Իտալիան ցանկանում է վերականգնել հարաբերությունները Փարիզի հետ. «Որքան շուտ, այնքան լավ»
Իտալիայի Ներքին գործերի նախարար, փոխվարչապետ Մատեո Սալվինին հայտարարել է, որ պատրաստ է «գնալ Փարիզ այս շաբաթ», որպեսզի վերականգնվեն Ֆրանսիայի հետ «լավ հարաբերությունները», որը փետրվարի 7-ին Հռոմից ետ էր կանչել իր դեսպանին՝ ի նշան բողոքի։Այս մասին տեղեկանում ենք «Ռեգնում»-ից։
«Ես պատրաստ եմ ողջունել իմ ֆրանսիացի գործընկերոջը՝ Քրիստոֆ Կաստաներին Հռոմում կամ ինքս գնալ Փարիզ անգամ այս շաբաթ»,-ասել է Մատեո Սալվինին։
Սալվինին նշել է, որ Ֆրանսիայի հետ լավ հարաբերություններ հիմնարար նշանակություն ունեն ու «որքան շուտ դրանք վերականգնվեն, այնքան լավ»։
Սալվինին հայտարարել է, որ չի ցանկանում Ֆրանսիայի հետ հակամարտություն ու կոչ է արել «փոխել էջը»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հռոմից ետ է կանչել իր դեսպանին՝ Իտալիայի ղեկավարության կողմից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ անհիմն ու կրկնվող հարձակումներից հետո։ Իտալիայի 2 փոխվարչապետներ Մատեո Սալվինին ու Լուիջի Դի Մարիոն վերջին ամիսներին անընդհատ քննադատություններ են հնչեցրել Մակրոնի հասցեին։ Դի Մարիոն Ֆրանսիային անվանել է Աֆրիկայում աղքատության ստեղծող ու հանդիպել հակակառավարական «դեղին ժիլետների» առաջնորդների հետ, մինչդեռ Սալվինին Մակրոնին մեղադրել է Լիբիայում խաղաղություն հաստատելու համար ոչինչ չանելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ