Քաղաքական 11:08 12/02/2019 Հայաստան

ՀՅԴ ԳՄ. Կառավարության ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հաշվետու չլինելու մոտեցմամբ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տարածած հայտարարության մեջ  նշում է՝ կառավարության ծրագրում բացթողումներ կան մի շարք ոլորտներում, այն չի անդրադառնում կարևոր մի շարք հարցերի։ Դաշնակցության գերագույն մարմինը կարծում է, որ ծրագիրը հնարավորություն չի տալիս զարգանալ չզիջելով։

Նկատենք, որ հենց այս պահին երկրի օրենսդիր մարմնում ներկայացվում է գործադիրի ծրագիրը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Հակառակ իշխող ուժի հնչեցրած մոտեցումներին և հանձնառություններին՝ կառավարության ծրագիրը չի անդրադառնում քաղաքական համակարգի բարեփոխումներին, անմիջական ժողովրդավարությանը, մամուլի և խոսքի ազատությանը, ընտրական համակարգին, սուպերվարչապետության վերացմանը: Մի կողմից անտեսվել են խոստացված բարեփոխումները, մյուս կողմից՝ փորձ է արվում կառավարությունը փոխարինել վարչապետով` գերկենտրոնացնելով կոլեգիալ կառավարման մարմնի լիազորությունները, ինչը կարող է վտանգել երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարը:

Ծրագիրը բավարար անդրադարձ չի կատարել ազգային անվտանգության ապահովմանը, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական անվտանգության երաշխավորման մեխանիզմներին:

Բացթողումներ կան երկրի մշակութային, կրթական, գիտական զարգացման և Սփյուռքի հետ կապերի ոլորտներում:

Նեոլիբերալ գաղափարախոսությունից բխող, կրավորական սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, հակասելով Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսակարգին, չի կարող Հայաստանում անհրաժեշտ տնտեսական զարգացում և սոցիալական արդարություն ապահովել: Ազգային արդյունքի բաշխման և սոցիալական արդարության հիմնահարցերի անտեսումը մեծացնելու է հասարակության բևեռացումը, խորացնելու է հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող անդունդը՝ վտանգելով հասարակության համերաշխությունը:

Թեև կառավարությունն իր առջև նպատակ է դրել իրականացնել «տնտեսական հեղափոխություն», սակայն ծրագիրը չի պատասխանում, թե ի՞նչ է հասկացվում այդ եզրույթի տակ, ինչպե՞ս է այդ «հեղափոխությունն» իրականացվելու և ի՞նչ արդյունք է այն արձանագրելու: Տնտեսության տարեկան 5% ակնկալվող աճը, որն արձանագրված է ծրագրում, բավարար չէ կառավարության տնտեսական քաղաքականությունը հեղափոխական կոչելու համար:

Ծրագիրը մշակվել է պատասխանատվությունից խուսափելու և հանրությանը հաշվետու չլինելու մոտեցմամբ` հակասելով իշխող ուժի բազմիցս հնչեցրած հավաստիացումներին: Ծրագրում բացակայում են կոնկրետ թիրախներ, հանրային կյանքի որակի բարելավումը բնութագրող նպատակադրումներ և ժամկետներ, գերիշխում են դեկլարատիվ բնույթի հայտարարություններ: Այն պարունակում է ներքին հակասություններ ունեցող բազմաթիվ մտքեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը բավարար նախադրյալներ չի ապահովում «Զարգանալ՝ չզիջելով» կենսական սկզբունքի իրացման համար, և այն գնահատում է ժամանակի մարտահրավերներին ոչ համարժեք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:26
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը Սուրբ Հարության տոնն է
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Բիլ Գեյթսի ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Microsoft-ի մեկ բաժնետոմսի համար երեկ սահմանվել էր առավելագույնը 123,52 դոլար, շաբաթվա սկզբից այն թանկացել է 2 տոկոսով։
Աղբյուր` Panorama.am
19:38
Այս տոնը յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
19:34
Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա
Հանրապետության տարածքում` Ապրիլի  21-24-ը շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
2019թ.-ին փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն տալով «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման...
Աղբյուր` Panorama.am
19:09
3 միլիոն դոլարով վաճառվում է տիրանոզավրի կմախք
Ցուցանմուշի վաճառքն առաջացրել է Ամերիկայի պալեոնթոլոգիայի միության անդամների վրդովմունքը։
Աղբյուր` Panorama.am
18:47
Համերգ` նվիրված Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց
Բրիտանացի երգչուհի Ադլելը բաժանվել է ամուսնուց: Այս մասին հայտնում է  Associated Press-ը՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին:...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ապրիլի 22-ին մի քանի տասնյակ բնակավայրեր կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին: Տոմսերի վաճառքի առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մեքսիկայում խնջույքի ժամանակ 13 մարդ է զոհվել
Մեքսիկայի Մինատիտլան քաղաքում ընտանեկան խնջույքի ժամանակ կրակահերթ է արձակվել  անհայտ անձանց կողմից:  Հրաձգություն հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»
Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը, մուտքն ազատ է
Աղբյուր` Panorama.am
17:21
Իջևանի հեռուստակայանից հեռուստաալիքների հեռարձակումը վերականգնվել է
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին` Ժամը 15:15-ից...
Աղբյուր` Panorama.am
17:17
ԵԱ. Մարիա Գևորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արցախում անասնաֆերմայի հրդեհի պատճառով այրվել է 58 խոզ
Ապրիլի 18-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ոստիկանության նյութեր են ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 24-ին ժամը 02:20-ի...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»
«Մենք երջանիկ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնվել է ընդունել այս մրցանակը»։
Աղբյուր` Panorama.am
16:42
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում
Քանդակը գնահատվել է 30-40 միլիոն դոլար, չնայած փորձագետներն ընդգծում են, որ վերջնական գինը, որով արվեստի գործը կվաճառվի, կլինի ավելի բարձր։
Աղբյուր` Panorama.am
16:29
Արցախի ոստիկանություն. Դայակի կողմից գիշերօթիկի սանին ծեծելու հաղորդումը չի համապատասխանել իրականությանը
Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի՝ 1993թ.ծնված Ռ. Ծ-ի կողմից Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում տրված հաղորդման...
Աղբյուր` Panorama.am
16:21
Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստում կքննարկվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա...
Աղբյուր` Panorama.am
16:16
Չինաստանը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ուսումնասիրել Լուսինը
Չինաստանը ցանկանում է Լուսինն ուսումնասիրել Ռուսաստանի հետ միասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
16:00
Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել
Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) ռազմավարության և տեխնոլոգիաների գծով նախագահ Ֆահրէթթին Օզթուրքը...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը երրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին դերասանը գրել է Instagram-ի իր էջում: Նա լուսանկար է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախում 9-ամյա եղբորը սպանած տղան կալանավորվել է
Արցախի Նոր Գետաշեն գյուղում 9-ամյա եղբորը սպանած 18-ամյա տղան կալանավորվել է։ Այս մասին հայտնեցին Արցախի ոստիկանությունից։ Կատարած արաքի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ալավերդցին վարչապետի ու նախարարի ուշադրությունը հրավիրում է քաղաքի՝ անմխիթար ճանապարհի վրա
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչներից մեկը լուսանկարել է բնակավայրի՝ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը, լուսանկարները հրապարակել ...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում
Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի...
Աղբյուր` Panorama.am
14:28
Երևանի ավագանին կքննարկի Ռոդնինայի անվան դպրոցն անվանափոխելու հարցը
Երևանի գեղասահքի դպրոցը, որը կրում է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն  Իրինա Ռոդնինայի անունը, հնարավոր է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}