Տնտեսություն 13:28 13/02/2019 Հայաստան

Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր. Փաշինյան

«Հաղթանակն ունի բազմաթիվ տերեր, պարտությունը որբ է և անտեր: Մենք  Ձեզ հաղթանակ ենք մաղթում տնտեսական հեղափոխության տեսլականում, բայց այդ հաղթանակը բոլորինս է, պարտության պատասխանատուն Դուք եք մնալու»,- այս մասին այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ՝  դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին,  ասաց  ԲՀԿ  խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը նշեց, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է ազատ խաղացողի տեսլականը:

«Տնտեսական հեղափոխության պարագայում խիստ վտանգավոր է և ռիսկային խաղի կանոնների ոչ հստակությունը: Բայց կարող է հաջողության հասնել այն տեսքը, որը դուք տվել եք ծրագրին: Այսինքն՝ չի բացառվում և ամբողջովին թվերով հաշվարկված, և առանց թվերի ծրագրի հաջողությունը: Սակայն անհասկանալի է, թե ինչու եք նշել տնտեսական աճի առնվազն 5 տոկոս: Դուք զգուշավորության մի շեմ եք վերցրել, որը բոլոր նախորդ կառավարություններն ունեին: Ես առաջարկում եմ  այդ 5 տոկոսը հանել ծրագրից, քանի որ Ձերը թռիչքի հեղափոխություն է և պետք չէ, որ այդտեղ թիվ նշվի: Օրինակ, եթե ծրագրում արտահանման 43-45 տոկոս աճ եք դրել, դա հեղափոխական ցուցանիշ է»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:

Պատգամավորը նշեց, որ տնտեսական հեղափոխության պայմաններում կցանկանար  ագրեսիվ քաղաքականություն տեսնել, մինչդեռ այս ծրագրում շատ են սպասողական մոտեցումները: «Չեք առաջարկում ծրագրեր, միայն ասում եք՝ ստեղծվել են պայմաններ,  կա քաղաքական կամք, մնացածը պետք է անեք դուք: Ի տարբերություն քաղաքական հեղափոխության՝ նշում եք, որ կառավարությունը միայն մասնակիցն է տնտեսական հեղափոխության, այս դեպքում Դուք ուզում եք հետ քաշվել, ժողովուրդն անի տնտեսական հեղափոխությունը»,- նշեց Բագրատյանը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ասում են նույնը, ինչ քաղաքական հեղափոխության ժամանակ. «Մենք  ասում ենք, որ հնարավորություններ պետք է ստեղծել և ուղղություններն էլ ենք ասում»:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Էական նշանակություն ունի, որ Կառավարությունն այս պրոցեսում ներգրավի մեր հզոր գիտական ներուժը: Մենք խոսում ենք, որ գիտությանը չենք ֆինանսավորում, բայց ժամանակն է, որ գիտությունն ապացուցի՝ ֆինանսավորման ռեալ հնարավորություն ունի: ԳԱԱ-ի հզոր ներուժը, որ ամեն օր գյուտեր է անում, պետք է ներգարվել տնտեսության զարգացման գործընթացում: Չեմ ցանկանա, որ մենք պասիվ դիտորդի դերում լինենք»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝  պետք է գույքագրել ունեցածը, ծրագրեր պատվիրել և միջազգային հարթակներում վաճառել դրանք, քանի որ առանց ներդրումների արդյունք չի ստեղծվի. «Ոչնչից ոչինչ է ստեղծվում, կամ՝ ոչնչից ոչինչ չի ստեղծվում»:

Վարչապետն անդրադառնալով ներդրումային դաշտ ստեղծելու ոչ բավարար քայլերին՝ ներկայացրեց, թե ինչ են իրենք առաջարկում:

«Մինչև հիմա ներդրումներ ասելով ի՞նչ է հասկացել ԱԺ-ն: Կներեք, հազար ներողություն եմ խնդրում, բայց որ այս թեման փակվի, պետք է այդ օրինակը բերեմ. սովորաբար կառավարությունում և ԱԺ-ում հավաքվել են լավ տղերքը և ասել են, թե հիմա ո՞նց պետք է ներդրում բերենք, մենք բոլորս ախպերներ ենք և մենք ունենք ուրիշ լավ ախպերներ, կան ախպոր ախպերներ, և կան ախպոր ախպոր ախպերներ: Հիմա ո՞նց ենք ներդրում բերում, դե ամեն մեկս պետք է ասենք մեր ախպորը, մեր ախպերն էլ իր ախպորը, ախպոր ախպերն էլ իրենց ախպերներին, և ախպերներով պետք է մի բան անենք, մի բան լինի»,-ասաց վարչապետը:

Սերգեյ Բագրատյանի  դիտարկմանը, թե ֆետիշացնում է հարցը, Նիկոլ Փաշինյանը նշեց, թե չի ֆետիշացնում. «Եկեք նայենք մեր երկրի ներդրումների պատմությունները,  ինչի՞ պատահական մարդ Հայաստանում  ներդրումներ է արե՞լ, կամ եղել է ախպեր կամ ախպոր ախպեր: Դրա համար Հայաստանի ամբողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր ա: Մենք ասում ենք՝ այս համակարգից հրաժարվում ենք, սա է հեղափոխությունը, մենք դաշտ ենք ստեղծում, որ ոչ թե ախպերները լինեն տնտեսության ֆակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները»:

Անդրադառնալով  ներդրումների խրախուսմանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա առաջին քայլերից մեկը Հարկային օրենսգրքի փոխոխություններ են. «Մենք չենք ասում՝ մեզ մոտ հարկը 36% է, բայց քանի որ դու մեր ախպերն ես և ախպոր ախպերն ես, կգաս ու կդասավորենք, ու ամեն ինչ լավ կլինի: Մենք ասում ենք բոլորի համար՝ անկախ նրանից ախպեր ես, քուր, թե հորեղբոր տղա, բոլորի համար իջեցնում ենք, դարձնում 23% և իջեցնելու ենք առաջիկա հինգ տարիներին՝ 20%: Սա ուղերձ է պոտենցիալ ներդրողին, որ մի տեղ կա, երբ որ ինքն աշխատավարձ վճարի, 20% եկամտահարկ կվճարի: Պարզեցնում ենք հարկային կարգավորումները ասելու համար, որ պետք չի ախպոր ախպոր ախպոր հետ գնանք մեր ախպեր վարչապետի մոտ, ասեք՝ ախպեր, դե եկել ենք, ի՞նչ ենք անելու: Ասում ենք՝ ապահովում ենք կոռուպցիայից զերծ գործունեություն, մի հատ էլ ներդրումային հիմնադրամ ենք ստեղծում, որը բոլորի ախպերն է հավասարաբար, կգնաք այդ գրասենյակ, այնտեղ մի ախպեր նստած կլինի և ախպերաբար  բոլորի հարցերը կլուծի հավասար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:30
Էնիո Մորիկոնեն իր մասին մահախոսական է թողել
Իտալացի հայտնի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն իրենից հետո իր մասին մահախոսական է թողել։ «Ես ՝ Էնիո Մորրիկոնես, մահացել եմ։ Ես հայտնում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ucom ընկերությունն իր դիրքորոշումն է հայտնել ՀՀ ՏՄՊՊՀ-ին
Ս․թ․ հունիսի 26-ին Հայաստանի հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դիմել է «Յուքոմ» ՓԲԸ՝...
Աղբյուր` Panorama.am
20:21
Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը
Ռուսական ուղղափառ եկեղեցին դեմ է արտահայտվել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական նախաձեռնությանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:16
Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հաշմանդամության կարգի...
Աղբյուր` Panorama.am
20:14
Արտակարգ դրությունը չորրորդ անգամ կերկարաձգվի.վարչապետ
Չենք կարող անընդհատ արտակարգ դրույթունը երկարացնել: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
20:12
Հնդկաստանը և Չինաստանը զորքերը դուրս են բերում վիճելի Գալվան գետի հովտից
Հնդկաստանը և Չինաստանը  երկուստեք զորքերը դուրս բերել սահմանի վիճելի տարածքներից, բայց դա, ամենայն հավանականությամբ, վերաբերելու է միայն...
Աղբյուր` Panorama.am
20:02
Լուվրը նորից բացել իր դռները, բայց ոչ բոլորի համար
Թանգարանը համավարակի պատճառով կրել է 40 միլիոն եվրոյի վնաս։
Աղբյուր` Panorama.am
19:58
«Երաժշտությանը տարածք է պետք շնչելու համար...». Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի ցավակցականը
««Երաժշտությանը տարածք է պետք շնչելու համար...». մահացել է հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մարիկոնեն: Մարիկոնեն 400-ից ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:51
Բրիտանական իշխանությունը Թոմ Քրուզին առաջարկել է վերադառնալ նկարահանումների
«Առաքելությունն անիրագործելի է 7» մարտաֆիլմի նկարահանումները հնարավոր է մոտ ապագայում վերսկսկվեն  Մեծ Բրիտանիայում...
Աղբյուր` Panorama.am
19:42
Կասեցումներ` սոցիալական ապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստուգայցերը շարունակում են արձանագրել պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանման...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական քայքայիչ գործունեության...
Աղբյուր` Panorama.am
19:29
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները
Ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկու ամսում քաղաքացիները բանկերից հանել են 100 մլն դոլարի խնայողություններ
Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշներն արդեն փաստում են հանրապետության սոցիալ-տնտեսական և...
Աղբյուր` Panorama.am
19:06
Նման համաճարակները սովորաբար տարածվում են պայթունաձև, մենք նման իրավիճակ չունենք. Թորոսյան
Շաբաթ և կիրակի օրերին մենք ունեցել ենք  1000  նոր դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:00
ԱՄՆ ռազմածովային ուժերը հրթիռ են «կորցրել»
Աերիկյան ութ «USS Gabrielle Giffords» ռազմանավերից մեկի տեղը 2019 թվականից մինչ օրս դատարկ է, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ԱԳ նախարարը հանդիպել է թուրք դեսպանի հետ
Լիբիայի ազգային համաձայնություն կառավարության արտգործնախարար Մոհամմադ Թահիր Սիյալան հանդիպել է Տրիպոլիում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան...
Աղբյուր` Panorama.am
18:42
Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան
Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում խոսելով Հայաստանում ...
Աղբյուր` Panorama.am
18:34
Ես պատասխանատու չեմ իմ կողմից տարածվող վարակի համար.Գոռ Մարտիրոսյան
«Սևան» ՖԱ-ի ավագ, թիմի դարպասապահ Գոռ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղեկացնելով, որ կորոավիրուսի ախտանշաններ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Շաբաթ և կիրակի օրերին շուրջ 1000 նոր դեպք ենք ունեցել. Փաշինյան
Նոր տեսակի կորոնավիրուսի  համավարակի հետ կապված իրավիճակը  շարունակում է մնալ  ծանր: Շաբաթ և կիրակի օրերին  շուրջ 1000 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ստեփանակերտում բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:18
Պետք է քայլեր արվեն, որ նախկինաֆոբիայի կեղծ օրակագը դուրս գա քաղաքական դաշտից. Դանիելյան
«Ես հաճելիորեն զարմացած եմ, որ բոլոր անհատներն ու կառույցները, ում ես դիմեցի կոչով, արձագանքեցին,- «Ադեկվադ» միաբանության...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան փորձում է աշխարհը տանել միջնադար. Կոնստանտին Զատուլին
«Սուրբ Սոֆիա տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելը նման է աշխարհը միջնադար վերադարձնելու Թուրքիայի իշխանությունների ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Լոռու մարզում սպանդանոցային ծառայություններ է մատուցում 5 ընկերություն
առաջիկայում նրանց թիվը կավելանա ևս 5-ով
Աղբյուր` Panorama.am
17:56
Ամուսնությունների թիվը խիստ նվազել է
Այս տարվա առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում գրանցված ամուսնությունները նվազել են։ ԱՎԿ հրապարակած տվյալների համաձայն, եթե 2018-ին...
Աղբյուր` Panorama.am
17:44
Վայոց ձորում կորոնավիրուսից ընդհանուր 6 մարդ է մահացել
ՀՀ Վայոց ձորի մարզում մարտի 16-ից հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածի տվյալներով հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) 186...
Աղբյուր` Panorama.am
17:06
Գյումրու ռազմաբազայում զինծառայողի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
Հուլիսի 4-ին` ժամը 17:25-ի սահմաններում, 911 ծառայությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի 8/1 շենքի...
Աղբյուր` Panorama.am
16:59
Դատարանի որոշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարևոր նորություն է հրապարակել աղբահանության վճարների մասին։ Նա գրում է. «Իմ կարծիքով, այս...
Աղբյուր` Panorama.am
16:54
Իսպանիայում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդիկ են մահացել
Իսպանիայում երկու մարդ է մահացել ուղղաթիռի վթարի հետևանքով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։ Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:42
Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության ներկայացրած բողոքը
«Առագաստ» սրճարանում կատարված սպանության գործով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}