էվերեստը փակել են զբոսաշրջիկների համար՝ աղբի պատճառով
Չինաստանի իշխանություննեևը որոշում են ընդունել զբոսաշրջիկների համար անժամկետ փակել Էվերեստի բազային ճամբարը, որպեսզի հավաքեն այնտեղ կուտակված աղբը։ «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեկ հաղորդել է South China Morning Post-ը։
Թերթի տվյալներով, սովորական ճանապարհորդներին կթույլատրվի այցելել Ռոնգբուկ վանքի մոտակայքի շրջաններ, որոնք գտնվում են ծովի մակարդակից 5 հազար մետր բարձրության վրա։
Բազային ճամբար, որն ավելի բարձր է գտնվում, կարող են գնալ միայն այն զբոսաշրջիկները, որոնք հատուկ թույլտվություն կունենան։ Ընթացիկ տարում այնտեղ եղել է մոտ 300 լեռնագնաց։ Սովորական մարդիկ այնտեղ հայտնվել չեն կարող։
Նշվում է, որ բարձրանալու թույլտվություն ունեցող անձինք ստիպված կլինեն պահպանել բնապահպանական խիստ կանոններ։ Մասնավորապես, նրանք պետք է իրենց հետ վերցնեն ողջ աղբը։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել 200 հոգուց բաղկացած հատուկ խումբ, որը կզբաղվի կուտակված աղբի մաքրման աշխատանքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում