Քաղաքական 15:28 12/02/2019 Հայաստան

Արթուր Խաչատրյան. Միակուսակցական կառավարության դեպքում նման ծրագիրն անընդունելի է

Կառավարության ծրագրի գյուղատնտեսության բաժնում տեղ գտած մտքերի մեծ մասը դաշնակցական նախկին նախարար Արթուր Խաչատրյանինն է։ Հիշեցնենք, որ նա պաշտոնավարել է մի քանի ամիս՝  2018 թ. մայիսից մինչև հոկտեմբերի սկիզբ։

«Մասնավորապես ծրագրի առաջին բաժինն ամբողջությամբ կրկնում է  նախորդում գրվածը, իսկ մնացյալը դրանք այն բյուջետային ծրագրերն էին, որ ներկայացվել էին Ազգային ժողով մինչև իմ հրաժարականը, հետագայում էլ ընդգրկվել էին պետական բյուջեի մեջ»,- Panorama.am-ի ասաց նախկին նախարարը։

Դաշնակցական գործիչն ընդգծում է, եթե ընդհանրական մոտեցումներն ընդունելի էին անցումային, մի քանի ամսվա կյանք ունեցող կառավարության դեպքում, չեն կարող ընդունելի լինել երկարաժամկետ, միակուսակցական կառավարության համար։

«Հստակ պետք է սահմանվեին գործողություններ, թիրախներ, որոնք չկան։ Հիմա, երբ կառավարությունը լինելու է հինգ տարի, պետք է հստակ նշվեր, թե ինչ արդյունքներ են լինելու և դրանք ապահովելու համար ինչ միջոցառումներ են նախատեսվում իրականացնել»,-ասաց նա։

Հարցին, թե ինչո՞վ կարելի է պայմանավորել թվային արդյունքներ չնշելը, Խաչատրյանը կարծիք հայտնեց, միգուցե կառավարությունում էլ չգիտեն միջոցներն ու հնարավոր արդյունքները, մի կողմից էլ այդ մոտեցմամբ, կառավարությունը խուսափում է պատասխանատվությունից։

«Անորոշ ձևակերպումները, իրոք, ընդունելի չեն։ Այս կառավարությունը, միակուսակցական կառավարությունը պարտավոր էր նշել կոնկրետ թիրախային ուղղությունները, որ մենք էլ հասկանայինք, այս կառավարությունը հաջողե՞լ է, թե՞ ձախողել»,-ընդգծեց դաշնակցական գործիչը։

Նա խոստովանում է՝ գյուղատնտեսության բաժնում հեղափոխական քայլեր չկան, որովհետև նախորդի սկսածի շարունակությունն է։ Բայց նույնիսկ ծրագրում նշված քայլերն իրականություն չեն դառնա, ինչպես Խաչատրյանն է ասում, կառավարության վարած գյուղատնտեսական  քաղաքականության պատճառով։

«Մասնավորապես, գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված է բյուջեի 1.1 տոկոս։  Գյուղատնտեսական բյուջեի հարաբերակցությունը գյուղատնտեսական ՀՆԱ-ի հետ կազմում է  3.5 տոկոս, մինչդեռ Վրաստանում գերազանցում է 10 տոկոսը, Թուրքիայում և Ադրբեջանում՝ 15 տոկոսը»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Նա ընդգծում է, որ ռուսական շուկայում հենց այս երկրներում արտադրված պտուղ-բանջարեղենն են հայկականի մրցակիցները։

«Փոքր բյուջեով ակնկալվող արդյունքները հնարավոր չի ստանալ։ Հայաստանն այն երկրներից է, որ ամենա քիչ գումարն է  հատկացնում  գյուղատնտեսության ոլորտին։ Իրականում այդ բյուջեն պետք է ավելացնես։ Եթե ուզում ենք հասնել գյուղատնտեսության զարգացմանը, դրած նպատակներին, ապա պետք է հատկացվող միջոցները մեծացվեն, դրանք պետք է բաշխվեն ըստ առաջնահերթությունների»,-ասաց նախկին նախարարը։

Խաչատրյանը նկատում է, որ գյուղատնտեսության ոլորտում հազարավոր մարդիկ են ներգրավված, դա շատերի եկամտի միակ աղբյուրն է։

«Հիմա ասում են՝ կառավարությունն անթույլատրելի է համարում, որ գյուղատնտեսական նշանակության հողերի շուրջ 1/3-ը մնացել է անմշակ։ Բայց չեն ասում, ինչո՞ւ են դրանք մնացել անմշակ, ինչպե՞ս են անելու, որ մարդիկ սկսեն հող մշակել»,-ասաց նա։

Խաչատրյանը սխալ է համարում գյուղատնտեսության նախարարության միավորումը էկոնոմիկայի նախարարության հետ։

«Նախարարության կարգավիճակ տրվում է այն ոլորտի գերատեսչությանը, որն առանջնահերթ նշանակություն ունի երկրի կյանքում։ Գյուղատնտեսությունը մեր ՀՆԱ-ի 15 տոկոսից ավելին է կազմում, եթե դրան էլ գումարեն վերամշակումը, կստանանք 25 տոկոս։ Գյուղատնտեսությամբ են զբաղվում հարյուր հազարավոր ընտանիքներ։ Սրա նշանակությունը շատ մեծ է երկրի կյանքում, սա հաշվի առնելով, պետք է  մնար նախարարությունը»,-նկատեց նա՝ ավելացնելով, որ քիչ թե շատ զարգացած բոլոր պետություններն ունեն նման գերատեսչություն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:37
Ավտոճանապարհներին բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշխարհի ամենագեղեցիկ կղզիները
Կազմվել է աշխարհում ամենագեղեցիկ կղզիների վարկանշային աղյուսակը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 10BestLook-ին: Զբոսաշրջիկների...
Աղբյուր` Panorama.am
20:26
Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDG) կոչ է արել համագործակցել իշխանական ուժերի հետ։ Նա զգուշացրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:22
Պոլ Մերսոն. «Մխիթարյանը խելացի ֆուտբոլիստ է, բայց չգիտի, թե ինչ է ուզում»
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Պոլ Մերսոնը խոսել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սիրիացի քրդերը մտադիր չեն ազատ արձակել ԻՊ գրոհայիններին
Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ազատի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման...
Աղբյուր` Panorama.am
19:51
Իտալիայում ֆուտբոլիստի փոխարեն խաղին մասնակցել է մերսողը
Իտալիայի C սերիայի 27-րդ տուրի «Կունեո»-«Պրո Պյանչենցա» հանդիպման ժամանակ 20 գոլ է խփվել և բոլորը «Պրո...
Աղբյուր` Panorama.am
19:48
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանկ Էնգելին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին: Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Քննարկվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրն ընդլայնելու հարցը
Հայաստանի կառավարությունը կարևորում է դպրոցական սննդի կազմակերպումը, և ծրագրի շարունակականության ապահովումը նախարարության առաջնահերթություններից...
Աղբյուր` Panorama.am
19:42
Էրդողանը՝ Պուտինին. «Մեքենան զրահապա՞տ է»
Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթաժողովի շրջանակներում  ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:36
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան
Ժամը 19:20-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
19:32
Դատապարտյալը փախել է «Արմենիա» ԲԿ-ից
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
19:22
Պլանային ջրանջատում Վանաձորում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
19:17
Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին մեղադրել է նրանում, որ դաշինքը «ահաբեկիչներին զենք է մատակարարում»։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռոնալդուին հեռացրել են FIFA 19-ի շապիկից
FIFA 19-ի խաղի թողարկումից հինգ ամիս անց EA Sports-ը թարմացրել է խաղի շապիկը։ «Յուվենտուս»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուն փոխարինել...
Աղբյուր` Panorama.am
19:02
Բրենդը մոդելին ցուցադրել է առանց դիմահարդարման և վիրավորել չինացիներին
Իսպանական Zara բրենդը նկարահանել է գովազդ, որտեղ չինացի մոդելի դեմքին բծեր են երևում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է South China...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը Դսեղում
Մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, նրա ծննդավայր Դսեղում անցկացվելու են միջոցառումներ։ Դսեղում երաժշտական...
Աղբյուր` Panorama.am
18:48
Քամու ուժգնացում է սպասվում
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ին Հանրապետության տարածքում հնարավոր է քամու ուժգնացում, հյուսիսային հատվածներում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հենրիխ Մխիթարյանը՝ Մ19 տարեկանների մրցաշարի միջազգային դեսպանը»
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մեդիայի և մարքեթինգի գծով սեմինար՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ՈՒԵՖԱ-ի և Անգլիայի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Թուրք պատգամավոր. Հայաստանի ու Ղարաբաղի հարցն Ադրբեջանի արնահոսող վերքն է
Թուրքիայի և Ադրբեջանի միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Շամիլ Այրըմը մեկնել է Ադրբեջան, որտեղ անդրադարձել է արցախյան հիմնախնդրին և...
Աղբյուր` Panorama.am
18:30
Խոշոր հարկ վճարողների դիրքերը փոխվել են
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018 թվականի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու...
Աղբյուր` Panorama.am
18:22
Կանանց ֆուտբոլի 3x3 փառատոնն՝ առաջին անգամ Երևանում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի և GOALS հասարակական կազմակերպության համագործակցությամբ փետրվարի 16-ին ՀՖՖ տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:11
Իմ նպատակն է վերակենդանացնել մեր երկրի գիտական ավանդույթները. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Գերմանիայում այսօր այցելել է Եվրոպական հարավային աստղադիտարան, որն աստղագիտական հետազոտություններ...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք է
Այսօր՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջանների ավտաճանապարհներին և Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել...
Աղբյուր` Panorama.am
17:51
Վրաստանում հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցին այրել է Հայաստանի դրոշը
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանցին մուտք գործում Վրաստանում գործող հայկական եկեղեցի ու...
Աղբյուր` Panorama.am
17:44
2018թ-ին մայրական մահացությունն աճել է, մանկականը՝ նվազել
Հայաստանում 2018 թվականի հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական...
Աղբյուր` Panorama.am
17:25
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ մաղթելով նրան...
Աղբյուր` Panorama.am
17:18
Քաղաքացիներն ահազանգում են՝ հունվարին գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է եկել
Հունվարին սպառած էլեկտրաէներգիայի ու գազի համար վճարումների չափը  Հայաստանի որոշ քաղաքացիներին ստիպել է մտածել՝ ո՞րն է ավելի մատչելի,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հայ ազատ ոճայինները Խարկովում 8 մեդալ են նվաճել
Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացել է Հովհաննես Սահակյանին նվիրված հուշամրցաշար, որին մասնակցել են նաև Հայաստանի ազատ ոճային ըմբիշները։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան
14:59 18/02/2019

Մեր կուսակցությունը խոսքի ատելության հարձակման տակ է. Մարուքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}