Քաղաքական 10:30 12/02/2019 Հայաստան

Ազգային ժողովը քննարկում է կառավարության ծրագիրը

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը։ Խորհրդարանն այսօր քննարկում է Կառավարության ծրագիրը, որը ՀՀ կառավարությունը հաստատել է փետրվարի 8-ին կայացած կառավարության արտահերթ նիստում։

Կառավարության ծրագիրը խորհրդարանում ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ բուն ծրագրին անցնելը, վարչապետը նախ պատգամավորներին շնորհավորեց  2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:

«Այդ ընտրությունները բացառիկ էին երրորդ հանրապետության  պատմության մեջ, քանի որ տեղական և միջազգային բոլոր դիտորդական առաքելությունների, միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես միջազգային հանրության կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, մրցակցային, թափանցիկ և ժողովրդավարական: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝  դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններն առաջինն էին Երրորդ հանրապետության պատմության մեջ, որի արդյունքները չվիճարկեցին ոչ Սահմանադրական դատարանում, ոչ էլ հանրայնորեն:

«Հետևաբար, ունենք լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող խորհրդարան և լեգիտիմության աննախադեպ բարձր աստիճան ունեցող կառավարություն: Կարող ենք արձանագրել, որ նախորդ տարի դեկտեմբերին ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններով  ավարտվեց Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության քաղաքական փուլը, երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա միաժամանակ նշեց, որ սա չի նշանակում, որ Հայաստանում այսօր հաստատված  քաղաքական համակարգն անթերի է և հտեագա կատարելագործման և լրջագույն բարեփոխումների կարիք  չունի. «Սա ընդամենը նշանակում է, որ քրեաօլիգարխիկ կառավարման նախորդ ռեժիմին վերադարձ այլևս չի կարող լինել և առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից» :

Երկրի տնտեսության զարգացման հեռանկարը արտահանումն է

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը:  Այս մասին այսօր խոհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության առաջիկա հինգ  տարիների գործունեության ծրագիրը:

Նա նշեց, որ կառավարության նպատակը ձևակերպված է ԱԺ ներկայացրած ծրագրի հենց առաջին պարբերությունում, որ առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն:  

«Սա նշանակում է՝ կառավարության հիմնական խնդիրը ՀՆԱ-ի կառուցվածքը փոխելն է այնպես, որ հինգ տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները: Խոսքն արդեն գոյություն ունեցող տեխնոլոգիաների ընդարձակ կիրառման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման կամ դրանց ստեղծմանն էական մասնակցություն ունենալու, ինչպես բաև բարձր տեխնոլոգիական հմտությունների, արտադրանքի և ապրանքների թողարկման, արտահանման և կիրառման այնպիսի ծավալների հասնելու մասին է, որ այդ ոլորտները դառնան Հայաստանի տնտեսության հիմնական բնորոշիչը: Խոսքը բոլոր տեխնոլոգիաների մասին է՝ տեղեկատվական, պաշտպանական, անվտանգային, շինարարական, կրթական, գյուղատնտեսական, արդյունաբերական և այլն»,- ասաց վարչապետը:

Այսպիսով, ըստ Փաշինյանի, մարդկային բոլոր ընդունակություններից Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը, նախաձեռնությունը:
Վարչապետի խոսքով՝ տնտեսության բոլոր ճյուղերը պետք է համապատասխանեն նաև էկոլոգիական բարձր չափանիշներին, էկոլոգիական նոր գիտակցումով պետք է համակված լինի Հայաստանի յուրաքանչյուր  քաղաքացի, որի էկոլոգիական վարքագծի հեղափոխությունը կարևոր նշանակություն ունի ապագայի համար. «Խոսքն այստեղ  վերաբերվում է ինչպես ծխող և ծխախոտը գետնին նետող, այնպես էլ շրջակայքի մաքրությունը  սեփական անելիքների տիրույթից դուրս դիտող քաղաքացուն»:

Նիկոլ Փաշինյանը:կաևորեց նաև բոլոր ոլորտներում տնտեսության արտահանմանը միտված լինելու հանգամանքը: Ըստ նրա՝ «Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղերի հայացքները պետք է ուղղված լինեն արտաքին շուկաներին»: Խոսքը վերաբերում է նաև միկրոբիզնեսին, փոքր և միջին բիզնեսին, որոնց արտահանման հիմնական և առանցքային խողովակը, ըստ վարչապետի, պետք է լինի զբոսաշրջությունը, ինչպես նաև ապրանքների արտահանումը ժամանակակից տեխնոլոգիաների, մասնավորապես ինտերնետ առևտրի միջոցով:

Նրա խոսքով՝ արտահանմանը միտված լինելու հրամայականը վերաբերում է գյուղատնտեսությանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությանը, տեղեկատվական տեխնոլագիաներին, թեթև արդյունաբերությանը : Նա նաև  հույս հայտնեց առաջիկայում ունենալ ծանր արդյունաբերություն, մետալուրգիայի լուրջ արտադրություն:

Այսպիսով, ըստ Նիկոլ Փաշինյանի, երկրի տնտեսության զարգացման հեռանկարը արտահանումն է: «Մենք այստեղ ունենք, ըստ էության, անսահմանափակ հնարավորություններ, քանի որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, մյուս կողմից ԵԱՏՄ-ն ազատ առևտրի համաձայնագրեր ունի մի շարք երկրների, ինչպես օրինակ՝ Իրանի և Վիետնամի հետ: Այս կարգի պայմանագրերի աշխարհագրությունն առաջիկայում կընդլայնվի: Հայաստանն օգտվում է Արևմտյան մի շարք երկրների հետ արտոնյալ GSP և GSP+ համակարգերից: Այնպես որ արտահանման չօգտագործված ներուժը հսկայական է»,- հայտնեց վարչապետը:

Նա նաև հավելեց, որ արտահանման ոլորտում հիմնական խնդիրը մեր ապրանքների համապատասխանեցումն է միջազգային ամենաբարձր որակի ստանդարտներին, համապատասխան ծավալների առկայությունը և մարքեթինգային խնդիրները:

«Մեր կառավարությունն ամեն ինչ անելու է այս հարցերում բիզնեսին աջակցություն ցուցաբերելու և նրանց համար շուկաների  իրական հասանելիություն ապահովելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ արտահանման ոլորտում մեր մեծագույն խնդիրը հանքանյութ արտահանող երկրից պատրաստի արտադրանք արտահանող երկիր դառնալն է. «Այդ կառուցվածքում բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման տեսակարար կշիռը լրջագույնս մեծացնելը մեր առանցքային ամբիցիան է: Նման խնդիր լուծելու համար էական է հայաստանյան ապրանքների և ծառայությունների մրցունակությունը:  Սա լինելու է կառավարության գործունեության հաջորդ կարևոր ուղղությունը, երբ հարկային հավասարակշռված համակարգի, աշխատանքի արտադրողականության շարունակական բարձրացման միջոցով  էականորեն պիտի աճի տնտեսության մրցունակությունը»:

Այս առումով նա կարևորեց վարկերի տոկոսադրույքների նվազումը, ֆինանսական կայունությունը և հույս հայտնեց, որ Կենտրոնական բանկը կկարողանա արդյունավետ կառավարել այս խնդիրը:

Վարչապետի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +9-ի
Փետրվարի 19-ի ցերեկը հանրապետության  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
19:49
«Ես չեմ զղջում, որ գնացի Սիրիա»
Բրիտանուհին չորս տարի առաջ գնացել է Սիրիա և ամուսնացել ԻՊ գրոհայինի հետ։
Աղբյուր` Panorama.am
19:38
Քաղաքագետ. Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր են, այլև՝ հնարավորություններ
Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Ապագայում դա պետք է...
Աղբյուր` Panorama.am
19:26
Երկուշաբթի որոշ համայնքներ կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:19
Մայդանի հաջորդ հնարավոր երկիրը
Արևմուտքը կարող է հաջորդ Մայդանը կազմակերպել Մոլդովայում: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, «Комсомольской правде»-ին տված հարցազրուցում նման...
Աղբյուր` Panorama.am
19:05
«Երևանը»՝ 200 քանոնահարի կատարմամբ
«Մեր ազգային գործիքները պրոպագանդելու կարիք կա։ Պատկերացրեք, հաջորդ տարի քամանչաներով անենք»։
Աղբյուր` Panorama.am
18:50
Մանկական նորաձևության շաբաթ՝ Փարիզում
Պոդիումին՝ երեխաներն են
Աղբյուր` Panorama.am
18:41
Պլանային ջրանջատում Զեյթունում փետրվարի 18-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 18-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Պատերազմի երեխաները
Հակամարտությունների գոտիներում ապրում է 420 միլիոն երեխա կամ Երկրի ամբողջ երեխաների 18 տոկոսը՚
Աղբյուր` Panorama.am
18:16
Պորտուգալիայում համընդհանուր գործադուլ է
Պորտուգալիայում աղբ հավաքող չկա, հիվանդանոցների անձնակազմերի զգալի մասը չեն գնացել աշխատանքի, հարյուրավոր վիրահատություններ հետաձգվել են....
Աղբյուր` Panorama.am
18:06
Ուրարտական հուշարձանը՝ աղբավայր
«Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից»
Աղբյուր` Panorama.am
17:52
Հայաստանը կարող է կարևոր դեր ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի արտադրության հարցում. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այսօր Մյունխենում հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
17:46
Իրաքում ԻՊ գրոհայինները խաղաղ բնակիչների են առևանգել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Իրաքի արևմուտքում Անբար նահանգում առևանգել են ութ խաղաղ բնակչի։ Ռիա...
Աղբյուր` Panorama.am
17:33
Էդմոն Մարուքյանը ևս արձագանքում է
«Փորձ է արվում մի կողմից արատավորել իր ինքնուրույնությամբ ու ինքաբավությամբ իշխանությանը հանգիստ չտվող «Լուսավոր Հայաստանին», մյուս կողմից՝ թիրախավորել նախագահ Արմեն Սարգսյանին»։
Աղբյուր` Panorama.am
17:22
ՀՀ նախագահն այն գործիչներից է, ով մտածում է՝ ինչ դեր կարող է ունենալ երկիրը քաղցի հարցը հաղթահարելու գործում. Բիսլի
Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին
Աղբյուր` Panorama.am
17:17
Սուր շնչառական վարակներով հիվանդներից գերակշիռ մասը շարունակվում է բաժին ընկնել երեխաներին
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացման միտումը  շարունակվում է: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Բոհեմ» թատրոնը հանդիսատես-թատրոն կապի սերտացման նպատակով կայք է ստեղծել
«Ես այդքան էլ չեմ սիրում համացանցը, բայց պետք է ընդունեմ, որ 21-րդ դարը հենց համացանցի դարն է»,- ասում է թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը։
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանի ուղիղ հանձնարարականն Անանյանին
«Մեր հիմնական քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբեմունքն իրենց վճարած հարկերի ու հարկեր...
Աղբյուր` Panorama.am
16:31
Նախագահ Արմեն Սարգսյանը չի համագործակցում որևէ կուսակցության հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից հերքում են տեղեկություններն այն մասին, որ նախագահը համագործակցում է հայաստանյան կուսակցություններից մեկի...
Աղբյուր` Panorama.am
16:18
Սուրբ Սարգսի տոնը՝ մայրաքաղաքում
Երևանի Ս.Սարգիս եկեղեցուց այսօր մեկնարկել են Սուրբ Սարգսի տոնին նվիրված տոնակատարությունները: Մաշտոցի անվան հին ձեռագրերի...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հարսնացուներ «փախցնելու» հաճախակի դեպքեր՝ Ախալքալաքում
Վրաստանում 2004 թվականից սկած այս հանցագործության համար պատիժը աստիճանաբար խստացվել է:
Աղբյուր` Panorama.am
15:46
Կասպյան գավաթ մրցաշարում Արման Միքայելյանը կես միավորով է զիջում առաջատարներին
Իրանում շարունակվում է Կասպյան գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ, այդ թվում`7 գրոսմայստեր: Մրցաշարում...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները (լրացված)
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մյունխենյան 55-րդ անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:20
«Աստղային պատերազմների» նոր մասի նկարահանումներն ավարտված են
Ամերիկացի ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը հայտարարել է «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարի նոր՝ 9-րդ մասի ավարտի մասին։ kulturomania.ru-ի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Եվրամիությունը որոշել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Կնայսլը հայտարարել է, որ Եվրամիությունը որոշում է ընդունել Կերչի նեղուցի միջադեպի հետևանքով Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հոլանդիայի իշխանությունները դեմ են, որ հոլանդական դպրոցներում թուրքերենի դասընթացներ անցկացվեն
Թուրքիայի իշխանությունները մեծապես անհանգստացած են, որ եվրոպական երկրներում ապրող թուրքական համայնքը ժամանակի ընթացքում կարող է մոռացության...
Աղբյուր` Panorama.am
14:38
Հռոմի իշխանությունները զբոսաշրջիկների սև ցուցակ կկազմեն
Հռոմի իշխանությունները մտադիր են օտարերկրացի զբոսաշրջիկների սև ցուցակ կազմել։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այնտեղ հայտնված անձանց...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արցախում գալիք ընտրությունների առթիվ ԱԺԿ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ժողովրդավարական կուսակցությունը վերահաստատում է իր հանձնառությունը երկրում ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
14:14
Եվրասիական փորձագիտական ակումբը ՀՀ տնտեսության զարգացման վիճակը 2018-ին գնահատում է բավարար
2018 թվականը  Հայաստանի համար դժվար տարի էր այն իմաստով, որ բազմաթիվ քաղաքական իրադարձություններ իրենց էական ազդեցություն են թողել ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:00
Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ սիրիական Իդլիբ քաղաքում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ գործողություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը
15:45 15/02/2019

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}