ԿԸՀ-ն ԸՕ-ի փոփոխությունների հարցով առաջարկություններ կանի ԱԺ-ին ու կառավարությանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով առաջարկությունների փաթեթ կներկայացնի Ազգային ժողովին և կառավարությանը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ առաջարկները տարբեր խնդիրների են վերաբերելու:
«Կան հարցեր, որոնք վերաբերում են նախընտրական քարոզչության կազմակերպման առանձին դետալներին, ինչպես նաև դիտորդական կազմակերպությունների աշխատանքին ու արդյունավետության բարձրացմանը։ Կան խնդիրներ, որոնք վերաբերում են քրեական օրենսգրքի և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի կանոնակարգումների կատարելագործմանը։ Դրանց թվում է նաև ֆեյք դիտորդական կազմակերպությունների հարցը, քանի որ կազմակերպություններ, որոնք գալիս էին քողարկված՝ քաղաքական շահն առաջ տանելով»,- մանրամասնեց Մուկուչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Առաջին անգամն էր, որ ընտրության արդյունքները հրապարակվեցին և ՍԴ-ում որևէ վիճարկում չեղավ. Մուկուչյան