Ռուսաստանի ԱԳՆ շենքում դիվանգետի դին են գտել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության շենքում գտել են դիվանգետ Օլեգ Կրիվովի դին։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ Առայժմ մանրամասներ հայտնի չեն։
Նախարարությունից հաստատել են, որ իրենց աշխատակիցը մահացել է։ Կրիվովն աշխատում էր տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտում։
Նրա մարմինը հայտնաբերել է հավաքարարը շենքի 19-րդ հարկի զուգարանում։ Դեպքի վայր են ժամանել բժիշկները, որոնք արձանագրել են մահը։ Մարմինն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Նա 68 տարեկան էր։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում