Քաղաքական 13:00 15/02/2019 Հայաստան

E-draft-ում Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը համարում են անհեռանկար և կործանարար

Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին  օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին դեմ է քվեարկել 130 մարդ կամ քվեարկածների 90 տոկոսը։ Կողմ է քվեարկել 14 մարդ։  Փետրվարի 12-ին հրապարակված նախագիծը դիտել է 1044 մարդ, ներկայացվել է 10 առաջարկություն։



Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը: Առաջարկվում է նաև վերացնել առաջին փոխվարչապետի ինստիտուտը՝ կրճատելով այդ պաշտոնը:

«Հիմնավորում» բաժնում ներկայացված չեն փոփոխությունների պատճառներն ու անկնկալվող արդյունքը։ Նախագծի ներքո դիտողություն, մեկնաբանություն, գնահատական, առաջարկություն թողած քաղաքացիներն ու մասնագետները ևս նշում են, որ այն հիմնազուրկ է։

«Նախագիծը զուրկ է որևէ հստակ հիմնավորումից։ Մասնավորապես, պարզ չէ, թե որքանով նոր համակարգն առավել արդյունավետ կլինի գործողի համեմատ, որքան աշխատողներ կկրճատվեն, որքան միջոցներ կտնտեսվեն, ինչպես կանդրադառնա նախատեսված փոփոխությունը պետական համակարգի գործունեության վրա և այլն։ Ստացվում է, որ որոշումը կայացվում է քաղաքական կամքի դրսևորման ու բարի երազների իրականացման համար, սակայն հաշվի չառնելով ներկայիս իրականությունը։ Առաջարկում եմ ուսումնասիրել և հստակ հաշվարկել նման որոշման կայացման բոլոր դրական ու բացասական ազդեցությունները և միայն հստակ հաշվարկների ու փաստերի վրա կայացնել համապատասխան որոշում»,-գրել է  Գևորգ Նազարյան անունով քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի՝ Գևորգ Հարությունյանը, որը ևս չի նշել, թե ինչ կառույց կամ կազմակերպություն է ներկայացնում, մասնավորապես գրել է. «Գյուղատնտեսության նախարարությունը միացնել որևէ այլ նախարարությանը  պարզապես անմտություն է և պետական կառավարումից չհասկանալու արդյունք: Գյուղատնտեսությունը ամենախոշոր և խնդրահարույց ոլորտներից մեկն է, որն ունի մեկ միլիոնից ավելի ուղղակի շահառու (գյուղական բնակչություն), իսկ եթե ավելի խորը մտածենք, Հայաստանի ամբողջ բնակչությունը հանդիսանում է այդ ոլորտի շահառուն, քանի որ գյուղատնտեսական արտադրանքն է կերակրում բնակչությանը: Գյուղատնտեսության ոլորտի ճիշտ կառավարումը լուծում է մի շարք խնդիրներ, ինչպիսիք են պայքարը սովի և աղքատության դեմ, գյուղական բնակչության զբաղվածությունը, արտագաղթը, նույնիսկ առողջապահական և շատ այլ կարևոր խնդիրներ։ Այն կարծիքը, որ գյուղատնտեսության նախարարությունը զբաղվում է արտահանմամբ և կրկնում նախագծով առաջարկվող էկոնոմիկայի նախարարության գործառույթը, մեղմ ասած անհեթեթություն է:

Կառավարության առաջարկվող կառուցվածքը նայելիս տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության և գյուղ չկա... Պետք չէ քանդել ստեղծվածը, եթե կարող եք զարգացրեք: Հետագայում նորը ստեղծելու համար շատ ավելի մեծ ջանքեր ու միջոցներ կպահանջվեն, իսկ որ տարիներ հետո նորից գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու անհրաժեշտություն կառաջանա, դա միանշանակ է»։
Սամսոն Զատիկյանն իր առարկություններն է ներկայացրել ջրամբարների վերաբերյալ, նկատել՝ «սա չհիմնավորված, անհեռանկար և կործանարար նախագիծ է»։

Միջազգային զարգացման, հանրային քաղաքականության և կառավարման ոլորտի անկախ հետազոտող և խորհրդատու Արտակ Քյուրումյանն ընդգծել է. «Հիմնավորումների բացակայության պատճառով այս միացումները խիստ մեխանիկական տպավորություն են թողնում: Չի բացատրվում, թե արդյոք այս միացնումներում կա որևէ սիներգիա (synergy), ինչի արդյունքում, միավորված նախարարությունների ստեղծած արդյունքն ավելին է լինելու, քան առանձին նախարարություններինը: Խնդրում եմ բացատրել, թե ինչպիսի սիներգիա գոյություն ունի միացող նախարարությունների գործառույթների և գործընթացների միջև:

Տպավորություն եմ ստանում, որ այն մարդը կամ մարդիկ, որ առաջարկել են այս մոդելը, փորձում են բիզնես միջավայրի մոդելը, որտեղ ճգնաժամային պայմաններում արդյունավետության տակ նաև կարող են հասկանալ որոշ միջոցների խնայողություն (չնայած արդյունավետությունն ավելի խորը և ընդգրկուն հասկացություն է), կիրառել հանրային կառավարման ոլորտում: Սակայն սրանք իրարից էականորեն տարբերվող կառավարման մոդելներ են և բիզնես կառավարման տրամաբանությունը հանրային կառավարման ոլորտում կիրառելը ցանկալի չէ։

Մեկնաբանություն թողած հաջորդ քաղաքացին՝ Արտեմ Պետրոսյանն էլ նկատել է. «Նախագծով առաջարկվում է միացնել իրար տարածքային կառավարման և զարգացման, տարանսպորտի, պետական գույքի կառավարման, էներգետիկայի և բնական պաշարների, ջրային ռեսուրսների բնագավառները իրար և արդյունքում ստանալ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառ.... նախ և առաջ ի՞նչ կապ ունեն իրար հետ վերոնշյալ բնագավառները որևէ տեղ հիմնավորված չէ, արդյոք երկրի տնտեսության ողնաշարը համարվող էներգետիկայի բնագավառը որևէ կերպ առնչվում է պետական գույքի կառավարման հետ, կամ տրանսպոտրի հետ»։

Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը, մասնավորապես՝ նախատեսվում է.

1. Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միացնել Կրթության և գիտության նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Կրթության, գիտության և մշակույթի նախարարության:
2. Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վերջինս վերանվանելով Էկոնոմիկայի նախարարություն,
3. Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը միացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը ՝ վերջինս վերանվանելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Այդ գործառույթները կիրականացվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերանվանել Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին, միաժամանակ ավելացնելով թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո Կառավարության որոշմամբ ռազմարդյունաբերական կոմիտեի ենակայությունը կհանձնվի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:
5. Սփյուռքի նախարարությունը միավորել Վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը, որը համակարգելու է սփյուռքի հարցերին առնչվող ծրագրերը՝ ունենալով գրասենյակ նշված աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:47
Արագածոտնի մարզում մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողություններ
Արագածոտնի մարզում այս տարվա 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
12:36
Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցին, գրել է. «Չգիտեմ՝...
Աղբյուր` Panorama.am
12:27
Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Դանիելյան
«Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ
Աղբյուր` Panorama.am
12:13
Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝...
Աղբյուր` Panorama.am
12:00
Աշխարհում 166 մլն չհաշվառված երեխա կա
Վերջին երկու տասնամյակում շատ երկրներ անում են հնարավոր ամեն բան, որպեսզի լույս աշխարհ եկած երեխաները գրանցվեն։ Սակայն խնդիրը դեռ լուծված չէ։...
Աղբյուր` Panorama.am
11:46
Տյումենում նարկոդիսպանսերում բռնկված հրդեհից 12 մարդ մահացել է
Տյումնենի նարկոդիսպանսերներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 12 մարդ։ Տուժածներից  մեկը ծանր վիճակում է: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
11:37
ՊԵԿ հորդորը. Սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը
Եվ դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
Աղբյուր` Panorama.am
11:25
Գործարկվել է Անապա-Երևան-Անապա չվերթը
Առաջին չվերթը Անապայից Երևան իրականացվել է «Արմենիա Ավիաուղի» ընկերության կողմից։ Այս մասին հայտնում են Անապայի օդանավակայանի...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրն է
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը։ Արարարտյան...
Աղբյուր` Panorama.am
10:56
Թուրք պատգամավոր. «Մենք թքում ենք ԱՄՆ-ի Սենատի ընդունած բանաձևի վրա»
Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) կոշտ արձագանք է եղել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը։...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն
ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը համաձայն է վաճառել «Բջնի» գործարանը Խաչատուր Սուքիասյանին մեկ մլրդ...
Աղբյուր` Panorama.am
10:15
Առնանդամի տեսք ունեցող արարածները ողողել են Կալիֆոռնիայի ափերը
Տղամարդու սեռական օրգանի տեսք ունեցող բազմաթիվ կենդանի օլրգանիզմներ դուրս են շպրտվել ջրից՝ ողողելով Կալիֆոռնիայի ափերը։ Այս մասին գրել ու...
Աղբյուր` Panorama.am
10:12
Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման
Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր՝ առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված այս զորանոցը կհանձնվի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ապարան և Աշտարակ քաղաքներում մառախուղ է
Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Աղբյուր` Panorama.am
09:48
Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում
Դեկտեմբերի 12-ին Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում տեղի է ունեցել հոգևոր համերգ՝ նվիրված Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». «Քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրգործով դեռևս որևէ գումար չի վերականգնել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, և նախաքննական...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին վերաբերող փաստաթուղթ կպատրաստվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի՝ գործադիրին ներկայացված և նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Հրահանգվել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ամանորյա տրամադրությունները փչացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցը՝...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Կառավարությունում մտահոգված են ԸՀ-ներում իշխանության ներկայացվածության հարցով
«Փաստ» թերթը գրում է. ««Իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն ամենուր հանդիպում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Մեղադրող դատախազը Արսեն Բաբայանի գործը կուղարկի՞ դատարան, թե՞ կկարճի
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ։ Քննարկվել է 2019թ․...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ապարան-Թալին ավտոճանապարհը դժվարանցանելի է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:29-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վանաձորի դպրոցներից մեկից կատարված համակարգիչների գողությունը բացահայտվել է
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հանրապետության մարզերում ձյուն է տեղում
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ Մեդալը հանձնել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՊԵԿ-ը հորդորում է Նորագավիթի մաքսատանը գտնվող մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բացահայտվել են ոստիկանության ավագ տեսուչի ապօրինությունները
Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}