Sky News-ի հաղորդավարը մերկացել է Բրեքսիթի քննարկման ժամանակ
Բրիտանացի լրագրող, հեռուստահաղորդավար Ռեյչլ Ջոնսոնը մերկացրել է կրծքները Sky News-ի հաղորդման ժամանակ, երբ հյուրերի հետ քննարկում էին Բրեքսիթը։ Այս մասին տեղեկանում ենք Mirror-ից։
Ջոնսոնը նշել է, որ իր մերկացումը պատասխան է Եվրամիության աջակից Վիկտորիա Բեյթմենի, ով մերկացել էր BBC Radio 4-ի և «Good Morning Britain» հաղորդման ժամանակ այս շաբաթ։
53-ամյա Ռեյչլն իր քայլով ուղղակի ապշեցրել էր նաև քննարկման հյուրերին, որ չգիտեին ուր նայեին ու ինչ անեին։
Ռեյչլը նշել է, որ քանի որ այս օրերին դժվար է ձայնը լսելի դարձնել Բրեքսիթի թեմայով, ապա մերկանալով վստահ է, որ կնկատվի։ Լրագրողը կարծում է, որ Բրիտանիան երբեք այսքան ցածրացված չի եղել։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին