Ֆիլիպիններին առաջարկում են փոխել երկրի անունը
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հանդես է եկել երկրի անունը փոխելու առաջարկով։ Նա առաջարկել է այն անվանել Մահարլիկա՝ գաղութային անցյալի հետ կապը խզելու համար։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Straits Times-ին։
Նախագահի խոսքով, 1986 թվաանին նման առաջարկով հանդես էր եկել այդ ժամանակվա նախագահ Ֆերդինանդ Մարկոսը, նա ճիշտ էր, քանի որ անունը ավելի է համապատասխանում պետությանը մալայական ծագման պատճառով։ Բայց նրա գաղափարը չէին ընդունել, քանի որ նա բռնապետ էր։
«Եկեք մի օր այն փոխենք»,- ասել է Ռոդրիգո Դուտերտեն։
Ֆիլիպինները, որն ավելի քան 300 տարի գտնվել է Իսպանիայի իշխանության տակ, իր անունը ստացել է իսպանացի Ֆիլիպ 3-րդ թագավորի անունից։
Սենատորներից մեկն աել է, որ գաղափարն իրականացնելը կարող է հանգեցնել Սահմանադրության փոփոխությանը և բազմաթիվ այլ փոփոխությունների:
Manila Bulletin –ը նշում է, որ «մահարիկա» տերմինը նախկինում օգտագործվում էր ֆեոդալական մարտիկներ իմաստով: Ժամանակակից լեզվով այն նշանակում է «արքայական ազնվություն»: Դուտերտը նշել, որ այն կրում է խաղաղության և հանգստության հասկացություն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում