Հասարակություն 14:35 14/02/2019 Հայաստան

Անցումային կուլակաթափություն

Հեղինակ` Անահիտ Ոսկանյան

Քայլային փոխատեղումներից հետո օդից կախված մնաց «հեղափոխություն» բառը։ Նոր կառավարությունն անգամ առիթ ունեցավ ասելու, որ սա իշխանափոխություն է, հեղափոխություն չէ։ Սակայն շուտով երևի հասկացավ, որ հեղափոխությունը շատ ավելի խորհրդավոր բառ է, բացատրություններ չպահանջող ու վախենալու, քան՝ իշխանափոխությունը, ու այն դրեց ակտիվ շրջանառության մեջ։

Այսպիսով՝ կառավարության հեղափոխական ծրագրի քննությունը ԱԺ-ում սկսում է ու այն նմանվում է հարբածի տակետակ անկեղծացմանը։

Որքան զգացմունքային ֆոնը բարձրանում է, այնքան խոսքերը դառնում են անկեղծ։ Որովհետև տրամաբանության առումով ծրագիրը բան չի տալիս քննարկելու։ Ուղղակի՝ քանի որ այն «հեղափոխական ծրագիր» է, քչերն են իրենց մեջ «դուխ» գտնում  քննադատելու՝ թեկուզ վերլուծական առումով։

Ծրագրում թվեր չլինելու պահը «Իմ քայլը» դարձրեց թեզերի անհրաժեշտություն ու սկսեց սարկազմով պատասխանել բոլոր նրանց, ովքեր թվեր են փնտրում։

Պիտի նշել, որ թեզերի ժամանակը ապրիլ-մայիսն էր, երբ քայլային հանրությունը ամբիոն չուներ ու ղեկ չուներ։ Ի դեպ՝ վարչապետը այսօրվա կառավարության քաղաքականությունից դժգողոհներին սաստեց, թե՝ մի հատ քանակ հավաքեք, նոր։

Հետաքրքիր կլիներ գիտության, կրթության, մշակույթի ու սպորտի նախարարի ռեակցիան, երբ այդքան քանակի դպրոցականներ, որ մայիսին էին փողոցներում, այսօր էլ դպրոցը թողնեին ու դուրս գային «օպտիմալացման» դեմ իրենց ծնողների բողոքը կիսելու։

Ինչևէ՝ վերադառնանք թվերին ու թեզերին։ Եթե կառավարության ծրագիրը նախորդեր տարեկան բյուջեի հաստատմանը, թեզերի պահը դեռ կարող էր ինչ-որ տեղ հասկանալի լինել։ Բայց հաստատել բյուջե, հետո անցնել թեզերի...  նույնն է թե՝  ձուն դնել թխսի գլխին։

Այնինչ նույնիսկ հաստատված բյուջեն ուներ շատ բացեր, որոնք արդեն իրենց ցույց են տալիս ու թերևս քննարկման, բացահայտման, նույնիսկ մանևրելու կարիքը ակնհայտ է։ Դրանցից մեկը, ինչին անդրադարձել ենք՝ քաղցկեղի անվճար վիրահատությունների մասին նախարարի  հայտարարությունն էր։ Panorama.am-ի հարցում-նամակին ի պատասխան ԱՆ-ից հայտնեցին, որ կա առաջնահերթություններ, չկա նոր օրենք, ու փաստացի՝ մեծացվել է պետպատվերը։ Հաշվարկներով՝ այդ բյուջեն չի հերիքելու ԲՈԼՈՐ վիրահատությունների համար։

Դե հիմա թեզերով դա փակենք, տեսնենք։

Նույնը կառավարության ծրագրի դեպքում է։ Հեղափոխություն բառը կրկնելը, աղքատություն բառը արհամարհելը, քննարկման սարկազմը չի կարող սվաղել արդեն գործող քաղաքականության բացերը։

Ու նույնիսկ հանրությանը ստի սիրահար լինելու մեջ մեղադրելը, մենակ քայլել չկարողանալու համոզմունքը չի ծածկում այդ նույն հանրության այնքան հասուն լինելը։ Հանրություն, որ տեսնում այս ամենի զավեշտը։

Բյուջեն կա, դրա բաշխումը ըստ առաջնահերթությունների կառավարության ծրագրում՝ չկա։
Պարգևավճարներից դժգոհ եք, այս տարի քիչ կտան, «տեղը կընկնի»։ Նստվածքը հեչ, դա ընդամենը «հեղափոխությունը» չհասկանալուց է։

Փաստաբանները աշխատում են ստվերում, պիտի այլ կերպ հարկել՝ ասում է վարչապետը։ Փաստաբանները բողոքում են, հարցը հանվում է, փաստաբանները գոհ են։ Հուսանք՝ ոչ այնքան շնորհակալ, որ զիջումների գնան մասնագիտական հարցերում։

Իսկ որ «մասնագիտական հարցերը» աճելու են, դրա մասին ուղիղ ասվեց։

Նախ վարչապետը գտավ, որ ԱԱԾ-ն սկսել է «քիչ աշխատել» «ապօրինի հարստացումների» հետ կապված։

«Կարծում եմ, որ մեր իրավապահ մարմինները՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը, այս թեմայով պետք է առավել ակտիվ աշխատեն և առավել մեծ արդյունքներ ցույց տա: Որովհետև ձեզ հասկանալի պատճառներով հոկտեմբերից սկսված քաղաքական պրոցեսների արդյունքում անձամբ ես մի փոքր այդ թեմայից շեղվեցի և ես զգում եմ, որ դա որոշակի լճացման տեղիք է տվել» ,-ուղղակիորեն ասաց նա:

Ինչ է սա, եթե ոչ ուղիղ ցուցում ԱԱԾ-ին։

Երկրորդ։
«... կառավարությունը քննարկում է առանց մեղադրական դատավճռի գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը: Ես հասկանում եմ, որ այս անվանումը կարող է տարօրինակ թվալ, բայց ուզում եմ ասել, որ մենք ունենք հիմնավորում, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումներում սա համարվում է նորմալ պրակտիկա: Սա չի համարվում մարդու իրավունքների սահմանափակում: Այն, ըստ էության, անցումային արդարադատության էլեմենտ է: Եթե մարդը չի կարողանում ապացուցել, որ գույքը ձեռք է բերել օրինական ճանապարհով, այդ գույքը համարվում է ապօրինի»,- ասել է վարչապետը:

Իսկ ուր մնաց մարդու ոչ միայն սեփականության իրավունքի «էլեմենտը», այլև՝ նրա անմեղության կանխավարկածը։ Ինչու պիտի մարդը ապացուցի իր գույքի ձեռբերումը, եթե նա դատարանում չէ։ Ում ու որտեղ պիտի ապացուցի։

ՖԲ-ո՞ւմ։
ԱԱԾ-ու՞մ։
Դատախազությունու՞մ։

Ուր կարող է տանել այս «անցումային արդարադատության էլեմենտը»։ Անցումային արդարատություն, որը այդպես էլ չսահմանվեց, բայց որի էլեմենտները, փաստորեն, պատրաստվում են կիրառել։

Ասեմ ուր կարող է տանել. կուլակաթափության սխեմային։

Ու «օպտիմալացման» այս կերպ պրիմիտիվ, առանց հետագա քայլերը որոշակիացնելու, առանց մարդկանց այլընտրանք առաջարկելու կիրառումն էլ...  կոլխոզացում է։

Կուլակաթափություն, կոլխոզ, սովետի գալուստ՝ այս զուգահեռները ակամա են առաջ գալիս շատերի մոտ։ ՈՒ հանրության չունևոր կամ գործազուրկ զանգվածների համար մեկ է՝ դրանք մտնում էին «հեղափոխություն» բառի մեջ, «արդարադատություն», թե՝ «համբերի, գարուն կգա...»  կառավարական թեզի։

Եթե մարդկանց կյանքի լավացման այժմեական թեզերը ու քայլերը բացակա են, ինչքան ուզում եք սարկազմ թափեք աջուձախ, մարդիկ չեն հասկանա՝ իբր ինչ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:17
Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել
Գերմանիայի բնության պահպանության միության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի (Ciconia nigra)...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում է եղել
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:21
Երեք մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով 5 հոգի հոսպիտալացվել են
ՆԳՆ փրկարարական ծառայությունից հայտնում են. «Մայիսի 7-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
21:58
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են. «Մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երկրաշարժ է գրանցվել Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս։ «Մայիսի 7-ին, ժամը 20:40-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:33
Կխնդրեմ՝ հասկանալով խոսեն, ոչ թե որին ինչ հարմար ա՝ դա գրեն ու հրապարակեն․ Կիրանցի գյուղապետ
«Ուրեմն ասեմ հետևյալը՝ սահմանազատումն ամբողջությամբ Կիրանցում չի վերջացել։ Ես շեշտել եմ՝ ամենամեծ վտանգը  ու վախը կա հենց էս քթի...
Աղբյուր` Panorama.am
21:02
Արամ Ա-ն իր աջակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի կողմից հրապարակած հայտարարությանը
Քիչ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ կապ հաստատելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին հետ՝ իր ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
20:55
Ոչ մի անձնային և խմբային շահ չի սպասարկվելու․ Սուրեն Պետրոսյան
 «Այս պայքարն ազգային և համազգային է, սա պետք է ֆիքսել։ Սա ոչ միայն պետականության անկման գործընթացը կասեցնելու մասին է , այլև...
Աղբյուր` Panorama.am
20:36
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
 «Ես այդ անձի կեղծ թեզերը փորձում եմ չմեկնաբանել, բայց մի բան կարող եմ ասել՝ եկեղեցին կոչնակը հնչեցնելով հայտարարել է  Հայրենիքի...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
«Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից»,-  այս մասին Բագրատ Սրբազանի գլխավորած դեպի Երևան քայլերթի...
Աղբյուր` Panorama.am
20:03
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
«Այս օրերի ընթացքում ինչ տեսակի սուտ ասես, որ չեն հնչեցրել՝ իբր Սրբազանը երկու տղա ունի և բանակից ազատել է, ասացին՝ նարկոբիզնեսով են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում
 «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը իրազեկման ավտոերթ է անցկացնում Գյումրի քաղաքի փողոցներում: Ավտոերթի  մասին շարժման...
Աղբյուր` Panorama.am
19:26
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
«Չենք հավատում Կառավարությանը»,- ասում է Կիրանց գյուղի բնակիչը։ - Եթե 8 կետը դրել են, երեքը ինչի՞ են թողել,- ասաց նա։ -...
Աղբյուր` Panorama.am
19:15
LiveAra հարթակը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը տեղեկացնում է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ #LiveAra հարթակը սիրով միանում է Բագրատ Սրբազանի նախաձեռնած...
Աղբյուր` Panorama.am
19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}