Ռուսական Առաջին ալիքը աշխատանքից հեռացրել է Ալեքսանդր Դրուզին ու Իլյա Բերին
Ռուսական Առաջին ալիքը որոշում է կայացրել հեռացնել Ալեքսանդր Դրուզին ու Իլյա Բերին՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ու «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրերից։ Այս մասին տեղեկանում ենք «Գազետա»-ից, ում հայտնել է Առաջին ալիքի ներկայացուցիչը։
Առաջին ալիքը կարծում է, որ Իլյա Բերի ու Արեքսանդր Դրուզի արարքն անթույլատրելի ու էթիկապես սխալ է։ Նշվում է, որ վնաս է հասցվել նաև ինչպես «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին, այնպես էլ Առաջին ալիքին՝ որպես հեռարձակողի։
Հաղորդվում է, որ Առաջինի ալիքի ղեկավարությունն աջակցում է արտադրող-ընկերության որոշմանը՝ հեռացնել Դրուզին ու Բերին՝ ծրագրերի հետագա մասնակցությունից։
Հիշեցնենք, որ օրերս Իլյա Բերը Դրուզին մեղադրել էր իրեն գործարք առաջարկելու մեջ՝ խաղի հարցերի պատասխանների դիմաց կիսել շահութային գումարը։ Դրուզն էլ պնդում էր, որ հակառակն է եղել, Բերն է իրեն առաջարկել այդ գործարքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում