Քաղաքական 09:38 14/02/2019 Հայաստան

Արդարությունը վաղ թե ուշ կհաղթանակի

Օրերս հնարավոր դարձավ համացանցում ծանոթանալ  բողոքարկմանը, որը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը  հունվարի 29-ին ներկայացրել է վերաքննիչ դատարան։ Ըստ այդմ`  Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության  երկրորդ նախագահին առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով նախատեսված` սահմանադրական կարգը տապալելու  մեղադրանք։ Հոդվածի առաջին մասը, որը լրացվել է 2009-ի մարտի 18- ին, սահմանում է, որ սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-5 հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելն է, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ։

Անհրաժեշտ է նկատի առնել, որ 2008-ի մարտի 1-ին գործել է 2005 թվականի նոյեմբերի 27-ի հանրաքվեով ընդունված սահմանադրությունը, իսկ գործող նոր սահմանադրությունն ընդունվել է 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքում և անցում է կատարվել կառավարման պառլամենտական համակարգին։

Իսկ 2003-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգիրքում 300.1 հոդվածը հայտնվել է 2009-ի մարտի 18-ին կատարված փոփոխությունների ու լրացումների արդյունքում։ Մինչդեռ. օրենքները հետադարձ ուժ չունեն։ Ուստի. չի կարող այն` ինչն այսօր հանցանք չէ, վաղը համարել քրեորեն պատժելի արարք, և այսօր արածի համար որևէ  մեկին վաղը դատել` պոստֆակտում ընդունած օրենքով։ Հարկ է հաշվի առնել նաև, որ 2009-ի մարտի 18-ին քրօրում կատարված փոփոխությունների ու լրացումների արդյունքում միաժամանակ վերաշարադրվել են 225 հոդվածի I և II մասերը` զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար նախատեսելով 4-10 տարի ազատազրկում։ Իսկ զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակցի բռնություն գործադրելու, ջարդ, հրկիզում իրագործելու, գույք վնասելու, ոչնչացնելու, հրազեն, պայթուցիկ նյութեր ու սարքեր գործադրելու, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելու դեպքում` 3-8 տարի ազատազրկում։ Հոդվածը նաև լրացվել է զանգվածային անկարգությունները հստակ սահմանող V մասով։

Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները փաստացի վերացրել են գործող սահմանադրության ժողովրդավարական և իրավական պետության նորմը։ Մինչդեռ անառարկելի փաստ է, որ իրավական ու ժողովրդավարական պետություն հատկանշող բոլոր պետական ինստիտուտներն ու իշխանության թևերը, երկրի նախագահը, Ազգային ժողովը, կառավարությունը, Սահմանադրական դատարանը, դատարանները, դատախազությունը, գործադիր իշխանության բոլոր գերատեսչությունները, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները, գործող սահմանադրության II գլխում նշված մարդու և քաղաքացու բոլոր հիմնական իրավունքներն ու ազատությունները շարունակել են գործել բնականոն ու անխափան։

Մինչդեռ 2008-ի փետրվարյան հետընտրական բողոքի ցույցերը, որոնք կազմակերպվել ու ղեկավարվում էին նախագահի պարտված թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ի սկզբանե հռչակել էին «պետությունը կազմաքանդելու», «Բաղրամյան 26-ը գրավելու» և իշխանությանը տիրանալու նպատակները։ Նախանշված ռևանշիստական ծրագիրն իրագործելու համար քաղաքացիական անհնազանդության, գործադուլների, բանակում դասալքության,
դիվանագիտական ծառայություններին հակապետական գործողությունների մղելու ինտենսիվ քարոզչություն էր վարվում։ ԼՏՊ-ն չէր խորշում նաև պարզամիտ ու հավակնոտ պաշտոնյաներին ու գեներալներին իր ավանտյուրայի մասնակիցը դարձնել` բարձր պաշտոններ խոստանալու միջոցով։ Առավել ակտիվ ու շահագրգիռ ցուցարարները բողոքական ամբոխին հրահրում էին իրավապահների հետ բախումների ու տարատեսակ սադրանքներ էին կազմակերպում։

Պետության սահմանադրական կարգը տապալելու միջոցով իշխանությունը գրավելու այս ակնհայտ փորձը կանխվեց հենց այն բանի շնորհիվ, որ գործող նահագահը հետևողականորեն կատարեց պետության գլխի սահմանադրական պարտականությունները։ Եվ եթե Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հաշվեհարդար չէ, եթե առաջադրված սին մեղադրանքը անձնական պարզ քենախնդրություն չէ, ինչո՞ւ աչք ծակող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության չի կանչվում նաև Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչը` առաջին նախագահը։

Եթե ՀՔԾ նպատակն իրոք արդեն 11-ամյա վաղեմության ոճրագործության ու 10 զոհերի հեղինակներին բացահայտելն է, ինչո՞ւ հարուցված քրեական գործում ներգրավված չէ գործող վարչապետը։ Չէ որ, իր առանձնատանը ապահով պատսպարված ԼՏՊ-ի սադրիչ հրահանգները հենց նա էր փոխանցում ամբոխին։ Եվ հենց նրա  ուղղորդմամբ քարերով, մետաղաձողերով, նաև հատուկ միջոցներով ու հրազենով զինված «ակտիվիստները» ամբոխին առաջնորդեցին իրավապահների դեմ բախումների, ոճրագործության ու թալանի։

Եթե իրոք դատախազությունը «հեռախոսային արդարադատություն» չի իրագործում ու չի կառավարվում գործող վարչապետի կամային հրահանգներով, ինչո՞ւ է դատավորների վրա անթաքույց ճնշումներով արգելում խափանման միջոցը փոխելու արդարացի վճիռ կայացնելու հնարավորությունը։ Եթե Ռոբերտ Քոչարյանը գործող վարչապետի ու էլի ինչ-որ մեկի ուղղակի ու ապօրինի ցանկությամբ չէ մեղավոր նշանակվել, ինչո՞ւ է անվերջ ու անհիմն երկարձգում նրա կալանավորման ժամկետը։ Եթե հարուցված քրեական գործի իրական նպատակը երկրորդ նախագահին հնարավորինս երկար անազատության մեջ պահելը չէ, ինչո՞ւ առայսօր մարտիմեկյան ոճրագործության հանգամանքները, կազմակերպիչներին ու մեղավորներին բացահայտելուն նպատակաուղղված որևէ քննչական գործողություն չի արվել։

Փոխարենն արդեն միանգամայն բացահատ է, որ մոտ 5 ամիս  ձգվող քրեական գործը հնարածին է, հյուսված է իրականության հետ առնչություն չունեցող «թքած-կպցրած» հանգամանքներից, որոնք վաղ թե ուշ հերքվելու են` հենց որ գործն ուղարկվի դատարան։ Թավշյա  իշխանության հեռախոսային արդարադատությունն արդերն տապալված է և որքան էլ օրենքները կիրառվեն իրենց տրամաբանությանն ու ոգուն հակառակ, Փաշինյանի մարտիմեկյան հետքերը ջնջելու և գործող վարչապետին սևերես չանելու ջանքերն ապարդյուն են լինելու։ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը տապալված է անհերքելի փաստերի ու հիմնավորումների ճնշման ներքո։ Սրա լավագույն վկայությունն է հենց այն, որ սեփական բիզնեսն աշխատացնելու և մրցակիցներին վերացնելու նպատակով բոլոր հնարավոր պաշտոնյաներին կաշառելու փորձեր ձեռնարկած տիկնոջ շահադիտական ու կեղծ ցուցմունքներով նոր հնարածին քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Բացահայտ է, որ հեռախոսային արդարադատության այս հերթական ձեռնարկի նպատակներից մեկն էլ` գործը դատարան հասնելու պահը հնարավորինս երկարձգելն է։

Վարչապետի կամայական հրահանգներով առաջնորդվող դատական համակարգն այնքան անօգնական վիճակում է հայտնել, որ ստիպված է օգտվել ապօրինությունների մեջ թաթախված տիկնոջ ծառայություններից։ Որքան էլ չուզենան, տեսանելի հեռանկարում օրվա իշխանությունները ստիպված են լինելու կարճել երկրորդ նախագահի դեմ հարոցված քրգործերը ու ազատել նրան կալանքից։ Ժամանակն է, որ այս գործը հնարողները, պատվիրված կամ լավ վարձատրված կեղծ ցուցմունքներ տվողները, իրենց խիղճն ու կոչումը ուրացած դատավորները, դատախազներն ու քննիչները, նրանց հրահանգներ տվողներն ու վերահսկողները մտածեն, թե ի՞նչ են անելու, ինչպե՞ս են ապրելու, երբ այս էժանագին շոուն ավարտված լինի։

Սիմոն Գյուրջյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:29
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց
Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը կրկին վատթարացել է։ Նա տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց։ Հիշեցնենք, որ Բագրատաշենի մոտ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է. «Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են։...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՌԴ ԱԳՆ. Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ
Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է անհիմն հրապարակային քննադատություն թույլ տալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության...
Աղբյուր` Panorama.am
14:05
Մարիա Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու ողբերգություն
Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես իր ցավ ու ողբերգություն։ Այդ մասին ապրիլի 25-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
13:50
Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, սահմանազատում չէ։ Սա ուզում եմ հստակ ընդգծել»-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու...
Աղբյուր` Panorama.am
13:47
Համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար գործադիրը 5,3 մլրդ դրամ հատկացրեց
«Ընդհանուր մոտ 26,2 կիլոմետր ճանապարհի մասին է խոսքը և 19 օբյեկտի, որոնցից 10-ը շինարարության փուլում գտնվող օբյեկտներ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ոստիկանները հերթով մեքենաները քաշելով դուրս են բերում միջպետական ճանապարհից
Տավուշի մարցում ցուցարարները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բագրատաշենի հատվածը։ Ոստիկանները ցուցարարներրին  ստիպում են...
Աղբյուր` Panorama.am
13:37
Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների հետևանքով ուշագնաց եղավ
Օրեր շարունակ Ադրբեջանին միակողմանի զիջումների դեմ Կիրանցում պայքարողների կողքին եղած տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
13:24
«Նիկոլ դավաճան». «Նիկոլ հողատու». Երևանի կենտրոնում փողոցներ են փակել Ուղիղ
Երևանի կենտրոնական փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ ինքանաբուխ ակցիաներ են իրականացնում՝ փակելով...
Աղբյուր` Panorama.am
13:12
Ցուցարարները կառավարության շենքը լքող Անահիտ Ավանեսյանին ուղեկցեցին «ամոթ, ամոթ» վանկարկումներով
«Կառավարության և վարչապետի կողմից մանրամասն հաղորդվում է, թե ինչ է կատարվում , այն նաև իմ անձնական կարծիքն է։ Այն ինչ քաղաքականություն...
Աղբյուր` Panorama.am
13:06
Գերլարված իրավիճակ է Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Գերասիմ Վարդանյանին փորձում են բերման ենթարկել
Երևան-Մեղրի ճանապարհի Տիգրանաշենի հատվածում քաղաքացիները փակել են ճանապարհն՝ իրենց աջակցությունը հայտնելով տավուշցիների պայքարին։ Դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
12:59
Հայաստանը օր-օրի փոքրանում է. Գյումրի-Երևան ճանապարհը փակած քաղաքացի
«Ներկայիս իշխանություններն ամենօրյա ռեժիմով հողերը տալիս են, ամեն զիջումից հետո գալիս է նոր զիջում»,-ասում է  Գյումրի-Երևան...
Աղբյուր` Panorama.am
12:57
Փակեցին՝ քաղաքացիները մայրուղիները, ոստիկանները՝ քաղաքացիներին
Խոսքը փաշինյանյան հանձնողական քաղաքականության դեմ ընդվզումն է, որ անկասկած որոշակի ռազմավարություն ունի։ Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիները փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:48
Եթե ուզում են, թող Արարատի փոխարեն ընտրեն մեկ ուրիշ լեռ. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումում, ասել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:43
Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փակ են Երևան-Գյումրի, Երևան-Սևան, դեպի Իրան ճանապարհները
Ի աջակցություն տավուշցիների՝ Հայաստանի տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարի տարբեր մարզերում մարդիկ բողոքի ակցիաներ են իրականացնում։...
Աղբյուր` Panorama.am
12:36
Բան չանելուց ավելի մեծ ռիսկ, որը կարող է երկրի վրա ու տակից պայթի, գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան
«Մեր բոլոր պրոբլեմներն նրա մասին է, որ ասել ենք՝ եկեք չանենք, որովհետև վտանգավոր է»,-կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:23
Թաթոյան. Փաստաբանների դերի վերաբերյալ իրավապահ համակարգում սխալ ընկալում կա
«Իրավական համակարգում իմ աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ հաճախ փաստաբանները նույնացվում են իրենց վստահորդների հետ, անգամ երբ փաստաբանը...
Աղբյուր` Panorama.am
12:10
Այս պահին քաղաքացիները Շիրակի մարզում` Հոռոմի խաչմերուկում փակել են Երևան-Գյումրի ճանապարհը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Կառավարությունը երկարացրեց բռնագաղթած ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը
«Այս նիստում երկարացրեցիքն օժանդակության ծրագրին դիմելու ժամկետները մինչև այս տարվա վերջը»,-գործադիրի այսօրվա նիստում հայտնեց ԿԳՄՍ...
Աղբյուր` Panorama.am
11:59
ՔԿ. Իսակովի պողոտայում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
11:35
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Քաղաքացիները քիչ առաջ փակել են Գյումրի-Երևան ճանապարհը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիների պայքարին։ Հիշեցնենք, որ բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}