Պոմպեոն Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի մասին․ Պուտինը մտադիր է կոտրել մեր դաշինքը
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է «կոտրել» ՆԱՏՕ-ին։ Այս մասին Պոմպեոն հայտարարել է Վարշավայում անցկացվող «Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության միջազգային խորհրդաժողովում»։ Այս մասին տեղեկանում ենք Գազետա-ից։
«Ժամանակները փոխվել են: Մի ժամանակ մենք վախենում էինք խորհրդային ագրեսիայից: Այսօր մեր հրամանատարները կրկին կենտրոնացած են Ռուսաստանի կողմից ագրեսիայի վրա», - ասել է Պոմպեոն:
Պետքարտուղարի խոսքերով, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է «կոտրել» ռազմական դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, ու որպես օրինակ է բերել Վրաստանն ու Ուկրաինան:
«Այդ իսկ պատճառով էլ մենք ամրապնդեցինք մեր ներկայությունը ՆԱՏՕ-ի արևելյան թևում», - եզրափակել է Պոմպեոն: