Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

16:33 Հայաստան
Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրել է այն հրատապ խնդիրները, որոնց լուծման գործում կարևոր դեր ու դերակատարություն ունեն դատարանների աշխատակազմերը: Հստակեցվել են նաև նրանց անելիքները դատական իշխանության անկախության ու արդարադատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական առաջնահերթությունների իրացման գործում:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

15:05 Հայաստան
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Արարատյան Հայրապետական թեմի «Ովսաննա» երգչախմբի և Արաբկիրի նորակառույց եկեղեցու երգչախմբի արական կազմի համերգային երեկոն

Միջոցառմանն Ավագ ուրբաթի խորհուրդը կմեկնի Արարատյան Հայրապետական թեմի Ներքին Չարբախի Ս.Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հրաչ քահանա Գյուզալյանը: Սկիզբը՝ ապրիլի 19- ին 19:00- ին:

10:51 Հայաստան
ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքում տեղի է ունեցել գաստրո բակի պաշտոնական բացման արարողություն,

որը կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարության հետ համատեղ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ս. Պապիկյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության նախարար Ա.Սինեգուբովը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դ. Մարիյասինը:
Մամուլի հաղորդագրություն

 

 

10:39 Աշխարհում
Բուենոս Այրեսում՝ ՀՀ դեսպանությունում դեսպան Է. Մկրտումյանը և Արգենտինայի Միգրացիայի հարցերով ազգային տնօրեն Խ. Օրասիօ Գարսիան քննարկել են

միգրացիայի ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության հեռանկարները, ներառյալ՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը և այդ շրջանակներում աշխատանքային միգրացիայի կազմակերպման մեխանիզմներին և կարգավորումներին՝ ՀՀ դեսպանը կարևորել է հարավամերիկյան շուկայի՝ MERCOSUR-ի շրջանակներում Արգենտինայի փորձը և պայմանավորվածություն ձեռք բերել աշխատանքներ իրականացնել երկուստեք փորձի փոխանակման նպատակով արգենտինացի պաշտոնյայի այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

10:21 Հայաստան
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ա. Վարդապետյանն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շ. Դոյդոյանի և «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Ա. Խաչատրյանի հետ քննարկել է

«Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների մոնիտորինգ» ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները:
Նախարարի տեղակալը ողջունել է հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը և ընդգծել, որ այս հանդիպումը լավ առիթ է ուրվագծելու հետագա փոխգործակցության ուղղությունները: Ա. Խաչատրյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության գործարկած www.e-draft.am և www.e-request.am հարթակների և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների մշտադիտարկման նպատակը, արդյունքների փաստագրման եղանակները և փոխգործակցության տեսլականը:
Աղբյուր՝ ՀՀ ԱՆ

18:33 Հայաստան
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ապրիլի 17-ից 19-ը Երևանի «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում մասնակցել է

«Կրթություն և կարիերա 2019» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին: Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես է եկել Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:Նախարարը ողջունելով ներկաներին ասաց, որ նման միջոցառումները հնարավորություն են տալիս տարբեր ուսումնական հաստատություններին ձևավորելու կրթության կառավարման նոր մեխանիզմներ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

Տեսանյութեր

Գլխավոր դատախազը՝ յոթի գործը վերաբացելու Ալումյանի առաջարկի մասին
12:50 17/04/2019

Գլխավոր դատախազը՝ յոթի գործը վերաբացելու Ալումյանի առաջարկի մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}