Էրդողանը հայտարարել է Իդլիբում Ռուսաստանի ու Իրանի հետ համատեղ գործողությունների հնարավորության մասին
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չի բացառել, որ սիրիական Իդլիբ քաղաքում Թուրքիան, Իրանն ու Ռուսաստանը կարող են համատեղ գործողություն իրականացնել` ընդդեմ ծայրահեղական խմբավորումների: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Աղբյուրը հիշեցնում է, որ անցած տարվա սեպտեմբերի 17-ին Սոչիում Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունների արդյունքում երկու երկրների պաշտպանության նախարարները հուշագիր ստորագրեցին Իդլիբի ապառազմականացման ու կայունացման վերաբերյալ:
Անցած հինգշաբթի Սոչիում բանակցություններ էին վարում Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի առաջնորդները, թեման սիրիական ճգնաժամն էր: Էրդողանը նշել է, որ Իդլիբում խաղաղության պահպանումը գագաթնաժողովի գլխավոր թեմաներից մեկն է:
«Իրանի ու Ռուսաստանի հետ համատեղ գործողությունը կարող է իրականացվել ցանկացած ժամանակ` իրադարձությունների զարգացմանը համապատասխան: Դրա համար խոչընոդտներ չկան: Մեզ համար կարևոր է Իդլիբի բնակիչների անվտանգությունը»,-ասել է Թուրքիայի նախագահը` Սոչիից վերադառնալիս օդանավում լրագրողների հետ զրույցում:
Էրդողանի խոսքով, ռուս և թուրք զինվորականներն ակտիվ աշխատանք են իրականացնում` հուշագրի իրականացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Իդլիբի հարցով գագաթաժողով՝ Ստամբուլում
- Սիրիացի զինվորական. «Իդլիբից ահաբեկիչներին հեռացնելու ռուս-թուրքական համաձայնություն չեղավ»
- Դամասկոսը պատրաստ է Իդլիբում գրոհայինների դեմ գործողություններ իրականացնել
- ԱՄՆ պատրաստ է անել ամեն ինչ՝ լուծելու Իդլիբում ստղծված իրավիճակը. Թրամփ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը
- Պուտինի և Էրդողանի որոշումն օգնեց կանխել Իդլիբում պատերազմը. Իրանի ԱԳ նախարար