Էդուարդ Լիմոնովը ցանկություն է հայտնել հուղարկավորվել Արցախում
Հայտնի ռուս գրող, հրապարակախոս և քաղաքական գործիչ Էդուարդ Լիմոնովը ցանկություն է հայտնել, որ իրեն հուղարկավորեն Արցախում։ Այդ մասին նա գրել է Livejournal –ի բլոգում։
Նա պատմել է մի պատմություն այն մասին, թե ինչպես ֆրանսիացի գրող Ժան Ժենեն կտակ էր գրել, նշել, որ իրեն հուղարկավորեն Մարոկոյում՝ արաբական հին գերեզմանատանը, դրանով իսկ տհաճ անակնկալ մատուցելով ֆրանսիական հասարակությանը, որը սկսել էր նրան մոռանալ կյանքի վերջին տարիներին։
«Մեզ մոտ չեն հասկացել, կամ հասկացել են, բայց լռում են Բրոդսկու առումով։ ԱՄՆ-ում էլ, ըստ երևույթին, չեն հասկացել»,- նշել է նա։ Լիմոնովը գրել է, որ Բրոդսկին նույնպես տհաճ վիճակի մեջ դրեց ԱՄՆ-ին և ՌԴ-ին։ Մտածում է՝ ինքն էլ նրանց տհաճ վիճակում չդնի՞։
«Պառկած ես քո համար Արցախ անունով պետությունում, իսկ այնտեղ հերոս լեռնային հայերը զինված անցնում են կողքիդ արահետներով»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ