«Ռուսական գործով» հնարավոր է հարցաքննեն Թրամփի աղջկան
ԱՄՆ նախագահի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը հնարավոր է կոնգրեսում բախվի «ռուսական գործով» ցուցմունքներ տալու օրակարգին, որը մտադիր են վերսկսել դեմոկրատները։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Axios-ին։
Համապատասխան ենթադրություն հնչել է կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության անդամի կողմից լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա անունը չի նշվում։ Նրա խոսքով, օրենսդիրները հնարավոր է կանչեն Իվանկա Թրամփին ցուցմունք տալու։
Կոնգրեսի անդամն ասել է, որ ներկա պահին դեմոկրատները «որևէ որոշում չեն ընդունել Իվանկա Թրամփի վերաբերյալ», բայց հայտնի է տեղեկատվություն Trump Tower-ում նրա մասնակցությամբ հանդիպման մասին։ Կոնգրեսի անդամները հնարավոր է խնդրեն ավելի մանրամասն տեղեկատվություն տալ այդ մասին։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դեմոկրատ մեծամասնությունը նախատեսել է ընդլայնել հետաքննությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ նրա հնարավոր կապերի հարցով։
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին