Ճապոնիայում նույնասեռ զույգերը դատի են տվել կառավարությանը
Ճապոնիայում 13 նույնասեռ զույգեր դատական հայց են ներկայացել ընդդեմ կառավարության: Նրանք պահանջում են, որ թույլ տան իրենց ամուսնանալ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Բի-Բի-Սի-ին։
Բոլոր 13 զույգը դատարան են դիմել այսօր՝ Սուրբ Վալենտինի օրը, տարբեր քաղաքներում։ Նրանք պնդում են, որ իրենց ամուսնության արգելքը խախտում է իրենց սահմանադրական իրավունքը։ Ճապոնացի զույգերի փաստաբանները նշում են, որ սահմանադրության մեջ որևէ չկա, որն ուղիղ արգելում է միասեռ ամուսնությունը։
Ճապոնիան «Մեծ յոթնյակի» երկրներից միակն է, որը թույլ չի տալիս նույնասեռ ամուսնությունը, չնայած հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդ ճապոնացիների մեծամասնությունը սատարում է նրանց։ Ավելի տարեցները պահպանողական են, այդ պատճառով շատ համասեռամոլներ թաքցնում են իրենց կողմնորոշումն իրենց ընտանիքներից։