Հասարակություն 12:48 15/02/2019 Հայաստան

Փաշինյանն առաջարկում է գյուղատնտեսությունում ժամանակավոր աշխատողներին չզրկել աղքատության նպաստից

Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց մշակել մեխանիզմներ, որ գյուղատնտեսությունում ժամանակավոր աշխատատեղերով զբաղված անձինք չզրկվեն աղքատության նպաստից:

«Գյուղատնտեսական աշխատանքի սեզոնն է բացվում, մոտենում է պտուղ-բանջարեղենի մթերման, արտահանման աշխատանքը, ժամանակավոր աշխատատեղեր են բացվում: Նախկինում մեր ունեցած շփումները բացահայտել են մի խնդիր, որ ընտանեկան և սոցիալական նպաստներից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքում ներգրավվելու հեռանկարից, ինչը տնտեսության մեջ պրոբլեմներ է ստեղծում»,- նշեց նա:

Վարչապետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ լուծել այս հարցերը:

«Մենք պետք է շատ արագ ստեղծենք մեխանիզմ: Ռեալ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդը չպետք է զրկվի աշխատելու հնարավորությունից: Բացի այն  դեպքերից, որ կբացահայտվեն կոռուպցիոն սխեմաներ, ասենք, պարզվի, որ մարդը ամիսը 500 հազար դրամ վարկ է փակում: Ռեալ նպաստ ստացող մարդը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ թափուր աշխատատեղերին՝ նշելով, որ հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ պետք է ունենալ  ամփոփ պատկերացում:

«Մեզ ոչ միայն թիվ է պետք, այլ թիվ, հասցե աշխատավարձ,  և այս տեղեկությունը պետք է հանրությանը հասանելի լինի՝ որտեղ ինչ աշխատատեղ կա, ինչ աշխատավարձով»,-նշեց վարչապետը:

Նա նաև հայտնեց, որ պետք է լրջորեն մտածել քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասին:

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։

Վարչապետը հիշեցրեց՝  նախորդ տարի հավաստիացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր կենդանիների, այդ թվում՝ գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ, բայց այսօր մեր գյուղատնտեսությունն ի վիճակի չէ սպասարկել այդ պոտենցիալը:

«Մեր գործարարները ստիպված են երրորդ երկրներից ներկրել անասուններին և արտահանել»,- նշեց նա:

Վարչապետը հետաքրքվեց, թե իրականում այդքան պոտենցիալ ունի՞ մեր երկիրը, վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը հայտնեց, որ իրականում նման պահանջարկ կա, դա հաստատվել է նաև տնտեսվարողների կողմից և այդ պահանջարկն ամիսը կազմում է 50 հազարից ավելի գլուխ մանր եղջերավոր կենդանի: Ըստ նրա՝ տնտեսավորողները պատրաստ են արտահանել, եթե Հայաստանում նման քանակությամբ մանր եղջերավոր կենդանի լինի և մթերվի: Ընդ որում, գները 2800-ից 2900 դրամ մեկ կիլոգրամի համար կոնկրետ գյուղացուն կվճարվի:

«Յուրաքանչյուր ամիս 50 հազարից ավելի գլուխ գառ պատրաստ են արտահանել Հայաստանից, եթե կլինի նման քանակի մատակարարում»,- ասաց նա:

Վարչապետը հարցրեց, թե դրա որ մասն է այսօր Հայաստանում բուծվում, արտադրվում, Արման Ղարիբյանը նշեց. «Ընդհանուր գլխաքանակը 650-ից 700 հազար գլուխ է եթե չեմ սխալվում, դա նշանակում է մոտ 400-500 հազար գառի պոտենցիալ արտադրություն կարող է լինել, բայց նաև հայտնի է, որ վերջին տարիներին գյուղացիները որաշակի մասը պահում են և ընդլայնում իրենց արտադրությունը: Հետևաբար, կարծում ենք, որ առաջիկա տարիներին իրատեսական կլինի նման քանակի գառ արտահանել: Բայց հիմա կա դիֆիցիտ, որն ինչպես նշեցիք աշխատանքներ են տարվում երրորդ երկրներից ներկրելու և վերարտահանելու Իրանի Հանրապետություն»: 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա նույնպես կարևոր թեմա է և հանձնարարեց քննարկել նաև այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունները, որպեսզի քաջալերեն գյուղացիներին, մասնավորապես, զարգացնելու ոչխարաբուծությունը:

Վարչապետը նաև հանձնարարեց պատրաստվել պտուղ բանջարեղենի արտահանման սեզոնին, համոզվել գործող մեխազնիմների գործունակության մեջ և նոր պոտենցիալ արտահանողների համար շուկայի հասանելիության երաշխիքներ ստեղծել:

Նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ասաց, որ Տնտեսական զարգացման և ներդրումների և ապագա էկոնոմիկայի նախարարության հետ այս թեման քննարկեն:

Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ արդեն իսկ վարչապետի հետ քննարկել են թափուր աշխատատեղերի և կենտրոնների զարգացման հարցը, արդեն իսկ ծրագիրը մշակման փուլում է և մյուս շաբաթ ունենալու են քննարկում նախնական կոնցեպտի վերաբերյալ, որը կոչվելու է «Աշխատիր Հայաստան»:

«Այստեղ կցանկանայի նաև նշել, որ հարցը կոմպլեքս լուծում է ստանալու, մի քանի կետերով, որոնք Դուք նշեցիք, դրանք վերաբերվում էին թափուր աշխատատեղերի ընդհանուր տեղեկատվական կենտրոնին, կարողությունների զարգացման կենտրոններին: Դրանք իրականացվելու են միասնական մի ծրագրի շրջանակում և ես կարծում եմ, որ այստեղ ունենք լայն հնարավորություններ աշխատելու, որովհետև գործազրկության բարձր մակարդակի հետ համատեղ մենք ունենք բավական մեծ քանակի թափուր աշխատատեղեր և այս համընկնումն է, որ դեռևս չկա և պետք է մոտեցնել, որպեսզի գործազրկության մակարդակը կրճատվի, ինչպես նաև այդ թափուր աշխատատեղերի, դրանք արագ համալրվեն համապատասխան կադրերով: Սա է լինելու մեր նպատակը»,- ասաց փոխվարչապետը: 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am
08:00
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: Շուրջ 1,5 միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Աղբյուր` Panorama.am
23:52
Ցեղասպանվեցինք, որովհետև առավել հավատացինք թշնամու բարեգթությանը, քան մեր քաջությանը. Արշակ Սրբազան Խաչատրյան
Հանրապետության հրապարակից մեկնարկած ջահերով երթը հասավ Եղեռնի զոհերի հուշահամալիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Սրբազան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ
11:18 24/04/2024

Առկա անվտանգային սպառնալիքներին հանդիման՝ լինենք համերաշխ, միաբան. Գարեգին Երկրորդ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}