ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի շուրջ 700 միլիոն դոլարի օգնություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրինագծերի փաթեթը, համաձայն որի Կիևին գրեթե 700 միլիոն դոլար օգնություն կատկացվի։
ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատանը հղում անելով՝ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը առաջարկում է մինչև 2019 թվականը Կիևին տրամադրվելիք օգնությունը հասցնել 75 միլիոնի:
Տեղեկացվում է, որ ստորագրված փաթեթը ներառում է «Պետական դեպարտամենտի հատկացումների մասին օրենքը, արտասահմանյան գործառնությունները և 2019-ի ֆինանսական տարվա համապատասխան ծրագրերը»: Ըստ այդ օրենքի, հաստատված օգնության հատկացումները գնահատվել են 445.7 մլն դոլարի չափ: