Իրավունք 16:22 12/02/2019 Հայաստան

Փաստաբանը վարչապետին առաջարկում է իրենց համայնքի հետ շփվել առանց միջնորդների

Փաստաբան Վահան Հովհաննիսյանին զարմացրել է այսօր Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը փաստաբանական գործունեության ոլորտում առկա ստվերի, հարկեր չվճարելու ցանկության մասին։ Նա կարծում է, որ գործադիրի ղեկավարի այդ հայտարարությունը նրան հասած ոչ ճիշտ տեղեկատվության հետևանք է։

«Ուզում եմ հավատալ, որ վարչապետի ասածը խեղաթյուրում չէր։ Անթույլատրելի է փաստաբաններին համեմատել երգիչների կամ մտավորականների հետ, ովքեր ընդհանրապես հարկ չեն մուծում։ Փաստաբանները վճարել են ու հիմա էլ վճարում են հարկեր, առանց դրա փաստաբանական գործունեություն իրականացնել չենք կարող», -Panorama.am-ի հետ զրույցում, արձագանքելով վարչապետի հայտարարությանը, ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանը հիշեցնում է ընդդիմադիր Փաշինյանի՝ իշխանություններին ուղղված քննադատությունները, ըստ որոնց՝  նրանք ժողովրդից կտրված էին, ժողովրդի կարիքները ճիշտ չէին գնահատում, այս կամ այն խնդիրը լավ չէին պատկերացնում։

«Հա, ճիշտ էր անում, որ քննադատում էր, տեղին էր։  Բայց այսօր նա կրկնում է նույն սխալները։ Այսօր ինքը փաստաբանական պալատի հետ շփվում է միջնորդավորված։ Փոխարեն մեզ հետ անմիջականորեն շփվելու, մեր խնդիրների մասին տեղեկանալու, լուծումների մասին առաջարկներ լսելու, ինքը լսում  է մանր ու միջին չինովնիկների, որոնք ներկայացնում են փաստաբանական պալատի խնդիրները»,-նշեց  նա։

Հովհաննիսյանի խոսքով, փաստաբանների կողմից հարկերի վճարման օրենսդրության մասին վարչապետը կարող է տեղեկացված չլինել, պետք է նրան ճիշտ զեկուցեն հարցի ու խնդրի մասին։

«Բայց ես կարծում եմ, որ կամ դիտավորյալ,  կամ հարցին ոչ իրավասու լինելու համատեքստում նրան ճիշտ չեն զեկուցել։ Ուզում եմ հավատալ, որ դա դիտավորյալ չի արվում։ Ուզում եմ կոչ անել, որ վարչապետն անմիջականորեն շփվի փաստաբանների պալատի հետ, ընդունի նախաձեռնող խմբի անդամներին, որպեսզի նախորդի սխալները չկրկնեն։ Մենք ուզում ենք, որ խնդիրն անմիջականորեն փաստաբաններից լսի։ Մենք պատրաստ ենք հանդիպման»,-առաջարկեց փաստաբանը։

Վ. Հովհաննիսյանն ընդգծեց, եթե հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ընդունվեն, ապա դրանից կտուժեն ոչ թե փաստաբանները, այլ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիները։

«Բարձրանալու է հարկային բեռը, իսկ դա ընկնելու է քաղաքացիների ուսերին։ Հարկի ավելացման դեպքում պայմանագրով վճարվող ծառայության գինը համաչափորեն բարձրանալու է։ Ես ուզում եմ հավատալ, որ գուցե մեր վարչապետը բարեխիղճ մոլորության մեջ է, և չի հասկանում, որ սա ոչ միայն փաստաբանների դեմ, այլ ողջ ժողովրդի դեմ ուղղված բացասական  քայլ է, որը խորացնելու է ժողովրդի ու իշխանության միջև ավելացող ճգնաժամը»,-մանրամասնեց նա։

Հիշեցնենք, վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց.

«Ես համաձայն չեմ այն տրամաբանության հետ, որ յուրաքանչյուր մասնագիտական խավ համարում է, որ ինքը պետք է լինի այն խավը, որ հարկեր չվճարի։ Մենք գիտենք, որ փաստաբանական գործունեության մեջ հսկայական ստվեր կա։ Եկեք մտնենք «Դատալեքս» և կտեսնենք փաստաբան, որը հարյուր հատ գործ ունի, բայց տեսեք՝ ինչքան եկամուտ է ցույց տվել ինքը, այդ հարյուր գործի եկամուտը ցույց տվե՞լ է, թե՞ ոչ։ Մենք ունենք խնդիր։ Չունենք գործուն մեխանիզմ՝ այդ եկամուտները հաշվառելու, ստվերը գնահատելու, կառավարելու համար։

Քանի որ փաստաբանները կազմակերպված ժողովուրդ են, և սիրուն են պաշտպանվել, ամեն օրենսդրական փոփոխությունից պաշտպանվում են։ Մենք չունենք գործուն մեխանիզմ՝ եկամուտները հաշվառելու։

Ոչ միայն փաստաբաններին, այլև մյուսներին հրավիրում ենք երկխոսության ու խոսակցության։
Մենք այստեղ որևէ մեկի հակառակորդը չենք, որևէ մեկին հարվածելու խնդիր չունենք, խնդիր ունենք ընդհանուր ջանքերով  խնդիրը լուծելու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:26
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Զատկի ճրագալույցի պատարագին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաքի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:00
Վաղը Սուրբ Հարության տոնն է
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը...
Աղբյուր` Panorama.am
19:45
Բիլ Գեյթսի ունեցվածքը գերազանցել է 100 միլիարդ դոլարը
Microsoft-ի մեկ բաժնետոմսի համար երեկ սահմանվել էր առավելագույնը 123,52 դոլար, շաբաթվա սկզբից այն թանկացել է 2 տոկոսով։
Աղբյուր` Panorama.am
19:38
Այս տոնը յուրատեսակ կոչ է՝ լինել ավելի միասնական ու համախմբված. ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ:
Աղբյուր` Panorama.am
19:34
Օդի ջերմաստիճանը ապրիլի 23-ի ցերեկը կբարձրանա
Հանրապետության տարածքում` Ապրիլի  21-24-ը շրջանների զգալի մասում, 25-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
19:20
Ցեմենտի գնի թանկացման հնարավոր ռիսկերը և օրենսդրական բացերը
2019թ.-ին փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն տալով «Պետական տուրքի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման...
Աղբյուր` Panorama.am
19:09
3 միլիոն դոլարով վաճառվում է տիրանոզավրի կմախք
Ցուցանմուշի վաճառքն առաջացրել է Ամերիկայի պալեոնթոլոգիայի միության անդամների վրդովմունքը։
Աղբյուր` Panorama.am
18:47
Համերգ` նվիրված Ռուբեն Ալթունյանի 80-ամյակին
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ալթունյանի 80- ամյակին նվիրված հոբելյանական...
Աղբյուր` Panorama.am
18:33
Երգչուհի Ադելը բաժանվել է ամուսնուց
Բրիտանացի երգչուհի Ադլելը բաժանվել է ամուսնուց: Այս մասին հայտնում է  Associated Press-ը՝ հղում անելով երգչուհու ներկայացուցչին:...
Աղբյուր` Panorama.am
18:15
Ապրիլի 22-ին մի քանի տասնյակ բնակավայրեր կհոսանքազրկվեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլը կմեկնարկի մայիսին
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի տոմսերի վաճառքը կմեկնարկի մայիսի 9-ին: Տոմսերի վաճառքի առաջին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մեքսիկայում խնջույքի ժամանակ 13 մարդ է զոհվել
Մեքսիկայի Մինատիտլան քաղաքում ընտանեկան խնջույքի ժամանակ կրակահերթ է արձակվել  անհայտ անձանց կողմից:  Հրաձգություն հետևանքով զոհվել է...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Հայոց ցեղասպանության 150-ամյա վկաները. Կոմիտաս Վարդապետ և Հովհաննես Թումանյան»
Ցուցադրությունը կգործի մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը, մուտքն ազատ է
Աղբյուր` Panorama.am
17:21
Իջևանի հեռուստակայանից հեռուստաալիքների հեռարձակումը վերականգնվել է
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին` Ժամը 15:15-ից...
Աղբյուր` Panorama.am
17:17
ԵԱ. Մարիա Գևորգյանի երրորդ անընդմեջ հաղթանակը
Թուրքիայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ է տարել միայն Մարիա...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արցախում անասնաֆերմայի հրդեհի պատճառով այրվել է 58 խոզ
Ապրիլի 18-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից ոստիկանության նյութեր են ստացվել առ այն, որ 2018թ. նոյեմբերի 24-ին ժամը 02:20-ի...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ալեն Դելոնը կստանա «Ոսկե արմավենի»
«Մենք երջանիկ ենք, որ Ալեն Դելոնը համաձայնվել է ընդունել այս մրցանակը»։
Աղբյուր` Panorama.am
16:42
Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մոդիլիանիի հազվագյուտ քանդակը ներկայացվելու է Christie's-ում
Քանդակը գնահատվել է 30-40 միլիոն դոլար, չնայած փորձագետներն ընդգծում են, որ վերջնական գինը, որով արվեստի գործը կվաճառվի, կլինի ավելի բարձր։
Աղբյուր` Panorama.am
16:29
Արցախի ոստիկանություն. Դայակի կողմից գիշերօթիկի սանին ծեծելու հաղորդումը չի համապատասխանել իրականությանը
Ապրիլի 2-ին Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակչուհի՝ 1993թ.ծնված Ռ. Ծ-ի կողմից Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում տրված հաղորդման...
Աղբյուր` Panorama.am
16:21
Երևանի քաղաքապետարանը կստեղծի աղբահանության և սանիտարական մաքրման նոր հիմնարկ
Երևանի ավագանու՝ ապրիլի 23-ի նիստում կքննարկվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու և դրա...
Աղբյուր` Panorama.am
16:16
Չինաստանը ցանկություն է հայտնել Ռուսաստանի հետ ուսումնասիրել Լուսինը
Չինաստանը ցանկանում է Լուսինն ուսումնասիրել Ռուսաստանի հետ միասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը,...
Աղբյուր` Panorama.am
16:00
Թուրքիան կարող է սեփական ռազմական ինքնաթիռ ու ուղղաթիռ արտադրել
Թուրքիայի Ավիացիայի և տիեզերագնացության արդյունաբերական ընկերության (TUSAŞ) ռազմավարության և տեխնոլոգիաների գծով նախագահ Ֆահրէթթին Օզթուրքը...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ծնվել է դերասան Վենսան Կասելի «ամազոնուհի» դուստրը
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելը երրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին դերասանը գրել է Instagram-ի իր էջում: Նա լուսանկար է հրապարակել...
Աղբյուր` Panorama.am
15:19
Արցախում 9-ամյա եղբորը սպանած տղան կալանավորվել է
Արցախի Նոր Գետաշեն գյուղում 9-ամյա եղբորը սպանած 18-ամյա տղան կալանավորվել է։ Այս մասին հայտնեցին Արցախի ոստիկանությունից։ Կատարած արաքի...
Աղբյուր` Panorama.am
15:07
Ալավերդցին վարչապետի ու նախարարի ուշադրությունը հրավիրում է քաղաքի՝ անմխիթար ճանապարհի վրա
Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչներից մեկը լուսանկարել է բնակավայրի՝ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը, լուսանկարները հրապարակել ...
Աղբյուր` Panorama.am
14:55
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական շրջանի հրամանատարի հետ
Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենատ Արտակ Դավթյանը հանդիպել է ՌԴ Հարավային ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:42
Հունիսի 9-ին ընտրություններ կանցկացվեն 14 համայնքներում
Հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի...
Աղբյուր` Panorama.am
14:28
Երևանի ավագանին կքննարկի Ռոդնինայի անվան դպրոցն անվանափոխելու հարցը
Երևանի գեղասահքի դպրոցը, որը կրում է օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն  Իրինա Ռոդնինայի անունը, հնարավոր է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան
15:47 19/04/2019

Այսօր ամենամեծ պատասխանատվությունը «Իմ քայլ»-ի վրա է. Ծառուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}