Լուկաշենկոն մասնակցել է Պուտին-Էրդողան-Ռոհանի ոչ պաշտոնական հանդիպմանը
Փետրվարի 14-ին Սոչիում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հասան Ռոհանիի՝ Սիրիայի հարցով արդեն 4-րդ եռակողմ գագաթնաժողովից հետո տեղի է ունեցել կողմերի նաև ոչ պաշտոնական հանդիպում։
Այս հանդիպմանը մասնակցել է նաև փետրվարի 13-ից Սոչիում եռօրյա այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
Ինչպես գրել է Ռեգնում գործակալության սյունակագիր Ստանիսլավ Տարասովը, Բելառուսի նախագահին այս ոչ պաշտոնական հանդիպմանը հրավիրելով, հնարավոր է, Մոսկվան ցանկացել է Մինսկին հնարավորություն տալ զգալ իր մասնակցությունը «մեծ քաղաքականությանը»։ Տարասովը նաև ենթադրում է, որ, հնարավոր է, որ Երևանից հետո Մինսկը ևս պատրաստվում է Սիրիայում հումանիտար առաքելությանը մասնակցություն ունենալ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում