսուսի միջոցով ընտրվեց Լևոն Բարսեղյանը՝ որպես մրցութային հանձնաժողովի անդամ։ Մյուս թեկնածուն պետք է լիներ ստեղծագործական միությունների կողմից, այդ թվում նաև Ժուռնալիստների միության։

Այստեղ սկսվում է  ամենահետաքրքիրը։  Մամուլում հրապարակվեցին լուրեր, նյութեր, որտեղ նշվում էր, որ մի շարք ստեղծագործական միությունների ղեկավարներ առհասարակ տեղյակ չեն եղել այդ գործընթացից»,- ասաց Ա. Մելիքյանը։

Նրա ներկայացմամբ՝ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հոդվածում ասում է, որ բոլորի հետ խոսել է, ունի նույնիսկ ստորագրություններ, հոդվածի հեղինակն ասում է, որ զրուցել է ստեղծագործական բոլոր միությունների նախագահների հետ, ունի զրույցների ձայնագրությունները։

«Այստեղ հետաքրքիր բան է  ստացվում, կամ իսկապես ստեղծագործական միությունների ղեկավարները տեղյակ չեն եղել, ինչն անընդունելի է և հնարավոր չէ հանդուրժել, կամ էլ ստացվում է, եթե այդ ստորագրություններն ունի Սաթիկ Սեյրանյանն, այդ դեպքում ինչպես են ստեղծագործական միությունների  ղեկավարները մեկնաբանելու այն, որ կա իրենց ասածի ձայնագրությունը և այդ ստորագրությունները։ Տարօրինակ իրավիճակ է։ Իհարկե, պետք է հանգուցալուծի  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը»,- ասաց նա։

Ասուլիսին ներկա  Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս  Նավասարդյանի խոսքով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը լիիրավ իրավունք ուներ ձևավորել այդ մրցութային հանձնաժողովն առանց որևէ մեկի հետ խորհրդակցելու, բայց ամռանը դրական գործընթաց տեղի ունեցավ։ Նա նշեց, որ ՀՌԱՀ-ից ստացել էին գրություն, կոնկրետ ստեղծագործական միությունների մասին ասված էր, որ դիմել էին միություններին թեկնածու առաջարկելու խնդրանքով։

«Մեզ համար ընդունելի էր միայն այս տարբերակը, այլապես այս գործի մեջ չէինք մտնի։ Վերջին ամիսներին ՀՌՀ-ն ինչ-որ մի այլ դիրքորոշում է ընդունել, թե՝ «օրենքով մեր  պարտականությունն է, լիազորությունն է, այն իմաստով, որ ում նպատակահարմար  կգտնենք,  նրան էլ կնշանակենք»։ Եթե այդպես է՝ ինչո՞ւ էին մեզ առաջարկել, մենք չէինք մասնակից այդ գործընթացի ձևական պրոցեսներում»,- ասաց Բ. Նավասարդյանը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, ով արդեն ՀՌԱՀ-ի որոշմամբ այդ մրցութային հանձնաժողովի անդամ է, ասաց,  որ ստեղծագործական յոթ միությունների նախագահներից որևէ մեկի չի հաստատել, որ իրենք տեղյակ են եղել թեկնածու առաջադրելու հնարավորությունց, Սաթիկ Սեյրանյանն ասում է, որ իր թեկնածությունը միություններն են առաջարկել։

«Դրանից հետո ես հարցում եմ ուղարկել հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին՝ ի՞նչ իրավական հիմքով է Սաթիկ Սեյրանյանը նշանակվել մրցութային հանձնաժողովի անդամ։ Պատասխանն ընդհանրական է, մեջբերվում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի 29-րդ հոդվածը, որով այդ հանձնաժողովն իրավունք ունի ձևավորելու մրցութային հանձնաժողովը։
Պատասխանի մեջ չի հասկացվում՝ ունեն այդ հիմքերը, թե չունեն։

Լուրջ մտահոգություն է, իսկապես չենք ուզենա մասնակցել մի այնպիսի պրոցեսի, որ սկզբում խոստացվում է  որպես բաց հրապարակային, բարի կամքի ազնվանական պայմանավորվածության վրա ձեռք բերված սկզբունք, հիմա տեսնում ենք, որ տարօրինակ  հակասություններ կան. յոթ միությունների նախագահները տեղյակ չէին, տեղյակ է եղել Ժուռնալիստների միության նախագահը, ասում է, որ գոնե ունեցել է երկուսից աջակցական նամակ կամ հավաստումը»,- մանրամասնեց Լ. Բարսեղյանը։

Բորիս Նավասարդյանի կարծիքով, ամեն դեպքում այս ամբողջ գործընթացի համար պատասխանատվությունը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովինն է, եղել է լրատվամիջոցումներում հրապարկում, այսօր այս ասուլիսն է, կցանկանար, որ սա ուղղակի որպես դիմում, հորդոր ընկալվեր ՀՌՀ-ի համար, որպեսզի իրենք պարզաբանումներ մտցնեն, գործընթացը մինչև մրցույթները  տեղափոխեն  նորմալ, առողջ և ազնիվ դաշտ։

«Որոշ չափով պաշտոնական նամակների փոխանակում է  եղել, որը ենթադրում է, որ մենք այդ գործընթացում կանք։ Եթե կանք, ուրեմն մինչև վերջ պետք է համոզված լինենք, որ ամեն ինչ և ըստ օրենքի, ըստ պայմանավորվածությունների են տեղի ունենում։ Եթե այդպես չէ, բնականաբար, մեզ մոտ կասկածներ է առաջացնելու նաև մրցույթի  արդյունքները։ Բնականաբար, չենք լռելու»,- ասաց նա։

Բ. Նավասարդյանի խոսքով, սկիզբը լավ էր, դրական էին համարում ՀՌԱՀ-ի  այդ նախաձեռնությունը՝ գործընթացը դարձնել ներառական։

«Բայց հետագա զարգացումները ...Առաջին սիգնալը մենք ստացել էինք դեռ մի քանի ամիս առաջ, որ այնպես չէ ամեն ինչ տեղի ունենում, ինչպես մենք պատկերացնում էինք»,- ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}