Սասնա Ծռեր. Դավիթ Տոնոյանը հատել է թույլատրելիի բոլոր սահմանները
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարությունը տարածած հայտարարության մեջ նշում է՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հատել է թույլատրելի բոլոր սահմանները։
Հիշեցնենք, որ Տոնոյանը փետրվարի 12-ին հայտարարել է, որ եթե Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու անհրաժեշտություն լինի, ապա Հայաստանը դա անպայման կանի օրենքի տառին համապատասխան։
Սասնա ծռեր կուսակցության քարտուղարությունը համարում է.
«Նախարարի՝ առանց շարժառիթների կատարած այս հայտարարությունը ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական առումներով հատում է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար անվտանգության բոլոր սահմանները:
Հումանիտար անվանված ծրագրի շրջանակներում Սիրիա ուղարկված զորախումբը, փաստորեն, նախարարի պնդմամբ ցանկացած պահի կարող է ներքաշվել ռազմական գործողությունների մեջ՝ վտանգելով հայ ժողովրդի անվտանգությունը և կենսական շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Ռուսաստանի Դաշնության հովանու ներքո Սիրիայի նման վտանգավոր պատերազմական թատերաբեմում Հայաստանի զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններն անընդունելի են:
Կոչ ենք անում ՀՀ և արտերկրյա բոլոր ողջամիտ ուժերին դրսևորել միասնական կեցվածք և կանխել հնարավոր վտանգավոր զարգացումները»։
Հարակից հրապարակումներ`
- Հումանիտար ակազերծման կենտրոնի տնօրենը կմեկնի Սիրիա
- Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները
- Աշոտյանը նոր բացահայտումներ է արել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում