Կիևում նշել են Տեառնընդառաջը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում նախօրեին բավականին հագեցած ծրագրով նշվել է Տեառնընդառաջի տոնը։ Մասնավորապես, բացվել է նկարչուհի Եկատերինա Դաննիկ-Հովհաննիսյանի աշխատանքների ցուցահանդեսը, եղել է հյուրասիրություն, հնչել ժողովրդական երաժշտություն: Այս մասին գրում է AnalitikaUA.net կայքը։
Միջոցառմանը մասնակցել է Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուկրաինայի հայերի միության, Կիևի հայկական համայնքի, Ուկրաինայում ՀՀ դեսպանատան և հոգևորականության ներկայացուցիչներ:
Կիևում կրակը վառել են դեսպան Տիգրան Սեյրանյանը և Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Եկեղեցական արարողության ավարտից հետո դեսպանը դիմել է հայկական համայնքի ներկայացուցիչներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում