Իրավունք 19:32 12/02/2019 Հայաստան

Տղամարդը ձերբակալվել է՝ անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են 10-ամյա աղջկա նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:

2018թ. սեպտեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հետապնդելով իր 10-ամյա դստերը, աղջկա հետևից մտել է շենք և փորձել անառակաբարո գործողություններ կատարել, սակայն անչափահաս աղջիկը փախել է դեպի տուն:

ՔԿ-ից հայտնում են, որ դեպքի առթիվ.2018թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունն իրականացվում է Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.:

31-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:36
Վարչապետը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ռոբերտ Քոչարանի գրասենյակը քաղաքական դրդապատճառներ է տեսնում նախագահի գործով դատավորի աշխատասենյակի խուզարկության մեջ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը...
Աղբյուր` Panorama.am
19:26
Ալկոհոլային թունավորումներ Թուրքիայում. 20 օրում 14 մարդ է մահացել
Թուրքիայում մեթիլային ալկոհոլից զանգվածային թունավորման դեպքերը շարունակվում են: Վերջին 20 օրվա ընթացքում Մերսինում, Նիղդեում և Ադանայում...
Աղբյուր` Panorama.am
19:13
«Գահերի խաղը» «Էմմի» մրցանակաբաշխության անվանակարգերի ռեկորդ է սահմանել
«Գահերի խաղը» սերիալը 2019 թ. ամերիկյան «Էմմի» հեռուստատեսային մրցանակաբաշխությունում  ընդգրկվել է ռեկորդային՝ 32...
Աղբյուր` Panorama.am
19:02
32-ամյա տղամարդու մահվան գործով մեկ անձի ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական  բաժնում քննության է տարվում՝  32-ամյա տղամարդու մահվան...
Աղբյուր` Panorama.am
18:53
Բիլ Գեյթսն առաջին անգամ միլիարդատերերի ցուցակում երկրորդ տեղից ներքև է իջել
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցանկում, 7 տարվա մեջ առաջին անգամ, իջել է 3-րդ հորիզոնական: Louis Vuitton Moët Hennessy...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հանրությունը պետք է ամբողջապես պատկերացնի առաջարկվող փոփոխությունների հնարավոր հետևանքները. Գեղամ Ստեփանյան
Առնվազն ազնիվ չէ իրական ցանկություններն ու նպատակները քողարկել այնպիսի մի զգայուն գաղափարի տակ, ինչպիսին Արցախի և մայր Հայաստանի միավորումն է:...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հայաստանի Գավաթ. հայտնի են 2019/20 խաղարկության ձևաչափը և խաղացանկը
Փոփոխություններ կան Հայաստանի Գավաթի խաղարկության ձևաչափում: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:...
Աղբյուր` Panorama.am
18:28
Շունն «ապրում» է տիրոջ մահվան վայրում
Հունական Նավպակտ քաղաքում շունը բնակություն է հաստատել այն ճանապարհի վրա, որտեղ զոհվել է նրա տերը։ Մեկուկես տարի առանջ նրան ճանապարհին հարվածել...
Աղբյուր` Panorama.am
18:17
Թուրք պատգամավորը դեմ է բուլղարացիների, բայց ոչ հայերի արտաքսմանը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Սուլեյման Օզքարաասլանի՝ մի քանի օր առաջ արած գրառումը...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ելփիի ղեկավար. Վերջին շրջանում կրակոցներն ավելացել են
Վայոց ձորի Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը մի խումբ զինվորականների հետ այցելել է սահմանամերձ Ելփին բնակավայր, որտեղ հուլիսի 16-ին և 17-...
Աղբյուր` Panorama.am
17:48
Ավինյան. Հայաստանում էներգաարդյունավետության շուկան ունի զարգացման զգալի ներուժ
ԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին
Վաշինգտոնում ընթացող Առաջնորդության ֆորումի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 16-ին հանդիպել է ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
17:27
Վայոց ձորի մարզում արջը վնասներ է հասցրել
Հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերն արջը Վայոց ձորի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տիգրան Աթանեսյան. Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի
Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկությունը պետք է հանրորեն պատճառաբանվի: Նման կարծիք է հայտնել փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:09
Սիրիային չի անհանգստացնում Ռուսաստանի կողմից S-400-ների մատակարարումը Թուրքիային
Սիրիան անհանգստացած չէ Թուրքիային վաճառվող ու մատակարարվող ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առնչությամբ։ Այդ մասին, ըստ...
Աղբյուր` Panorama.am
16:59
Մայր Աթոռում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ
 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, առկա մտահոգություններին ընդառաջ, այսօր տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սիրիայում հայ կնոջ են քարկոծելով սպանել
Մոսկվայում բնակվող հայրական կողմից արաբական, իսկ մայրական կողմից ռուս ծագում ունեցող լրագրող, միջազգայնագետ և բլոգեր Ջումա Աբբասը Twitter-ի...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գելենջիկի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով հայաստանցի ընտանիք է զոհվել
Ռուսաստանի Կրասնոդարի շրջանի Գելենջիկ գյուղին կից մայրուղու վրա վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։ «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
16:37
Գումարը կա, գիտնականների հայտերը կան, ֆինանսավորման իրավական հիմքը չկա
Հայաստանցի երիտասարդ գիտնականները սրտնեղած են ու մտահոգ։  Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որը 2012 թվականի հուլիսի 1-ից...
Աղբյուր` Panorama.am
16:28
Բարձրագույն խումբ. 2019/20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին. հայտնի է խաղացանկը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը ներկայացրել է Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի խաղացանկը: Առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի...
Աղբյուր` Panorama.am
16:19
Հոգեբան. Ալտերնատիվ հզոր ուժ, որից վախենում է Նիկոլ Փաշինյանը, Ռոբերտ Քոչարյանն է
«Այդպես է հոգեբանության մեջ՝ ումից վախենում ենք, փորձում ենք առաջին հերթին նրան ոչնչացնել»։
Աղբյուր` Panorama.am
16:08
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրսուլա Ֆոն Դեր Լայենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Աղբյուր` Panorama.am
15:59
Ֆելիքս Ցոլակյանն այցելել է լողափեր
Սևանա լճի հանգստյան գոտիներում և հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքներին ծանոթանալու համար ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
15:46
Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով
Ադրբեջանից դեպի Եվրոպա բնական գազ մատակարարող խողովակաշարը կանցնի Թուրքիայի տարածքով։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են, երկրի 20...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ուկրաինայում Պորոշենկոյի ու նրա թիմի նկատմամբ հարուցվել է 11 քրեական գործ
Ուկրաինայի հետաքննության պետական բյուրոն երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցել է 11 քրեական գործ:...
Աղբյուր` Panorama.am
15:26
Ոստիկանության գնդապետ. «Սասնա ծռերը» այսօրը նորից կփորձեն հարամել
«Անցյալ տարվա ու այս մեկ տարվա  դեպքերը համոզեցին, որ կան հասարակության որոշակի շերտեր, որոնք պատրաստ են նման գործողությունների,...
Աղբյուր` Panorama.am
15:18
Սուսերամարտի ԱԱ. Էդուարդ Հովիկյանը դուրս մնաց պայքարից
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հուլիսի 15-23 ընթանում է սուսերամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի միակ ներկայացուցիչ Էդուրադ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Շվեյցարիա, Կիպրոս, Արգենտինա, ԱՄՆ. Զելենսկին հետ է կանչում մի շարք երկրների դեսպաններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի դեսպաններին Շվեյցարիայում, Կիպրոսում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և մի շարք այլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ
15:07 17/07/2019

Ռոբերտ Մելքոնյան. Այսօր էլ «Սասնա Ծռեր»-ն իրենց պահում են լկտի և ցինիկ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}