Իրանն ու Իսրայելը սպառնում են ոչնչացնել միմյանց
Իսրայելն ու Իրանը միմյանց ոչնչացնելու սպառնալիքներով են փոխանակվել։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավագ հրամանատար Յադոլլա Ջավանին սպառնացել է ոչնչացնել Թել-Ավիվն ու Հայֆան, որին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պատասխանը ոչ պակաս խիստ էր: Այս մասին տեղեկանում ենք «Ռեգնում»-ից։
Նեթանյահուն հայտարարել է, որ եթե Իրանը համարձակվի հարձակվել հրեական պետության վրա, ապա այլևս չի նշի իսլամական հեղափոխության տարեդարձը:
«Միացյալ Նահանգները պետք է իմանան, որ մենք կոչնչացնենք Թել-Ավիվն ու Հայֆան, եթե որևէ մեկը հարձակվի մեզ վրա», - ասել էր Յադոլլան:
Հիշեցնենք, որ Իսրայելը և Իրանը Մերձավոր Արևելքում ամենաանհաշտ հակառակորդներն են: Խիստ հռետորաբանությունն ուղեկցվում է նաև ագրեսիայի ակտերով, մասնավորապես, Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Սիրիայում գործող իրանական զինվորականներին։