Թրամփը վստահ է, որ արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի, բայց չի ակնկալում ստանալ այն։
«Ինչ վերաբերվում է ինձ, ես, հավանաբար, երբեք չեմ ստանա խաղաղության Նոբելյան մրցանակ, բայց դա ոչինչ։ Նրանք տվել են այն Օբամային, բայց նույնիսկ նա չգիտեր, թե ինչի համար»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ ասել է նա Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցին։
Նրան հարցրել էին, թե կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Վիետնամում բանակցությունների ընթացքից, ի՞նչ համաձայնությունների կհասնեն:
Իր մի շարք արժանիքների շարքում Թրամփը նշել է նաև ԿԺԴՀ-ի և անձամբ նրա ղեկավար Կիմ Չեն Ընի հետ շփումները, Իդլիբում, ՌԴ-ում, Իրանում և Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կանխումը:
Թրամփի խոսքով, Ճապոնիայի վարչապետը խոստովանել է, որ առաջադրել է իրեն Նոբելյան մրցանակի։
«Նա ասել է, որ Ճապոնիայի անունից ես առաջադրել եմ ձեզ և խնդրում եմ նրանց տալ ձեզ խաղաղության Նոբելյան մրցանակը»,- հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման 2009-ին արժանացել էր խաղաղության Նոբելյան մրցանակի։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ