ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը
ԱՄՆ-ն նորից հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Թուրքիա մեկնելուց։ Նման հայտարարություն հրապարակվել էր նաև հունվարի 16-ին։ Գրում է «Էրմենիհաբեր»-ը։
Պետքարտուղարության նոր հայտարարության մեջ ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում են վերանայել Թուրքիա մեկնելու մտադրությունը։ Որպես պատճառ նշվել է Թուրքիայում ահաբեկչությունների և կամայական ձերբակալությունների հավանակությունը։
Պետքարտուղարության տեղեկություններով, ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են ծրագրել հնարավոր հարձակումներ Թուրքիայում։ Այդ տեսանկյունից հատպես վտանգավոր են Թուրքիայի տուրիստական շրջանները, շուկաները և առևտրի կենտրոնները, աղոթատեղիները, կրթական կենտրոնները, օդանավակայանները, զբոսայգիները, տեղական ինքնակառավարման մարմինների շենքերը և այլն։
Կամայական ձերբակալությունների մասով նշվել է, որ վերջին ժամանակներն այնտեղ մարդիկ կալանավորվում են հիմնականում ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Նախկինում եղել են դեպքեր, որ նման մեղադրանքների հիման վրա նաև ԱՄՆ-ի քաղաքացիներ ձերբակալվել, սակայն դրանք հիմնականում քաղաքական դրդապատճառներ են ունեցել։
ԱՄՆ քաղաքացիներին տեղեկացրել են, որ Թուրքիա մեկնողները կարող են մի շարք քաղաքներում՝ օրինակ Բիթլիսում, Բինգյոլում, Դիարբեքիրում, Հաթայում, Քիլիսում, Մարդինում, Վանում դժվարություններ ունենալ բուժօգնություն ստանալու հարցում։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան