Թուրքիայում FETO-ի գործով ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել
Թուրքիայի անվտանգության ուժերը այսօր երկրի 76 շրջանում հակաահաբեկչական գործողություններ են իրականացրել։ ՏԱՍՍ-ը, հղում անելով TGRT-ին, գրում է, որ Թուրքիայի դատախազությունը 1112 մարդու ձերբակալելու հրամանագիր է տվել՝ «ահաբեկչական FETO կազմակերպության» մեջ ներգրավված լինելու կասկածանքով։
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ է արվել, որի ժամանակ զոհվել է 250 մարդ, ավելի քան 2000 մարդ վիրավորվել է։ Անկարան մեղադրում է FETO-ին հեղաշրջման կազմակերպման մեջ։ Թուրքիայում FETO- ի գործով հազարավոր մարդիկ դատապարտված են:
Հարակից հրապարակումներ`
- Հեղաշրջման փորձի գործով մինչ օրս Թուրքիայում ցմահ ազատարզրկման է դատապարտվել 1934 մարդ
- Էրդողանը պատմել է Թուրքիայում «նոր պետական հեղաշրջման» փորձի մասին
- Թուրքիայում հեղաշրջման փորձի համար 17 մարդ ցմահ կազատազրկվի
- Հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիան կրել է 17 մլրդ դոլարի վնաս
- Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո շարունակում են մարդկանց աշխատանքից հեռացնել
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան