Իրավունք 13:06 12/02/2019 Հայաստան

Հայաստանում գաղտանզերծման հետ կապված խնդիր ունենք. Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը 16 տարեկան է։ «Տեղեկատվության ազատությունը Հայաստանում. 16 տարվա փորձառություն» թեմայով այսօր կազմակերպած աշխատաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բացման խոսքում նշեց, որ թե նախարարությունը, թե բոլոր պետական մարմինները միջոցներ են ձեռնարկում, որ տեղեկություններ ստանալու մարդու իրավունքը երաշխավորվի։

Քրմոյանի խոսքով՝ տեղեկատվության ազատության ոլորտում Հայաստանն առաջանցիկ փորձ ունի. «Համեմատելով մեր երկիրն այլ երկրների հետ՝ մենք բավականին առաջ ենք»։

Այունհետև լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ տեղեկատվություն ստանալու իրավունքի և անձնական տվյալների պաշտպանության միջև եղած հակասություններին։

«Այսօրվա համաժողովը կարևոր է նրանով, որ փորձենք այդ գիծը հստակեցնել, թե որտեղ է ավարտվում տեղեկատվության ազատությունը և սկսվում անձնական տվյալների պաշտպանությունը։ Այս երկուսի՝ միմյանց հետ հակասության մեջ մտնելու հետ կապված պետք է հստակեցնել, թե որ դեպքում է այդ տեղեկությունը կարևոր հանրության համար։

Որպես օրինակ, եթե խոսում ենք հանրային պաշտոն զբաղեցնող անձանց  կամ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասին, այս առումով հանրությունն իրավունք ունի տեղեկատվություն ստանալու։ Իսկ օրինակ, եթե խոսում ենք նախարարության գլխավոր մասնագետի մասին, պետք է օրենսդիրը գնահատի՝ արդյոք այդքան կարևորություն ունի՞ տվյալ անձի աշխատավարձի հրապարակումը, որ մենք խախտենք անձնական տվյալների պաշտպանությունը։ Այս առումով պետք է հավասարակշռել մարդու իրավունքը և հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքը»,- նշեց փոխնախարարը։

Ինչ վերաբերոմ է Երևանի քաղաքապետարանի պարգևավճարների թեմային, Քրմոյանն ասաց, որ նախարարությունը տվյալ դեպքի հետ կապված տվել է խորհրդատվական զեկույց, որի արդյունքում իրենք արձանագրել են այն օրենսդրական կարգավորումները, որով որ պետք է առաջնորդվեր քաղաքապետարանը. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնից դիմում ունենք, վարույթ ենք իրականացնում և միայն դրա շրջանակներում կարող ենք ասել, թե արդյոք այստեղ առկա՞ է անձնական տվյալների խախտում, թե՞ ոչ։ Մոտակա մեկ-երկու շաբաթվա ընթացքում մենք վարույթը կավարտենք և կտրամադրենք տեղեկություն»։

Աշխատաժողովին ներկա ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը շատ ուրախ է, որ պարգևավճարների հարցը այդքան հանրային հնչեղություն ստացավ. «Քանի որ մենք առիթ ունեցանք վեր հանելու ու բարձրաձայնելու  անձնական տվյալների ու հանրությանը մատչելի ծախսերին վերաբերող խնդիրների մասին»։

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ոլորտում աշխատանքը էլ ավելի հետևողականությամբ պետք է շարունակվի, քանի որ տեղեկատվության ազատությունը հանրային շատ կարևոր ռեսուրս է,  որը պետք է մատչելի լինի բոլորին։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ պետությունը կարող է գնալով ավելի թափանցիկ աշխատել։

«Մենք գաղտանզերծման հետ կապված խնդիր ունենք։ Հայաստանում շատ բաներ գաղտնիության գրիֆ են ստանում, բայց հետագայում երբևէ չեն գաղտնազերծվում, չնայած օրենքը ենթադրում է, որ տասը տարի անց պետք է լինի գաղտանզերծում, բայց ոչ մի վերահսկողություն չկա։ Այսինքն հայտնի չէ, արդյոք կառավարությունը այս տասնամյակների ընթացքում պատշաճ ձևո՞վ է գաղտնիության գրիֆը դրել փաստաթղթերի վրա, հնարավոր է կային փաստաթղթեր, որոնք պետք է բաց լինեին, որոնք կարևոր են հասարակության համար, բայց իրենք թաքցվել են և տասնամյակներով չեն բացահայտվում»,- նկատեց փորձագետը։

Մարտիրոսյանը նաև նշեց, որ հանրությունը շատ դեպքերում տեղյակ չէ իր իրավունքներից, շատերը չգիտեն, որ իրենք կարող են յուրաքանչյուր հարցով դիմել կառավարությանը և ակնկալել ընդամենը հինգ օրվա մեջ պատասխան, ավելին՝ որ կա էլեկտրոնային հարթակ, որով կարելի է այդ հարցումը շատ արագ ուղարկել և հետևել ընթացքին։

Հարցին, թե իրեն բավարարում է ներկայիս օրենքը, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինձ թվում է, ոչ մի քաղաքացու երբեք չպետք է բավարարի կառավարության աշխատանքը ոչ մի ոլորտում, հենց որ բավարարեց, իրենք կլճանան։ Պետք է բոլորս չբավարարված լինենք այս հարցում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:31
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Շինարարական աշխատանքների հետևանքով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է: ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության...
Աղբյուր` Panorama.am
13:18
Բիարիցեում G7-ը կձախողվի
Այսօր ֆրանսիական Բիարիցեում  բացվում է G7 գագաթաժողովը։ Մամուլը նախապես գրում է, որ այն կձախողվի. չի հաջողվել համաձայնեցնել նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Քննադատություններից հետո Բրազիլիայի նախագահը բանակն ուղարկել է Ամազոնիայի հրդեհների դեմ պայքարելու
Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն զինված ուժերին կարգադրել է օգնել՝ պայքարելու Ամազոնիայում գրանցված ռեկորդային անտառային հրդեհների դեմ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ՝ չեղարկվել: «Яндекс.Расписание»-ին հղում անելով՝ այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
12:41
Խոսրովի անտառում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Այսօր շարունակվում են օգոստոսի 23-ին ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բրիտանիան առաջարկել է հրաժարվել դոլարից՝ որպես պահուստային արժույթ
Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քարնին հայտարարել է, որ աշխարհի կախվածությունը ԱՄՆ դոլարից՝ որպես պահուստային արժույթ, հղի է ծայրահեղ ռիսկերով և...
Աղբյուր` Panorama.am
12:25
Մահացել է կոմպոզիտոր Յուրի Հարությունյանը
Նախօրեին 75 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
12:14
Խոսրովի անտառի մերձակայքում բռնկված հրդեհը կարող է ակտիվանալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը հայտնում է, որ Խոսրովի անտառի մերձակայքում և Հերմոն գյուղում բռնկված հրդեհները կարող...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է
Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 605 առաջին դասարանցի: Նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այս...
Աղբյուր` Panorama.am
12:00
Հայ շախմատիստուհուն հեռացրել են Թուրքիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարից
Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները չեղարկել են...
Աղբյուր` Panorama.am
11:47
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլևս սառեցված չէ
Մինչդեռ 2020-ի հատկացումները դեռ կքննարկվեն
Աղբյուր` Panorama.am
11:29
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ։...
Աղբյուր` Panorama.am
11:14
Քննչական կոմիտեի արձագանքը՝ Ամուլսարի մասին 3D հոլովակ
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է Ամուլսարի հանքում մեղմման և լրացուցիչ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ 3D հոլովակի պատրաստման մասին...
Աղբյուր` Panorama.am
11:00
Կրասնոդարի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ից զոհվել է ՀՀ երեք քաղաքացի
Նախօրեին Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի է ունեցել ավտովթար, բախվել են   «Նիսան» և «Օփել» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
10:44
Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի
Էկո-Մեդիա ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ լուսանկարներ է հրապարակել Խոսրովի արգելոցում բռնկված...
Աղբյուր` Panorama.am
10:38
«400 միլիոն դոլար ներդրած Լիդիանի բորսայի արժեքը 100 միլիոն ա»
Արման Յարալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ-ում 400 միլիոն դոլար ներդրած Լիդիանի բորսայի արժեքը 100 միլիոն ա :) Վերջը մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան
Երևանն այն քաղաքների ցանկում է, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախն են վերադառնում։ Ռիա նովոստին գրում է, որ ռեկորդակիր ուղևորների շրջանում...
Աղբյուր` Panorama.am
10:19
Թիավարության ԱԱ. Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը կիսաեզրափակչում է
Հունգարական Ցեգետ քաղաքում ընթացող թիավարության աշխարհի առաջնությունում Հայկ Թադևոսյան/Արթուր Ակիշին զույգը բայդրակա 200 մետր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում ջրամատակարարման վերականգնման մասին
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական...
Աղբյուր` Panorama.am
09:55
Մեկ օրում բռնկվել է 76 հրդեհ, մարվել՝ 270 հա տարածք
Օգոստոսի 23-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում  60 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված...
Աղբյուր` Panorama.am
09:45
«Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել Ճանապարհային ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ Հայաստանի կառավարությունը բանակցում է իռլանդական «Ryanair» ցածր բյուջետային...
Աղբյուր` Panorama.am
09:38
«Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն իր դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանությունները մտադիր են ընդհանրապես...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ինչպես տեղեկացրել ենք, քաղաքական կոնսուլտացիաներ է սկսել, որի...
Աղբյուր` Panorama.am
09:29
«Ժամանակ». Երկու դատավոր աշխատանքից ազատվելու դիմում են գրել
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առնվազն երկու դատավորներ աշխատանքից ազատվելու դիմումներ...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ 2 ամիս ընթացող հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններն ավարտվել են։...
Աղբյուր` Panorama.am
09:20
Աղտոտված արագիլների ֆիզիկական վիճակն էապես բարելավվել է
«PEES (Էնդեմիկ և վտանգված տեսակների պահպանության) հիմնադրամի, TSE (Դեպի կայուն էկոհամակարգեր) հասարակական կազմակերպության, բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Սոչիում վթարային վայէջք է կատարել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը
Նախօրեին Թել-Ավիվից Սոչի թռչող ինքնաթիռը, որում եղել է 160 ուղևոր, վթարային վայէջք է կատարել։ Ռիա նովոստին գրում է, որ  նախնական...
Աղբյուր` Panorama.am
20:30
«Արցախ էյրֆեսթ 2019»-ը՝ վաղը
Օգոստոսի 24-ին Ստեփանակերտի օդանավակայանում կմեկնարկի «Արցախ էյրֆեսթ 2019» ամենամյա 3-րդ օդային փառատոնը։ Արցախի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար
14:42 22/08/2019

ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}