Տնտեսություն 19:11 12/02/2019 Հայաստան

ԿԲ-ն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

Կենտրոնական բանկի խորհրդի նիստում ներկայացվել է հունվարի 29-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվությունը։  ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ արձանագրվել է, որ 2018 թ-ի դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որը պայմանավորվել է բացառապես սեզոնային ապրանքների գների փոփոխություններով, մասնավորապես՝ «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերում գներն աճել են համապատասխանաբար 12.5% և 25.2%-ով, որոնց ընդհանուր նպաստումը գնաճին կազմել է շուրջ 1.8 տոկոսային կետ:

Այդուհանդերձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գյուղմթերքների գները շարունակում են մնալ ցածր մակարդակում, ինչի հետևանքով տարեվերջին 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%՝ շուրջ 1.0 տոկոսային կետով ցածր կանխատեսված ցուցանիշից: Միաժամանակ, գնահատվող թույլ ներքին պահանջարկով պայմանավորված՝ շարունակում է նվազել նաև բնականոն գնաճը, որը դեկտեմբերի վերջին կազմել է 2.6%:

Խորհուրդն անդրադարձել է ձևավորված տնտեսական միջավայրին. նշվեց, որ  2018 թ-ի չորրորդ եռամսյակի փաստացի արդյունքների համաձայն, պահպանվել է տնտեսական ակտիվության թուլացման միտումը՝ հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության ճյուղի և հանքարդյունաբերության ենթաճյուղի թողարկման ծավալների նվազմամբ: Այս պարագայում տարեկան տնտեսական աճը գնահատվում է 5.0%-ի շրջակայքում, որին գերակշռող նպաստում ունեն արդյունաբերության և ծառայությունների ոլորտները: Դրան համապատասխան, չորրորդ եռամսյակում ներքին պահանջարկը ևս մնում է թույլ՝ պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականության զսպողական բնույթով (չորրորդ եռամսյակի հարկաբյուջետային ազդակը գնահատվում է 3.6 տոկոսային կետ զսպող) և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ:
           
Խորհրդի նիստում ներկայացվել են արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում դիտվել է տնտեսական աճի տեմպերի որոշակի դանդաղում ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում, ինչն ուղեկցվել է նաև ապրանքահումքային միջազգային շուկաներում ցածր գնաճային միջավայրի պահպանմամբ: Միաժամանակ, առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները:

Քննարկվել են ֆինանսական շուկայի զարգացումները և արձանագրվել, որ թե՛ նախորդ տարվա վերջին և թե՛ այս տարվա սկզբին շուկայի տարբեր հատվածներում դիտվել են հիմնականում կայուն միտումներ, և տոկոսադրույքները պահպանվել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցել է դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկման են ներկայացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու կամ իջեցնելու տարբերակները:

«Հաշվի առնելով սպասվածի համեմատ ձևավորված ցածր գնաճային միջավայրը և առաջիկա ամիսներին դրա պահպանումը` պայմանավորված որոշ գնանկումային ռիսկերի դրսևորմամբ և արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող ոչ գնաճային ազդեցություններով, ԿԲ խորհուրդը նախապատվությունը տվեց դրամավարկային պայմանների խթանման չափի մեծացմանը՝ իջեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միևնույն ժամանակ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար։ Արդյունքում՝ ակնկալվում է, որ գնաճը հիմնականում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով 4% ցուցանիշի շուրջ:

Խորհուրդն անդրադարձավ նաև առկա գնաճային ռիսկերին, որոնք առավելապես նվազման ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: Նշված ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունը՝ ապահովելով գների կայունությունը»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։

Տոկոսադրույքի որոշման արձանագրությունն՝ այստեղ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:44
Վարչապետը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:40
Նիկոլ Փաշինյանը՝ իր տված խոստումների մասին
«Բոլոր խոստումները, որ ես ասել եմ քայլարշավից սկսած, պատրաստ եմ և պետք է մեզ համար, ինձ համար նույնպես լինի գործունեության ուղենիշը»։
Աղբյուր` Panorama.am
20:45
«Հարության Ավետիս»՝ կանթեղներով երթ
Ապրիլի 20-ին երթի մասնակիցները Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ:
Աղբյուր` Panorama.am
20:30
Թուրքիայում երիտասարդների 25 տոկոսը ո՛չ կրթություն է ստանում, ո՛չ աշխատում է
Թուրքիայում 15-24 տարիքային խմբին պատկանող երիտասարդների 25․5 տոկոսը ո՛չ աշխատում է, ո՛չ էլ՝ կրթություն ստանում։ Թուրքիայի վիճակագրական...
Աղբյուր` Panorama.am
20:21
«Կարմիր գլխարկը» հեքիաթը սեքսիստական են համարել
Կատալոնիայում քողարկված սեքսիզմը բացահայտելու ակցիա է կայացել, դպրոցները մտադիր են ազատվել այն հրատարակություններից, որոնցում քարոզվում է գենդերային անհավասարություն։
Աղբյուր` Panorama.am
20:10
Սավչենկո․ Այս անգամ մենք ընտրում ենք անցյալի չարիքի ու ապագայի հույսի միջև
Ուկրաինայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կաջակցի շոումեն Վլադիմիր Զելենսկուն:...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ստամբուլի քաղաքապետարանը Բեյքոզի հայկական եկեղեցու հիմնադրամին փոխհատուցում կվճարի
Ստամբուլի Բեյքոզ շրջանում գտնվող Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին շահել է Ստամբուլի քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործը։ Ստամբուլի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ընտրողական աբորտների քանակով «առաջատարներից են»
23 միլիոն չծնված աղջիկ. գիտնականները հաշվել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով չնծված աղջիկներին
Աղբյուր` Panorama.am
19:31
Թրամփը կրկին զայրացրել է HBO-ին
HBO հեռուստաալիքը, որը զբաղվում է «Գահերի խաղը» սերիալի արտադրությամբ, կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չօգտագործել ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
19:25
ՄԻԵԴ-ը կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապրիլի 25-ին կհրապարակի Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ Ինչպես ասվում է դատարանի կայքում,...
Աղբյուր` Panorama.am
19:20
ՔԿ. Երեք անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է
Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին
Աղբյուր` Panorama.am
19:11
Ֆուտբոլի կին երկրպագուն՝ Իրանում
Իրանում ֆուտբոլի սիրահար կանայք տառացի կերպարանափոխվում են, որպեսզի խաղերի ժամանակ կարողանան հայտնվել մարզադաշտում։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Փաստաբան. Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շատ ծանր է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ  ավարտվել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ջենիֆեր Լոուրենսը վերադառնում է կինո
Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը  կխաղա նոր դրամատիկ ֆիլմում։ Ավելի քան 13 տարի առաջ նա սկսել իր դերասանական կարիեան։ dni24.com-ի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հունաստանը Գերմանիայից կրկին պահանջում է Երկրորդ համաշխարհայինի միլիոնների փոխհատուցում
Հունաստանի պատգամավորները կողմ են քվեարկել նախաձեռնությանը՝ «բոլոր անհրաժեշտ իրավական և դիվանագիտական միջոցներով բավարարել Հունաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Փարիզում արգելել են «դեղին բաճկոններին» ակցիա անցկացնել Նոտղը Դամի մոտ
Փարիզի ոստիկանությունն արգելել է «դեղին բաճկոններին» ապրիլի 20-ին նախատեսված հերթական բողոքի ակցիան անցկացնել  այրված Նոտղը...
Աղբյուր` Panorama.am
18:25
Փաշինյան. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին
«Ես, օրինակ, կոնկրետ ներդրողներից ունեմ շատ էմոցիոնալ արձագանքներ»
Աղբյուր` Panorama.am
18:14
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հազարավոր ուխտավորներ հավաքվել են Երուսաղեմում
Մի քանի հազար քրիստոնյա ուխտավորներ ուրբաթ հավաքվել են Երուսաղեմի Հին քաղաքում, որպեսզի խաչերթ կատարեն Հիսուս Քրիստոսի անցած ճանապարհով: Ավագ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Դիլիջանցու պղտոր ջուրն ու «Վեոլիա»-ի 10 հազար եվրոյի բարեգործությունը
Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ սոցիալական ցանցերում իրենց դժգոհությունն են հայտնել խմելու ջրի որակի վերաբերյալ։ Ջրի խնդիրը նոր չէ։ Դեռ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Լուկաշենկոն հայտարարել է երկրում արտահերթ ընտրությունների մասին
Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ․-ի աշնանը, իսկ խորհրդարանական ընտրությունները կլինեն արտահերթ։ Այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:35
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 52 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 18-ից 19- ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արցախում 18 տարեկան տղան սպանել է հարազատ եղբորը
Օրեր առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն գյուղում։ 18 տարեկան տղան սպանել է 9 տարեկան հարազատ եղբորը։...
Աղբյուր` Panorama.am
17:17
Լուկաշենկոն փոխում է սահմանադրությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտ է թարմացնել երկրի հիմնական օրենքը ու գտնում է, որ նոր սահմանադրությունը պետք...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի
Հայաստանում կա 300-ից ավելի սողանքային գոտի, որից 131-ը՝ ակտիվ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
16:58
Ես մինչև այսօր գիտեի՝ ուրիշ մարդու մարդն եմ. Գեղամ Գևորգյան
«Ճիշտն ասած՝ ես զարմացած եմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչու է Ձեր թեկնածությունն առաջադրել այս կարևոր պաշտոնին»,- ԱԺ-ում  ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:50
Զելենսկու կինը ցանկանում է զրուցել Պորոշենկոյի կնոջ հետ
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ցանկություն է հայտնել շփվել  երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի կնոջ՝...
Աղբյուր` Panorama.am
16:39
Բորդոյում այրվել է 2 միլիոն շիշ ֆրանսիական գինի
Հինգշաբթի, ապրիլի 18-ին, Ֆրանսիայի Բորդո քաղաքի մոտակայքում գտնվող գինու պահեստում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ոչնչացվել է առնվազն 2 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հիմա հավակնում եք մի պաշտոնի, որի համար կոմպետենտ չեք. Սամսոնյանը՝ Գեղամ Գևորգյանին
 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի նշանակման հարցի քննարկման ժամանակ թեկնածու Գեղամ Գևորգյանին հարց...
Աղբյուր` Panorama.am
16:16
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին
Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}