«Շիրակ» հեռուստաընկերության ակտիվները շուտով կօտարվի ներդրողին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց «Շիրակ» հեռուստաընկերությունը օտարելու՝ կառավարության որոշումից և նրա աշխատակիցներին սպառնացող գործազրկությունից. «Հնարավո՞ր է կառավարությունը վերանայի իր որոշումը»:
Փաշինյանի խոսքով՝ հեռուստաընկերությունը լուծարելն ունեցել է և՛ քաղաքական, և՛ սոցիալական ենթատեքստ. «Շիրակի հանրային հեռուստաընկերությունը Հանրային հեռուստաընկերության մասնաճյուղն է, հիմա հարց՝ ինչո՞ւ չկա Արմավիրի հանրային հեռուստաընկերություն, Սյունիքի հանրային հեռուստաընկերություն։ Այսինքն՝ եթե այդպես է, ապա բոլոր մարզերում պետք է բացել մասնաճյուղեր։ Բայց ենթադրում եմ՝ Շիրակի մասնաճյուղը բացվել է մի ժամանակներում, երբ սփռման որոշակի սահմանափակումներ են եղել։ Բայց եթե Հանրային հեռուստաընկերությունը սփռվում է հանրապետության ողջ տարածքով, տրամաբանական չէ այս հեռուստաընկերության գոյությունը և կառավարությունը այս համատեքստում է կայացրել որոշումը»։
Իսկ սոցիալ-տնտեսական առումով գործադիրի ղեկավարն ասաց, որ իրենց պայմանավորվածություն ունեն ներդրողի հետ ու առաջիկայում կառավարությունը հեռուստաընկերության ակտիվները կօտարի ներդրողին և նա աշխատատեղերը կպահպանի առաջիկա մի քանի տարիներին։
«Այդ մարդիկ, ըստ մեր պայմանավորվածության, առանց աշխատանքի չեն մնա», - ավելացրեց Փաշինյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ