Քաղաքական 12:26 14/02/2019 Հայաստան

«Խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ». Մանե Թանդիլյան

«Կառավարության ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ բովանդակությունը, առավել ևս՝ գործիքակազմը»,- այս մասին այսօր Ազգային ժողովում ընթացող Կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա իշխանությունն ունի վստահության մեծ չափաբաժին և այդ վստահությունը տարիների, տասնամյակների ընթացքում մսխվել էր նախորդ իշխանությունների կողմից, և այսօր այն վերականգնվել է  հեղափոխության շնորհիվ:

«Այո,  հասարակության սպասումները մեծ են և վստահությունը սեփական ապագայի նկատմամբ մեծ  է: Գիտեմ, որ ակնկալիքները կառավարությունից երբեմն չհիմնավորված շատ բարձր են, թոշակառուները և նպաստառումներն իրենց կենսամակարդակի կտրուկ բարձրացման ակնկալիք ունեն, 30 տարիների ընթացքում անօթևան ապրած քաղաքացիները կարող են սպասել և ակնկալել բարեկեցիկ պայմաններ և լուսավոր բնակարաններ Գյումրիիում: Այս սպասումներից լարվել պետք չէ, այս սպասումների իրավունքը նրանք ստացել են հեղափոխությունից հետո»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Սակայն, ըստ նրա, իր անհանգստությունն այն է, որ հասարակության մեծ մասը սկսել է կորցնել այդ վստահությունը սեփական ապագայի նկատմամբ: «Խոսքը կառավարության, իշխանության նկատմամբ վստահության մասին չէ, իմ մտավախությունը սեփական ապագայի հանդեպ վստահության նվազումն է: Սա այն է, որ մենք պետք է պաշտպանենք և դողանք դրա վրա, հիմա ինչպես անել, որ հանկարծ չվնասել, և այստեղ է իմ և ձեր պատկերացրած կառավարության հեղափոխական  ծրագրի տարբերությունները»,-նշեց Մանե Թանդիլյանը:

Պատգամավորի պատկերացմամբ՝  տնտեսական զարգացման երկու ճանապարհ կա, մեկը աստիճանաբար, մյուսը՝ շոկային թերապիան: Առաջիննն ավելի պահպանողական, դանդաղ զարգացումն է, երկրորդը՝ հեղափոխական ճանապարհը. «Եւ այսօրվա կառավարության ծրագիրն, իմ պատկերացմամբ, բոլորովին չի ներկայացնում զարգացման այդ տեմպն ու աշխատունակությունը»:

Մանե Թանդիլյանը հարցադրում է անում՝ ինչո՞ւ պետք է օտարերկրյա որևէ ներդրող ներդրում կատարի Հայաստանում: Ըստ նրա՝ այս հարցից պետք է սկսել ու հասկանալ՝ ինչ անել:

«Եթե կարծում եք՝ օրենքի գերակայությունն ու կոռուպցիայի բացակայությունը կամ դրա խոստումը միակ անհրաժեշտ պայմանն է, դա այդպես չէ: Վստահեցնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ներդրող կարողանում է գնահատել տնտեսական վիճակը: Եվ միշտ աշխարհում լինելու են երկրներ, որոնք իմ թվարկած չափորոշիչներով Հայաստանից առաջ են լինելու: Սակայն ինչպես անել, որ ներդրողը ընտրի հենց Հայաստանը: Այստեղ է անհրաժեշտություն ունենալ այնպիսի ծրագիր և ռազմավարություն, որ կայուն զարգացում ապահովի և սպասելիքներ ներդրողի համար»,- ընդգծեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը: 

Անդրադառնալով «Իմ քայլը » խմբակցության պատգամավորների այն պնդումներին, թե կառավարության ծրագրում պարտադիր չեն թվերը, Մանե Թանդիլյանն ասաց, որ դրա համար կա  առնվազն մեկ պատճառ՝ Սահմանադրության 156- րդ հոդվածով յուրաքանչյուր տարվա համար կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային Ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին, հետևաբար, ծրագիրը պետք  է լինի չափելի, ժամանակի մեջ ներկայացված: «Երբ Ձեր ընկերները, նախարարները, վարչապետը կգան կառավարությունից ու կասեն՝  գիտեք, աճը 2 % է, դուք չեք կարող ասել, որ ինչո՞ւ այդպես պատահեց, չէ որ ծրագրում  5% էր ակնկալվում»,-նշեց նա:

Խոսելով աղքատության հաղթահարման մասին՝ Մանե Թանդիլյանն ասաց, որ կարևորում է Նիկոլ Փաշինյանի կողմից դա որպես ցուցանիշ ընդունելը, ինչպես նաև հինգ տարվա ընթացքում ծայրահեղ աղքատության վերացման մասին շեշտելը: «Բայց իմ հարցը հետևյալն է՝ եթե մարդը ծայրահեղ աղքատ չի լինելու, դառնալու է ի՞նչ, աղքա՞տ: Այսինքն՝ 25.7 տոկոս աղքատությունը պահպանվելու է, թե՞ նվազելու է: Եվ արդյոք սա՝ որպես տնտեսական հեղափոխության հետևանք և չափելի ցուցանիշ, թիրախավորված է: Իմ պատկերացմամբ՝ ոչ, քանի որ ծայրահեղ աղքատությունը դա խայտառակություն է, և խայտառակության վերացումն ինձ համար հեղափոխական տնտեսության արդյունք չէ: Այո, դուք ժառանգել եք դա, բայց համաձայնեք, որ դա չէ տնտեսական հեղափոխության ցուցանիշը»,- ասաց պատգամավորը:

Նա դրական համարեց նաև արտահանման կառուցվածի փոփոխությունները, իսկ օրինակ պետական պարտքի կառավարման մասին ընդհանրապես ոչ մի խոսք չկա. «Սա այն վտանգն է, որ կարող է ռիսկի տակ դնել ծրագրի իրականացումը, բայց ուզում եմ հավատալ, որ չի մոռացվել և այս մասին հոգ է տարվելու»:

Ավարտելով ելույթը՝ Մանե Թանդիլյանը նշեց, որ ծրագրի նպատակը հեղափոխական է, բայց ոչ բովանդակությունը, առավել ևս՝ գործիքակազմը:

«Ինձ համար սա կարծես զրույց լինի վարչապետի և քաղաքացիների միջև, կամ վարչապետի ուղերձը կառավարությանը, բայց երբեք ոչ կառավարության չափելի, տեսանելի, հասանելի, վերահսկելի ծրագիր: Այս դահլիճում հարց հնչեց՝ հիմա դուք ում կողմից եք: Անձամբ ես պետության զարգացման, հզորացման , առաջընթացի, ուժեղացման կողմնակիցը, և վայ նրան, որ դրա կողմնակիցը չէ: Անկախ նրանից, որ այս ծրագիրը հեղափոխական չէ, հույս ունեմ, որ կառավարության տնտեսական թիմի մտքում և ճանապարահային քարտեզում հեղափոխություն տեղի կունենա, կունենանք առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսություն, այսինքն՝ հեղափոխական փոփոխություն տնտեսության մեջ»,- ընդգծեց Մանե Թանդիլյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:32
Սոս Հակոբյան. Հայաստանում դիկտատուրան զարգացում է ապրում
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Սոս Հակոբյանն է: «Հրապարակ»- Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք...
Աղբյուր` Panorama.am
12:26
«Հող են հանձնում, սիգնալ տվեք». Ակցիա Երևանի կենտրոնում
 Ազատության հրապարակի հարևանությաբ մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Թումանյան փողոցը։ «Հող են հանձնում,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վար ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Նա պահանջեց անջատել ուղիղ եթերի հեռարձակումն ու...
Աղբյուր` Panorama.am
11:55
Տավուշի մարզպետը եկավ բողոքի ակցիայի վայր. Պահանջեց անջատել տեսախցիկը
Քիչ առաջ Կիրանցում իրականացվող բողոքի ակցիայի վայր ժամանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Բնակիչները պնդեցին, որ հանդիպումը տեղի ունենա հենց...
Աղբյուր` Panorama.am
11:28
Տավուշցիները դուրս են եկել բողոքի
Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերի բնակիչները կրկին բողոքի են դուրս եկել։ Ինչպես տեղից պատմում է հրապարակախոս Հովհաննես Իշխանյանը, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Մի մասով վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին
Աղբյուր` Panorama.am
11:00
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
«Այն ինչ կատարվում է Տավուշի շուրջ միայն արտաքուստ է դելիմիտացիա/դեմարկացիա հիշեցնում, որովհետև եթե իրականում 2 երկրները մտնեին նման...
Աղբյուր` Panorama.am
10:44
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք...
Աղբյուր` Panorama.am
10:28
Զիջելու տեղ չունենք. Տավուշցիներ
Անցած գիշեր Տավուշում իրավիճակը լարված է եղել. հարյուրավոր քաղաքացիներ միջպետական ճանապարհն են փակել Բաղանիսի և Կիրանցի հատվածում։ Մարդիկ են...
Աղբյուր` Panorama.am
10:19
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Խոսնակ
ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև...
Աղբյուր` Panorama.am
09:57
Արմավիրում որդին սպանել է հորը
Երեկ՝ ապրիլի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը  21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
09:44
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
09:21
Արսեն Խառատյան. Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է
Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը գրում է. «1. Հայաստանը ռազմավարական կարևորության տարածք է տալիս՝ իբր...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ ապրիլի 1-ի հաշվետվության հաշվետու...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական վերնախավը նախօրեին հավաք է անցկացրել ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում,...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ արդեն պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանի իշխանությունները սահմանազատման և սահմանագծման...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ` նրանց հերթական անգամ խաբել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ սահմանազատման հարցերով հանձնաժողովը հաղորդագրություն տարածեց՝ հայ ժողովրդին ավետելով...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ նախկին ՔՊ-ական Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ
«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն ու մարդու իրավունքների պաշտպան...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Որտե՞ղ և ինչպե՞ս են պահվում ծառերը և հետագայում ի՞նչ ճակատագրի են արժանացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Երևանի քաղաքային իշխանությունները ձախողեցին ծառերի փոփոխման գործընթացը։...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Զառ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
08:51
Էլբակյան. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են
«Ամեն հաջորդ հողատվության ժամանակ դե-ֆակտո թուրքական իշխանությունները նպատակ ունեն մարդկանց ներշնչելու, թե «էս էլ ու վերջ»։...
Աղբյուր` Panorama.am
08:47
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 17:15-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը և...
Աղբյուր` Panorama.am
08:42
Քամին Երևանում վնասներ է պատճառել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից...
Աղբյուր` Panorama.am
08:38
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 6-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի...
Աղբյուր` Panorama.am
08:30
Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Երբ մի քանի տարի առաջ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին, թե՝ «բա կոռուպցիան...», անմիջապես վրա...
Աղբյուր` Panorama.am
08:19
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, նախօրեին Նիկոլ Փաշինյանը հրավիրել է անվտանգության խորհրդի փակ գաղտնի...
Աղբյուր` Panorama.am
00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}