Թուրքիայում շարունակում են հետապնդել քրդամետ կուսակցության անդամներին
Թուրքիայում շարունակվում են բռնաճնշումները քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԱՇԿ-HDP) անդամների և մամուլի ներկայացուցիչների նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Փետրվարի 13-ին բերման են ենթարկվել մեծ թվով քաղաքական գործիչներ և լրագրողներ, որոնց շարքերում են եղել HDP-ի Ստամբուլի Ումրանիյե շրջանի գրասենյակի համանախագահ Դամլա Սավջըն, ինչպես նաև Թուրքիայում գործող «Mezopotamya» լրատվական գործակալության նախկին թղթակից Մելիքե Ջեյհանը։ Առայժմ հայտնի չէ, թե որն է նրանց բերման ենթարկելու պատճառը։
Թեմայի շուրջ խոսել է HDP-ի Քոջաելի նահանգի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերողլուն։
«Ես քննադատում եմ այս ձերբակալությունները։ Ինչ է նշանակում առավոտ կանուխ ներխուժել տուն և մարդկանց բերման ենթարկել։ Եթե ինչ-որ բան կար, կարող էին հրավիրել ոստիկանություն։ Կամայական գործողությունները հարիր չեն իրավական երկրին»,-ասել է պատգամավորը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ