Հարսը որոշել է լավագույն ընկերուհուն չհրավիրել հարսանիքին մեծ կրծքերի պատճառով
Հարսը որոշել է իր հարսանիքին չհրավիրել մտերիմ ընկերուհուն մեծ կրծքերի պատճառով։ Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, սրա մասին նա անանուն կիսվել է Reddit պորտալի օգտվողների հետ: Անծանութուհին պատմել է, որ իր ընկերուհի Էրինը հորմոնալ խնդիրներ ունի, որի պատճառով նրա կրծքերը մեծացել են։ Նա նշել է, որ Էրինի ընտանիքը և ինքն էլ մի քանի անգամ ակնարկել են աղջկան, որ նա վիրահատական միջոցով փոքրացնի կուրծքը, բայց Էրինն ասել է, որ վախենում է վիրահատությունից։
«Ես չեմ ուզում, որպեսզի մարդիկ իմ հարսանիքի մասին հիշելիս՝ առաջինը հիշեն հարսի ընկերուհու մեծ կրծքերը»,- խոստովանել է գրառման հեղինակը։
Բացի այդ, նա անհանգստանում է, որ հարսի ընկերուհիները Էրինի պատճառով չեն կարող կրել անթև հագուստ, քանի որ նա չի կարող նման հագուստ հանգել։
«Մի՞թե դա նշանակում է, որ ես պետք է ստիպեմ մյուս աղջիկներն էլ ամռանը կրել երկար թևերով հագուստներ»,- ասել է հարսը։
Անծանոթուհին խնդրել է օգտատերերին իրենց կարծիքը հայտնել։ Մեծամասնությունը նրան քննադատել են եսասիրության համար։